Քեթրին Գրեմ
Քեթրին Գրեմ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 17, 2001[1][2][4] (84 տարեկան) |
Մահվան վայր | Բոյսե, ԱՄՆ |
Գերեզման | Օուկ Հիլ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Չիկագոյի համալսարան և Վասար քոլեջ |
Մասնագիտություն | հրատարակիչ, գրող, լրագրող, գործարար, խմբագիր և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Phil Graham? |
Ծնողներ | հայր՝ Eugene Isaac Meyer?, մայր՝ Agnes E. Meyer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Lally Weymouth? և Donald E. Graham? |
Katharine Graham Վիքիպահեստում |
Քեթրին Մեյեր Գրեմ, (անգլ.՝ Katharine Meyer Graham, հունիսի 16, 1917[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 17, 2001[1][2][4], Բոյսե, ԱՄՆ), ամերիկացի հրատարակչուհի։ Երկու տասնամյակ շարունակ ղեկավարել է Վաշինգտոն Փոստ օրաթերթը, այդ թվում Ուոթերգեյթյան սկանդալի ժամանակ, որը հանգեցրել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահի՝ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին։
Կետրին Մեյերի «Անձնական պատմություն» հուշագրությունները 1998 թվականին արժանացել են Պուլիտցերյան մրցանակի։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատրին Մեյեր Գրեմը ծնվել է 1917 թվականին Նյու Յորքում շատ հարուստ ընտանիքում։ Նրա հայրը՝ Յուջին Մեյերը ֆինանսիստ էր, որոշ ժամանակ զբաղեցրել է նաև Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնը։
Վերջինս սնանկացած «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը ձեռք էր բերել 1933 թվականին՝ աճուրդում։
Նրա մայրը ամերիկյան բոհեմի ներկայացուցիչներից էր, հետաքրքրված էր նաև արվեստով և հանդես էր գալիս ԱՄՆ հանրապետական կուսակցությունում։ Նա մտերիմ էր այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Օգյուստ Ռոդենը, Մարի Կյուրին, Թոմաս Մանը, Ալբերտ Այնշտայնը, Էլեոնոր Ռուզվելտը, Ջոն Դյուին[10] և ուրիշներ[11][12]։
Քեթրինի հայրը հրեական ծագում ուներ, էլզասից էր, մայրը լյութերուհի էր, որի ծնողները գերմանացի ներգաղթյալներ էին[13][14][15][16]։ Չորս եղբայրների և քույրերի հետ միասին Կետրինը մկրտվել է որպես լյութերուհի, սակայն հաճախել է Եպիսկոպոսաց եկեղեցի[17]։
Մեյերի ծնողները մի քանի տուն են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն հիմնականում բնակեցվել են երկու տներում՝ Նյու Յորքի նահանգի Կիսկո լեռան մոտ գտնվող մեծ կալվածքում և Վաշինգտոնում գտնվող առանձնատանը։ Ընտանիքը շատ էր ճանապարհորդում և վարում ակտիվ սոցիալական կյանք։ Մեծամասամբ Կետրինին դաստիարակել են դայակներ, դաստիարակներ, տնային ուսուցիչներ։
Մեյերը Մադեյրի դպրոցի շրջանավարտ էր, որին Կետրինի հայրը շատ հող էր նվիրել։ Դպրոցն ավարտելուց հետո Կետրինը հաճախել է Չիկագոյի համալսարանի Վասար քոլեջը։
Համալսարանն ավարտելուց հետո շատ կարճ ժամանակ Սան Ֆրանցիսկոյի թերթերից մեկում է աշխատել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի հունիսի 5-ին Լյութերական արարողությամբ Կետրինը ամուսնացել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Ֆիլիպ Գրեմի հետ։ 3 տարի հետո ծնվել է զույգի դուստրը՝ Լալի Ուեյմուտը (1943 թվական), 5 տարի հետո՝ Դոնալդ Էդվարդ Գրեմը (1945 թվական), 8 տարի հետո՝ Ուիլյամ Ուելշ Գրեմը (1948-2017 թվականներ) և 12 տարի հետո՝ Ստիվեն Մեյեր Գրեմը (1952 թվական)[18]։
«Վաշինգտոն Փոստ»-ի ղեկավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին Կետրինի հայրը թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը հանձնել է Կետրինի ամուսնուն՝ Ֆիլիպ Գրեմին։ Իսկ ինքը ստանձնել է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնը։ Սակայն մեկ տարի անց թողել է այդ պաշտոնը և վերադարձել հրատարակության կառավարմանը։ Այն էլ ղեկավարել է մինչև կյանքի վերջը՝ 1959 թվականը։ Կետրինի հոր մահից հետո թերթը կրկին գլխավորել է Ֆիլիպ Գրեմը, որը զգալիորեն մեծացրել է ընկերության ծավալը և սկսել է համագործակցել մի շարք կազմակերպությունների հետ։
Սոցիալական կյանք և քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեմը Վաշինգտոնում շատ ակտիվ քաղաքական և սոցիալական կյանք էր վարում։ Ինչպես մայրը, ինքն էլ շփվում և մտերմություն էր անում հանրաճանաչ մարդկանց հետ։ Այդ մարդիկ էին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 35-րդ նախագահը՝ Ջոն Ֆ. Քենեդին, նրա տիկինը՝ Ժաքլին Քենեդին, Ջ․ Ֆրենսիս Քենեդիի եղբայրը՝ Ռոբերտ Քենեդին, Ամերիկայի Միացյալ Նահանգների 36-րդ նախագահը՝ Լինդոն Բ. Ջոնսոնը, ամերիկացի գործարար և հանրապետական քաղաքական գործիչ Ռոբերտ ՄաքՆամարան, ամերիկացի պետական գործիչ Հենրի Քիսինջերը, Ամերիկայի Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, վերջինիս կինը՝ Նենսի Ռեյգանը և շատ ուրիշներ[19][20]։
Գրեմը նաև երկար ժամանակ բարեկամություն է արել Ուորեն Բաֆեթի հետ, որի «Բերքշիր Հեթուեյ» ընկերությանն էր պատկանում էր «Վաշինգտոն Փոստ»-ի բաժնետոմսերի զգալի մասը[21]։
Ֆիլիպ Գրեմի հիվանդությունն ու մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետրինի հետ անցկացրած բոլոր տարիները Ֆիլիպ Գրեմը պայքարել է ալկոհոլիզմի և հոգեկան հիվանդությունների դեմ։ Ֆիլիպը երբեմն տրամադրության տատանումներ էր ունենում և հաճախ վիրավորում էր Կետրինին[22]։ 1962 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին Կետրինը իմացել է, որ իր ամուսինը սիրավեպ ունի Ռոբին Վեբի հետ, որն ավստրալիացի լրագրողուհի է և գրում է «Newsweek» շաբաթաթերթի համար։ Ֆիլիպը հայտարարել է, որ կբաժանվի Կետրինից հանուն Ռոբինի[23]։
Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի թերթի կոնֆերանսներից մեկի ժամանակ Ֆիլիպը նյարդային խանգարում է ստացել[24][25]։ Նրան հանգստացնող դեղեր են ներարկել, հետ են բերել Վաշինգտոն և տեղափոխել «Չեստնատ Լոջ» հոգեբուժարան[26]։ 1963 թվականի օգոստոսի 3-ին Ֆիլիպը ինքնասպան է եղել՝ գնդակահարվելով[27][28], (իրենց տղներից մեկը ևս ինքնասպան է եղել)[29]։ Կետրինն այլևս չի ամուսնացել այս դեպքից հետո։
«Վաշինգտոն Փոստ»-ի ղեկավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետրին Գրեմն ամուսնու մահից հետո ստանձնել է «Վաշինգտոն Փոստ» ընկերության ղեկավարումը։ Նա զբաղեցնում էր օրաթերթի նախագահի պաշտոնը և թերթի փաստացի գլխավոր խմբագիրն էր 1963թվականի սեպտեմբերից[30]։ 1969-1979թվականներին Կետրինը պաշտոնապես զբաղեցրել է գլխավոր խմբագրի պաշտոնը, իսկ 1973-1991թվականներին՝ ընկերության նախագահի պաշտոնը։ 1972 թվականին դարձել է «Fortune 500»-ում ընդգրկված առաջին կին-գլխավոր տնօրենը՝ որպես «Վաշինգտոն Փոստ» ընկերության գլխավոր տնօրեն[31][32]։
Ավելի ուշ Գրեմը Բենջամին Բրեդլիին վարձել է որպես խմբագիր և օգտագործել է Ուորեն Բաֆեթի ֆինանսական խորհուրդները. նա դարձել է ընկերության գլխավոր բաժնետերը և գորշ կարդինալի նման մեկը։
Ուոթերգեյթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեմը գլխավորել Է Վաշինգտոն փոստ թերթը նրա պատմության վճռորոշ պահին։ Պաշտոնը առանցքային դեր է խաղացել Ուոթերգեյթյան սկանդալի ժամանակ։ Վերջինս, ի վերջո, հանգեցրել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին։
Իրան-կոնտրաս
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի նոյեմբերին՝ Իրան-կոնտրաս գործի հետաքննության ընթացքում, Գրեմն ասել է Կենտրոնական հետախուզական վարչության ավագ աշխատակիցներին. «Կան բաներ, որ հասարակությունը պետք չէ իմանա, և կամ բաներ, որ պետք է իմանա։ Ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը ծաղկում է, երբ կառավարությունը օրինական քայլեր է ձեռնարկում։ Այսինքն, պահպանում է իր գաղտնիքները և ույլ տալիս մամուլին գրել այն ամենի մասին, ինչ ինքն է կամենում»[33][34][35][36]։
Այլ ձեռքբերումներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեմը ամուր կապեր է ունեցել Ռոքֆելլերների ընտանիքի հետ, եղել է Ռոքֆելլերի համալսարանի խորհրդի անդամ, ինչպես նաև Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի մտերիմ ընկերը, որտեղ էլ արժանացել է Դեյվիդ Ռոքֆելլերի մրցանակին։
1979 թվականին Դեբորա Դևիսը հրատարակել է «Կետրին Մեծը» գիրքը Գրեմի մասին։
1987 թվականին Գրեմը արժանացել է Ուոլտեր Քրոնկիտի անվան մրցանակի լրագրության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար[37]։
1988 թվականին Գրեմն ընտրվել է ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ[38]։
Գրեմը հրատարակել է իր «Անձնական պատմություն» գիրքը 1997 թվականին։ Գիրքը բարձր գնահատական է ստացել, քանզի այնտեղ ներկայացվել էր Ֆիլիպ Գրեմի հոգեկան հիվանդության ազնիվ նկարագրությունը, ինչպես նաև կանանց դերի փոփոխությունը ժամանակի ընթացքում։ Գիրքը 1998 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի։
1997 թվականին ստացել է Ազատության մեդալ։
2000 թվականին Գրեմը Մամուլի ազատության ինստիտուտի կողմից ճանաչվել է վերջին 50 տարվա ընթացքում համաշխարհային 50 հերոսներից մեկը[39]։
2002 թվականին, հետմահու, Գրեմը պարգևատրվել է նախագահական Ազատության մեդալով Նախագահ Ջորջ Ու. Բուշի կողմից։
2002 թվականին Գրեմը մտցվել է կանանց փառքի ազգային սրահ[40]։
2017 թվականին Գրեմի դերը «Գաղտնի դոսյե» ֆիլմում խաղացել է Մերիլ Սթրիփը։ Ֆիլմը նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի կողմից։ Մերիլ Սթրիփը՝ որպես լավագույն դերասանուհի, արժանացել է Օսկար լավագույն դերասանուհու համար մրցանակին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հուլիսի 14-ին Գրեմը ընկել և անկման պահին գլխով հարվածել է գետնին։ Այս դեպքը տեղի է ունեցել Այդահո նահանգի Սան Վալլի քաղաք այցելության ժամանակ։ Կետրինը մահացել է սրանից 3 օր հետո[41]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի ազգային տաճարում։ Գրեմը թաղված է իր նախկին տան՝ Ջորջթաունի Օհակ Հիլլի պատմական գերեզմանոցում[42][43]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/222
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/katharine-graham/ — National Women's Hall of Fame.
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/katharine-graham/ — Library of Congress.
- ↑ https://www.fordlibrarymuseum.gov/library/document/0003/1069095.pdf
- ↑ https://cronkite.asu.edu/community/walter-cronkite-award-past-recipients/
- ↑ Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 19. — ISBN 978-1-60980-290-5
- ↑ Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 127. — ISBN 978-1-60980-290-5
- ↑ Sanford D. Horwitt Let Them Call Me Rebel: Saul Alinsky, His Life and Legacy. — 1989. — С. 195. — ISBN 978-0-394-57243-7
- ↑ Hodgson, Godfrey (2001 թ․ հուլիսի 18). «Obituary: Katharine Graham». The Guardian. London.
- ↑ Smith, JY & Epstein, Noel (18 липня 2001 року). «Кетрін Грем померла на 84 році». Washpostco.com, веб-сайт компанії Washington Post. Отримано 18 квітня 2012 року.
- ↑ «'Washington Post' icon Katharine Graham, 84, dies». USA Today. 2001 թ․ հուլիսի 18.
- ↑ USA Today: «Особиста історія» Кетрін Грем 17.07.2001
- ↑ Zweigenhaft, Richard L. та G. William Domhoff Нові генеральні директори: Жінки, афроамериканці, латиноамериканці та азіатські американські лідери компаній зі списку Fortune 500 Опубліковано: 2014-03-18 |
- ↑ Silbiger, Steve The Jewish Phenomenon: Seven Keys to the Enduring Wealth of a People. — 2000. — С. 190. — ISBN 978-1-58979-490-0
- ↑ Rich, Frank. «Frank Rich – Latest Columns and Features on NYMag.com – New York Magazine». Nymag.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 258. — ISBN 978-1-60980-290-5
- ↑ «Berkshire Hathaway to swap stock for TV station in deal with Graham Holdings». Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 51. — ISBN 978-1-60980-290-5
- ↑ Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 201. — ISBN 978-1-60980-290-5
- ↑ Graham, K., Personal History, Vintage Books 1998
- ↑ Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 216. — ISBN 978-1-60980-290-5
- ↑ Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 217. — ISBN 978-1-60980-290-5
- ↑ Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 1993. — С. 218. — ISBN 978-1-60980-290-5
- ↑ «Philip Graham, 48, Publisher, A Suicide». 1963 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Sanders, Linley (2017 թ․ դեկտեմբերի 26). «Who Is William Graham? Former Washington Post Publisher's Son Dies In Suicide Similar To Father». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Carol Felsenthal Power, Privilege and the Post: The Katharine Graham Story. — 2011. — С. 227. — ISBN 978-1-60980-290-5
- ↑ Tasler, Nick The Impulse Factor. — 2012. — ISBN 978-1-4711-0981-2
- ↑ «Firsts for U.S. Women». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Вбийте посланника: як ЗМІ знищили Гарі Вебба». The Huffington Post . 10.10 2014.
- ↑ « Ясмін Алібхай-Браун: Іноді владним сценаріям дійсно варто вірити „. The Independent. 8 травня 2011 р.
- ↑ “ Навчальний посібник — приховане життя „. PBS.
- ↑ “ Як головні медіа приховували CIA-Contra Drug Story». Хроніка Балтимора. 28 жовтня 1996 року.
- ↑ Arizona State University. «Walter Cronkite School of Journalism and Mass Communication». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Book of Members, 1780–2010: Chapter G» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «World Press Freedom Heroes: Symbols of courage in global journalism». International Press Institute. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Graham, Katharine – National Women's Hall of Fame».
- ↑ Berger, Marilyn (2001 թ․ հուլիսի 18). «Katharine Graham, Former Publisher of Washington Post, Dies at 84». NY Times.
- ↑ «Final Farewell To Katharine Graham». CBS News|cbsnews.com. 2001 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Van Dyne, Larry (2007 թ․ օգոստոսի 1). «Into the Sunset: Arrangements and Options for the Afterlife». The Washingtonian. washingtonian.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Գրեմ» հոդվածին։ |
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 17 մահեր
- 2001 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի հավաքորդներ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ