Գամմա (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օրինակ. «Դո մաժոր» վերընթաց և վարընթաց գամմա (բնական)
Musical scores are temporarily disabled.
Օրինակ. «Դո մաժոր» և «Դո մինոր» գամմաների աստիճանների միջև ինտերվալները (տոներ և կիսատոներ, մեծ և փոքր տերցիաներ)

Գամմա, հնչունային համակարգ, որտեղ առաջին և վերջին նոտաները համընկնում են անունով, բայց գտնվում են օկտավայի հեռավորության վրա։ Տարածված տեսակների գամմաների հարակից աստիճանների միջև հեռավորությունը կարող է լինել կես տոն, տոն կամ մեկուկես տոնով։ Դպրոցական պրակտիկայում, գամմա ասելով հասկանում են մի քանի օկտավա երկարությամբ վերընթաց կամ վարընթաց հնչյունաշար։

Գամմաների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից երաժշտության մեջ առավել հաճախ օգտագործվում են գամմաների երկու խմբեր՝ «մաժոր» և «մինոր»։ Այդ խմբերից յուրաքանչյուրը ներառում է երեք ենթատեսակ՝ բնական, հարմոնիկ և մելոդիկ։ Ընդհանուր առմամբ, անվանումները արտահայտվում են որպես բնական մաժոր, մելոդիկ մինոր եւ այլն։

  • Բնական մաժոր գամմաները կառուցվում են տոն, տոն, կիսատոն, տոն, տոն, տոն, կիսատոն սկզբունքով։ Դաշնամուրի համար ամենադյուրին բնական մաժոր գամման «Դո մաժոր» (C dur), ջութակի համար՝ «Ռե մաժոր» (D dur) գամման է։
  • Հարմոնիկ մաժոր գամմաները կառուցվում են տոն, տոն, կիսատոն, տոն, կիսատոն, մեկուկես տոն, կիսատոն սկզբունքով (վերընթաց և վարընթաց ուղղությամբ բնական մաժորի համեմատ նվազում վեցերորդ աստիճանը)։
  • Մելոդիկ մաժոր գամմաները կառուցվում են տոն, տոն, կիսատոն, տոն, տոն, տոն, կիսատոն սկզբունքով (վերընթաց ուղղությամբ համապատասխանում է բնական մաժորին) և տոն, տոն, կիսատոն, տոն, կիսատոն, տոն, տոն սկզբունքով (վարընթաց ուղղությամբ բնական մաժորի համեմատ նվազում են VI և VII աստիճանները)։
  • Բնական մինոր գամմաները կառուցվում են տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն սկզբունքով։ Դաշնամուրի համար ամենադյուրին բնական մինոր գամման «լյա մինոր» (a moll) գամման է։
  • Հարմոնիկ մինոր գամմաները կառուցվում են տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, մեկուկեստոն, կիսատոն սկզբունքով (վերընթաց և վարընթաց ուղղությամբ բնական մինորի համեմատ բարձրանում է յոթերորդ աստիճանը)։
  • Մելոդիկ մինոր գամմաները կառուցվում են տոն, կիսատոն, տոն, տոն, տոն, տոն, կիսատոն սկզբունքով (վերընթաց ուղղությամբ բնական մինորի համեմատ բարձրանում են VI և VII աստիճանները) և տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն սկզբունքով (վարընթաց ուղղությամբ համապատասխանում է բնական մինորին)։

Ե՛վ մաժոր, և՛ մինոր գամմաները բաժանվում են դիեզայինների և բեմոլայինների.

Գոյություն ունի գամմաների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ խրոմատիկ գամմաները (կառուցվում են կիսատոներով), ամբողջ տոներով գամմա[1] (կառուցվում են ամբողջ տոներով), փոքրացված տոնայնության գամմաներ (հաջորդում է տոն + կիսատոն կամ կիսատոն + տոն) և այլն։

Գամմաների նշանակությունը կատարողի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամմաները կատարողական արվեստի հիմքն են։ Դաշնամուրի համար գամմաները դաշնակահարների համար հատուկ վարժություններ են։ Դաշնակահարների համար բացի տեխնիկական զարգացումը, նրանք զարգացնում են նաև երաժշտա-տեսական իմացությունները պրակտիկայում։ Այսինքն, աշակերտը արագ կերպով տիրապետում է բոլոր տոնայնություններին, նրան այլևս բանալիի մոտ դրված դիեզներն ու բեմոլները չեն վախեցնում, նա սկսում է արագ տարբերել մաժոր և մինոր տոնայնությունները, մելոդիկ և հարմոնիկ հնչունաշարերը։ Դա աշակերտին հետագայում օգնում է արագ սովորել երկար պասաժները։ Զարգացնում է երաժշտի մատերի ճկունությունը։ Պարբերաբար պարապմունքներն ամրացնում են ձեռքերի մկանները։ Դրանք դաշնակահարի համար նույնքան կարևով մարզումներ են, որքան մարզումներն, օրինակ, բալետի պարողների կամ մարզիկների համար։

Դաշնամուրի վրա գամմա նվագելու ժամանակ նվագում են երկու ձեռքով, օկտավայի հեռավորությամբ, վերընթաց և վարընթաց ուղղություններով։ Նվագում են նաև բաժանվող գամմաներ, որի դեպքում, ինչպես սովորական գամմայի ժամանակ կատարում են վերընթաց, այնուհետև ձեռքերը բաժանվում են հակառակ ուղղությունների, որից հետո էլ իրար հետ կատարում են վարընթաց։ Կատարում են նաև տերցիայի և սեկստայի հեռավորությամբ գամմաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ЦЕЛОТОННАЯ ГАММА» (ռուսերեն)։ Словари и энциклопедии на Академике։ Վերցված է 2019-07-19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 673 CC-BY-SA-icon-80x15.png