Վիկտոր Օնոպկո
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 14, 1969[1] (55 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 189 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վիկտոր Սավելևիչ Օնոպկո (ռուս.՝ Ви́ктор Саве́льевич Оно́пко, հոկտեմբերի 14, 1969[1], Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ֆուտբոլիստ, պաշտպան և հենակետային կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2004)։ ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի մարզիչ (2009 թվականից)։ Երկար ժամանակ եղել է ռեկորդակիր՝ Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով (109 խաղ)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լուգանսկում՝ աշխատողների ընտանիքում։ Հայրը մետաղական նշագրող է տեղի մեքենաշինական գործարանում, մայրը գործարանի ճաշարանի աշխատակցուհին է։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուգանսկի «Զարյա» ֆուտբոլային դպրոցի սան է։ Առաջին մարզիչը եղել է Օլեգ Պիլիպենկոն։
16 տարեկանում հրավիրվել է Դոնեցկի «Շախտյորի» երկրորդ կազմ։ 1989 թվականին Կիևի «Դինամոյի» երկրորդ թիմում անցել է «բանակային ծառայության»։ Խաղերից մեկում կտրել է ծնկի կապանները, ինչի պատճառով բաց է թողել գրեթե ամբողջ մրցաշրջանը։ «Ծառայությունից» հետո հետ է վերադարձել «Շախտյոր»։
1992 թվականին տեղափոխվել է «Սպարտակ» (Մոսկվա)՝ ցանկանալով հանդես գալ Շվեդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ «Սպարտակում» շատ շուտով դարձել է թիմի ավագ, հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում՝ արդյունավետորեն միանալով գրոհներին (13 գոլ 1993 թվականի մրցաշրջանի 43 խաղերում)։ 1993 թվականի արդյունքներով ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ (թե «Ֆուտբոլ» շաբաթաթերթի, թե «Սպորտ Էքսպրեսի» հարցումներով)։ 1995 թվականին մեկնել է Իսպանիա՝ «Օվյեդո», որը մոսկովյան ակումբին 2,5 մլն դոլար է վճարել։ Վիկտորի հեռացումն արագացրել է նրա ավտոմեքենայի առևանգման միջադեպը[4]։ Ի սկզբանե Օնոպկոն հույս ուներ տեղափոխվել «Աթլետիկո Մադրիդ», որը ձախողվել է ամենաանհարմար պահին[5]։
Իսպանական թիմում Օնոպկոն դարձել է հիմնական կենտրոնական պաշտպանը, իսկ հետո նաև թիմի ավագը։ 1997 թվականի դեկտեմբերին և 1998 թվականի հունվարին հայտնի իսպանական «Don Balon» ամսագիրը Օնոպկոյին ճանաչել է ամսվա լավագույն պաշտպան։ 1999/2000 մրցաշրջանի ընթացքում 2 տարի աշխատավարձ չի ստացել ակումբում, սակայն, այնուամենայնիվ, երկարաձգել է պայմանագիրը։ Աշխատավարձի գծով պարտքի ընդհանուր գումարը կազմել է 1,6 միլիոն եվրո։ Մեկ մրցաշրջան սեգունդայում խաղացել է «Օվեդոյի» կազմում, իսկ հետո 2002/03 մրցաշրջանից առաջ վարձավճարային հիմունքներով վերադարձել է մարզիչ Ֆերնոնդո Բասկեսի գլխավորած «Ռայո Վալյեկանո», որի հետ նախկինում աշխատել է «Օվեդոյում»։ Սակայն մրցաշրջանի արդյունքներով «Ռայոն» չի կարողացել մնալ իսպանական էլիտար դիվիզիոնում, իսկ Օնոպկոն վերադարձել է իր ակումբ և խզել պայմանագիրը այն բանից հետո, երբ ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվել է երրորդ դիվիզիոն։
2003 թվականին վերադարձել է Ռուսաստան՝ «Սպարտակ-Ալանիա» մինչև մրցաշրջանի ավարտը[6], և օգնել է իր թիմին խուսափել Պրեմիեր լիգայից դուրս մնալուց։ Հաջորդ մրցաշրջանը սկսել է Ռամենսկի «Սատուրնի» կազմում, որի մարզիչն այդ պահին «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի խաղերից ծանոթ Օնոպկոն էր[7][8]։ 2005 թվականի ձմռանը դարձել է «Սատուրնի» խաղացող մարզիչ[9]։ Կարիերան ավարտել է 2006 թվականի գարնանը[10]։
Ելույթները հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Օնոպկոն 109 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականում և չորս հանդիպում է անցկացրել ԱՊՀ-ի հավաքականի կազմում։ Այս ցուցանիշով երկար ժամանակ ռեկորդակիր է եղել մնացած բոլոր ռուս ֆուտբոլիստների շարքում։ Ներկայումս Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթների քանակով Օնոպկոյի ռեկորդը գերազանցում է Սերգեյ Իգնաշևիչը։
1990 և 1991 թվականներին երեք հանդիպում է անցկացրել ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում (1 գոլ)։
Հիմնական հավաքականում նորամուտը նշել էր 1992 թվականի ապրիլին ԱՊՀ-Անգլիա ընկերական խաղում (53-րդ րոպեին դուրս է եկել Սերգեյ Յուրանի փոխարեն)։ Հավաքականի կազմում արդեն երրորդ խաղում (և առաջինը՝ հիմնական կազմում) 1992 թվականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի շրջանակներում խաղադաշտի կենտրոնում մրցել էր Նիդեռլանդների հավաքականի ավագ Ռուդ Գուլիտինի հետ և կարողացել է դուրս թողնել նրան խաղից (խաղն ավարտվել է 0։ 0 հաշվով)։ Խաղից հետո ԱՊՀ հավաքականի մարզիչ Անատոլի Բիշովեցը ընդգծել է Անոպկոյի և դարպասապահ Դմիտրի Խարինի կատարմամբ հրաշալի ֆուտբոլ[11]։
Եղել է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը, ում ստորագրությունը եղել է «տասնչորսի նամակի» տակ։
1994 և 2002 թվականների Աշխարհի առաջնությունների մասնակից։ 1992 և 1996 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։
Օնոպկոն չի հայտավորվել 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը ծնկի վնասվածքի պատճառով[12][13][14]։ Բժիշկների կարծիքները վնասվածքի վերաբերյալ հակադիր էին, և վերջնական որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Գեորգի Յարցևը[15]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին ավարտել է մարզիչների բարձրագույն դպրոցը՝ «Ա» կարգով։
Մի քանի տարի աշխատել է ՌՖՄ-ում՝ որպես հավաքականների դեպարտամենտի տնօրենի տեղակալ[16]։ 2009 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 26-ը աշխատել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ՝ Խուանդե Ռամոսի օգնական։ Ռամոսի՝ ԲԿՄԱ-ից հեռանալուց հետո մնացել է ակումբի կառուցվածքում[17][18]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ եղբայրը Սերգեյ Օնոպկոն է։ Կինը՝ Նատալիան, ունի երկու երեխա, որդին՝ Վիտալին և դուստրը՝ Եվգենիան։ Եվգենիան (ծնվված՝ 1995 թվականի օգոստոսի 16-ին) 2010 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում հանդես է եկել Իսպանիայի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի կազմում։
Քույրը՝ Դարյան է։
Տեսախաղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- FIFA 2010 World Cup-ի խաղերում (PSP), FIFA 11, FIFA 12, FIFA 13, նաև FIFA 14 և FIFA 15 , FIFA 16, FIFA 17 Վիկտոր Օնոպկոն Աշխարհի կլասիկ հավաքականի մեկնարկային կազմում։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ստախանովեց | 1986 | 4 | 0 | — | — | — | — | 4 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 | — | — | — | — | 4 | 0 | |
Շախտյոր (Դոնեցկ) | 1988 | 3 | 0 | 1 | 0 | — | — | 4 | 0 |
1990 | 21 | 0 | 3 | 1 | — | — | 24 | 1 | |
1991 | 24 | 1 | 1 | 0 | — | — | 25 | 1 | |
Ընդհանուր | 48 | 1 | 5 | 1 | — | — | 53 | 2 | |
Սպարտակ (Մոսկվա) | 1992 | 23 | 6 | 2 | 1 | 7 | 1 | 32 | 8 |
1993 | 30 | 9 | 4 | 0 | 9 | 4 | 43 | 13 | |
1994 | 26 | 2 | 3 | 0 | 5 | 0 | 34 | 2 | |
1995 | 29 | 6 | 1 | 0 | 6 | 0 | 36 | 6 | |
Ընդհանուր | 108 | 23 | 10 | 1 | 27 | 5 | 145 | 29 | |
Ռեալ Օվեդո | 1995/96 | 19 | 0 | 0 | 0 | — | — | 19 | 1 |
1996/97 | 37 | 0 | 1 | 0 | — | — | 38 | 0 | |
1997/98 | 32 | 0 | 0 | 0 | — | — | 32 | 0 | |
1998/99 | 33 | 0 | 2 | 0 | — | — | 35 | 0 | |
1999/00 | 31 | 2 | 1 | 0 | — | — | 32 | 2 | |
2000/01 | 35 | 3 | 1 | 0 | — | — | 36 | 3 | |
2001/02 | 30 | 1 | 0 | 0 | — | — | 30 | 1 | |
Ընդհանուր | 216 | 7 | 5 | 0 | — | — | 221 | 7 | |
Ռայո Վալեկանո | 2002/03 | 28 | 1 | 1 | 0 | — | — | 29 | 1 |
Ընհանուր | 28 | 1 | 1 | 0 | — | — | 29 | 1 | |
Ալանիա | 2003 | 7 | 0 | 1 | 0 | — | — | 8 | 0 |
Ընդհանուր | 7 | 0 | 1 | 0 | — | — | 8 | 0 | |
Սատուրն | 2004 | 26 | 1 | 5 | 0 | — | — | 31 | 1 |
2005 | 25 | 0 | 2 | 0 | — | — | 27 | 0 | |
Ընդհանուր | 51 | 1 | 7 | 0 | — | — | 58 | 1 | |
Ընդհանուր կարիերայում | 463 | 33 | 29 | 2 | 27 | 5 | 519 | 40 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր ԱՊՀ-ի հավաքականում՝ 4 մրցախաղ / 0 գոլ; 0 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն:
Ընդհանուր Ռուսաստանի հավաքականում՝ 109 խաղ / 7 գոլ; 60 հաղթանակ, 26 ոչ-ոքի, 23 պարտություն:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպարտակ» (Մոսկվա)
- Ռուսաստանի առաջնության հաղթող - 1992, 1993, 1994.
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 1994.
- Համագործակցության գավաթի դափնեկիր - 1993
- Ֆուտբոլի ԽՍՀՄ-ԱՊՀ գավաթի դափնեկիր - 1991/1992
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ 1992, 1993 (ֆուտբոլային ասմագրի հարցումների արդյունքում)։
- Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ 1993 թ. («Սպորտ Էքսպրես» թերթի հարցումների արդյունքում)։
- «Ազգային առաջատար հավաքականի» մրցանակի դափնեկիր 2002 թվական («Սպորտ Էքսպրես» թերթի հարցումների արդյունքում)։
- «Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն - 20 տարի» մրցույթի ժյուրին ճանաչել է նրան Ռուսաստանի 1992-2012 թվականների առաջնությունների լավագույն կենտրոնական պաշտպան[20]։
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԿՄԱ
- Ռուսաստանի առաջնության հաղթող (3) - 2012/2013, 2013/2014, 2015/2016
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (3) - 2010, 2014/2015, 2016/2017
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր- 2011/12
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր (2) - 2010/11, 2012/13
- Ռուսաստանի ֆուտբոլի սուպերգավաթի դափնեկիր (3) - 2013, 2014, 2018
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստացել է IV կարգի մեդալ «Հյրենիքին տված ծառայությունների համար»
- Հարգանքի մեդալ (1995 թվականի ապրիլի 19) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման բնագավառում ունեցած վաստակի և անձնական մեծ ավանդի համար «Սպարտակ» մարզական ընկերության վերածննդի ու կայացման գործում[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Viktor Savelyevich Onopko - Century of International Appearances» (անգլերեն). RSSSF. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Российские футболисты выиграли первый матч под руководством Слуцкого // slon.ru, 5 сентября 2015 года
- ↑ ««Онопко: Жалею только об одном…»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին. — интервью с В.Онопко на сайте championat.com
- ↑ Конкистадоры и Дон Кихоты. Как Онопко, Карпин, Мостовой и другие россияне покоряли Испанию(ռուս.)
- ↑ Виктор Онопко подписал контракт с клубом «Спартак-Алания»
- ↑ Романцев позвал Онопко. Капитан сборной России дал предварительное согласие выступать за «Сатурн»
- ↑ В «Сатурне» собирается «Спартак» романцевского разлива
- ↑ Виктор Онопко станет играющим тренером «Сатурна»
- ↑ Виктор Онопко завершил карьеру игрока.
- ↑ «ГОЛЛАНДИЯ - СНГ - 0:0». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «ДО EURO-2004 ОСТАЛОСЬ 10 ДНЕЙ: НА ФЛАЖКЕ». Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «EURO-2004. ОСТАЛОСЬ 9 ДНЕЙ: БЫСТРОВ МОЖЕТ ПОПАСТЬ В СТАРТОВЫЙ СОСТАВ». Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «EURO-2004. ОСТАЛОСЬ 2 ДНЯ: САМЫЕ БОЛЬШИЕ ПОТЕРИ — У РОССИИ». Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «EURO-2004. ОСТАЛОСЬ 2 ДНЯ: Виктор ОНОПКО: «ОЧЕНЬ ЖАЛЕЮ, ЧТО ВСЕ ТАК ПОЛУЧИЛОСЬ»». Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Сорокин: уход Онопко из РФС стал для нас неожиданным». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Онопко — в тренерском составе ПФК ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. (информация на официальном сайте ПФК ЦСКА)
- ↑ «ЦСКА внёс Рамоса и Онопко в заявку команды». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Неофициальный матч, не включаемый в статистику сборных ФИФА и РФС
- ↑ Sportbox.ru: «Тихонов — лучший футболист России за 20 лет!». 20.03.2013
- ↑ «Указ Президента Российской Федерации от 19 апреля 1995 г. № 384 «О награждении государственными наградами Российской Федерации»». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Կոչետկով։ «Իմ ֆուտբոլ» թերթ № 12, 2001 թվական
- Ալեքսեյ Բաբեշկո, Անդրեյ Բաբեշկո «Շախտյոր»՝ 70 տարեկան։ Ով ո՞վ է։ «Շախտյորի» ֆուտբոլիտ 1936—2005. — Դոնեցկ: Նոր աշխարհ, 2005. — С. 91. — 153 с. — 5 000 экз. — ISBN 978-966-107-17-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Страница на сайте международной статистики». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 3-ին.(անգլ.)
- «Онопко в Испании». Վերցված է 2007 թ․ օգոստոսի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - Олег Лысенко (2010 թ․ հոկտեմբերի 15). «Онопко: я не предавал "Спартак"» (ռուսերեն). Чемпионат.ру. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Օնոպկո» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լուգանսկ քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Կիևի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Շախտյոր Դոնեցկի ֆուտբոլիստներ
- Ռայո Վալեկանոյի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ