Տիգրան Մուշեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուշեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Մուշեղյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1886[1] Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 22, 1935[1] (48 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Գերեզման Տիգրան Մուշեղյանի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1912)[1] |
Tigran Musheghyan Վիքիպահեստում |
Տիգրան Պետրոսի Մուշեղյան (օգոստոսի 20, 1886[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 22, 1935[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ֆիզիոլոգ, լուսավորության բնագավառի գործիչ։
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր Մուշեղյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին)։ 1906 թվականին ավարտելով Երևանի արական գիմնազիան՝ ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժինը, որն ավարտել է 1912 թվականին և աշխատանքի անցել նույն բուհի ֆիզիոլոգիայի ամբիոնում։
1919 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել արական գիմնազիայում որպես ուսմասվար, միաժամանակ՝ կենսաբանության և մաթեմատիկայի դասախոս։ 1921 թվականին հրավիրվել է ԵՊՀ՝ դասավանդելու «Կենդանիների ֆիզիոլոգիա», «Բնության դիալեկտիկա», «Բնագիտության դասավանդման մեթոդիկա» դասընթացները։ 1922 թվականին նրա ջանքերով ԵՊՀ-ում կազմակերպվել են կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը և լաբորատորիան[2]։
1922-1935 թթ. ղեկավարել է Ֆիզիոլոգիայի ամբիոնը։ 1933 թվականից մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ ռեկտոր[3]՝ միաժամանակ վարելով ՀԽՍՀ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի բնագիտական բաժանմունքի նախագահի պարտականությունները։
Մեծ է Մուշեղյանի դերը դպրոցական ուսումնական պլանների, ծրագրերի և դասագրքերի ստեղծման, ինչպես նաև մանկավարժական կադրերի պատրաստման գործում։
Զբաղվել է նաև գիտական աշխատանքով։ Նա ցորենից, գարուց, բրնձից և կարտոֆիլից ստացել է ինսուլինանման նյութեր, որոնց ազդեցությունն ուսումնասիրել է կենդանիների և բույսերի վրա։
Վախճանվել է 1935 թվականին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[4]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը 1973 թվականից կրում է Տիգրան Մուշեղյանի անունը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 86.
- ↑ «Տիգրան Մուշեղյան».
- ↑ «ԵՊՀ ՌԵԿՏՈՐՆԵՐԸ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «The memorial of Musheghyan Tigran (Տիգրան Մուշեղյան Պետրոսի) buried at Yerevan's Komitas Pantheon cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 20-21։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Մուշեղյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 82)։ |
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 22 մահեր
- 1935 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի պետական համալսարանի ռեկտորներ
- Հայ ֆիզիոլոգներ