Դեյվիդ Ռոքֆելլեր
Դեյվիդ Ռոքֆելլեր[9] ավագ (անգլ.՝ David Rockefeller Sr. [ˈdeɪvɪd ˈrɑkəˌfɛlɚ]; հունիսի 12, 1915[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - մարտի 20, 2017[1][2][3], Pocantico Hills, Մաունտ Փլեզանտ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի բանկիր, պետական գործիչ, գլոբալիստ, Ռոքֆելլերների տան գլուխը։ Նավթային մագնատ և դոլարային առաջին միլիարդատեր Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի թոռը։ Նրա եղբայրներն են եղել ԱՄՆ 41-րդ փոխնախագահ Նելսոն Ռոքֆելլերը և Արկանզաս 37-րդ նահանգապետ Ուինթրոփ Ռոքֆելլերը։ Ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, ով ապրել է 100 տարեկանից ավելի։ Անդամակցել է Բիլդերբերգյան ակումբին։
Դեյվիդ Ռոքֆելլերը ծնվել է Նյու Յորքում։ 1936 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը, այնուհետև սովորել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցը։ 1940 թվականին թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Չիկագոյի համալսարանում։ Ատենախոսության թեման եղել է՝ «Չօգտագործված ռեսուրսներ և տնտեսական կորուստներ» (անգլ.՝ Unused Resources and Economic Waste): Միևնույն տարում սկսել է աշխատել պետական ծառայության համակարգում՝ դառնալով Նյու Յորքի քաղաքապետ Ֆիորելո Լա Գուարդիայի քարտուղարը։ 1941- 1942 թվականներին աշխատել է Պաշտպանական դեպարտամենտում։ 1942 թվականին անցել է զինվորական ծառայության՝ 1945 թվականին ստանալով կապիտանի կոչում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Հյուսիսային Աֆրիկայում և Ֆրանսիայում՝ ծառայելով զինվորական հետախուզությունում։ 1946 թվականին գլխավորել է «Chase Manhattan Bank»-ը[10]։ 1981 թվականի ապրիլի 20-ին անցել է թոշակի։ Բարեկամական հարաբերությունների մեջ է գտնվել Հենրի Քիսինջերի և Զբիգնև Բժեզինսկիի հետ։ Մահացել է 2017 թվականի մարտի 20-ին՝ 101 տարեկան հասակում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Unused Resources and Economic Waste, Doctoral dissertation, University of Chicago Press, 1941;
- Creative Management in Banking, «Kinsey Foundation Lectures» series, New York: McGraw-Hill, 1964;
- New Roles for Multinational Banks in the Middle East, Cairo, Egypt: General Egyptian Book Organization, 1976;
- Memoirs, New York: Random House, 2002. (ISBN 5-7133-1182-1 — 564 p., 2003.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 David Rockefeller, Philanthropist and Head of Chase Manhattan, Dies at 101
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.wikidata.org/wiki/Q11239
- ↑ https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Распространённая передача фамилии в русских текстах; более точная передача — Рокефеллер Արխիվացված 2012-04-17 Wayback Machine
- ↑ «The Rockefeller Archive Center - David Rockefeller Biographical Sketch». rockarch.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Ռոքֆելլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 12 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մարտի 20 մահեր
- 2017 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բանկիրներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի բիզնեսմեններ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի պետական գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ