Վահագն Գուրզադյան
Վահագն Գուրզադյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1955[1] (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[2] |
Հայր | Գրիգոր Գուրզադյան |
Vahagn Gurzadyan Վիքիպահեստում |
Վահագն Գրիգորի Գուրզադյան (նոյեմբերի 21, 1955[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար։ LARES եվրոպական տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ․ Բրիտանական Թագավորական աստղագիտական միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահագն Գուրզադյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը (Տեսական ֆիզիկա, 1977 թվական)։ 1980 թվականին ավարտել է Մոսկվայի Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1980 թվականին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, 1988 թվականին՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, պրոֆեսոր 2001 թվականից։
1980 թվականից Գուրզադյանն աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժնում, 1990 թվականից Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, նաև Երևանի պետական համալսարանում (2008 թվականից)։ 1989 թվականին կարդացել է դասախոսություններ դինամիկական համակարգերի վերաբերյալ Ճապոնիայի չորս համալսարաններում։ Որպես պրոֆեսոր աշխատել է մի շարք համալսարաններում՝ Սասեքս՝ Մեծ Բրիտանիա (1994 - 1996), 2001 թվականից Հռոմի Լա Սապիենցա համալսարանում։
2000 թվականին զեկուցել է XXII Սոլվեյի ֆիզիկայի գիտաժողովում, 2012 թվականին շվեյցարական գիտության IX բիենալեում եղել է երկու գլխավոր բանախոսներից մեկը, նաև 2013 թվականին Քլեյ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաժողովում (Օքսֆորդ)։
Վահագն Գուրզադյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 13 թեկնածուական ատենախոսություն (2 PhD Իտալիայում)։
Բրիտանական Թագավորական աստղագիտական միության անդամ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Գրիգոր Գուրզադյան, ականավոր հայ գիտնական, աստղաֆիզիկոս, գրող էսսեիստ, գեղանկարիչ, Օրիոն տիեզերական աստղադիտարանների հեղինակ[3]։
- Մայրը՝ Մարիաննա Քալանթար, բանասեր՝ ռուսաց լեզվի դասախոս։
- Պապը՝ Աշխարհբեկ Քալանթար, հայագետ, հնագետ, պատմաբան։
- Եղբայրը՝ Գագիկ Գուրզադյան, ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Հետազոտությունների հիմնական թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաոսը ոչ գծային համակարգերում
- Ֆիզիկական երևույթները սև խոռոչների շրջակայքում
- Աստղային դինամիկա
- Դիտողական կոսմոլոգիա
Գուրզադյանի հետազոտությունները վերաբերում են գալակտիկական միջուկներում սև խոռոչների ակրեցիային[4], քաոսային երևույթներին աստղային համակարգերում ( Գուրզադյան-Սավվիդի ռելաքսացիա | Gurzadyan-Savvidy relaxation)[5][6][7][8], տիեզերական մնացորդային ճառագայթման հատկություններին և տիեզերքում ցածր խտության հսկայական տիրույթների բացահայտմանը[9][10]։ Նա ապացուցել է թեորեմ (Gurzadyan theorem https://en.wikipedia.org/wiki/Gurzadyan_theorem) գնդաձև մարմնի և նույն զանգվածով կետային մարմնի գրավիտացիոն դաշտերի համարժեքության ընդհանուր ֆունկցիայի վերաբերյալ[11]։
Գուրզադյանը համագործակցել է բրիտանացի ֆիզիկոս Նոբելյան դափնեկիր Ռոջեր Պենրոուզ-ի հետ կոնֆորմ պարբերական կոսմոլոգիայի հետազոտություններում, բացահայտել է տիեզերքի կոմֆորմ ցիկլային պրոցեսները, ապացուցել է, որ տիեզերքը անընդհատ ընդլայնվում է[12]։
Նախաձեռնել է լույսի արագության իզոտրոպության և Լորենցի ինվարիանտության մեծ ճշտությամբ ստուգումը Եվրոպական սինքրոտրոնում (Գրենոբլ)[13][14][15]։
Առաջարկել է ինֆորմացիոն պանսպերմիայի վարկածը, ինչը Stephen Webb-ը[16] դասել է, որպես Ֆերմիի պարադոքսի հնարավոր լուծում. ըստ այդ վարկածի տիեզերական ազդանշաններով հնարավոր է փոխանցել կյանքի հիմնարար տարրերի՝ գենոմի վերաբերյալ սեղմ կոդավորված ինֆորմացիա[17]։
Ռոջեր Պենրոուզի հետ ինֆորմացիոն պանսպերմիան քննարկել է կոնֆորմ պարբերական կոսմոլոգիայում[18]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համախմբագիր Advances in Astronomy and Astrophysics գրքերի շարքի, Cambridge Sci. Publications, 1994 թվականից
- Համախմբագիր International Journal of Modern Physics D, World Scientific, 2000 - 2010 թթ.
- Համախմբագիր European Physical Journal Plus, Springer, 2014 թվականից
Գիտաժողովների նախագահ է եղել Ժնևում (1993 թվական), ( Երուսաղեմում 1997 թվական), Հռոմում (1999, 2000, 2002 թվականներ), Ռիո դե Ժանեյրոյում (2003 թվական), Բեռլինում (2006 թվական), Փարիզում (2009 թվական), Հռոմում (2015, 2019 թվականներ և այլն)։
Ստրասբուրգում 1998-2004 թվականներին «Գիտության և տեխնոլոգիայի զարգացման եվրոպական ասոցիացիայի» - EuroScience (European Association for the Promotion of Science and Technology, Governing Board) ղեկավար խորհրդի անդամ է եղել։
Այլ հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահագն Գուրզադյանը նույնականացրել է Հալլեյի գիսաստղի պատկերը Տիգրան Մեծի հազվադեպ դրամների վրա[19], որպես այդ նշանավոր գիսաստղի առ այսօր հայտնի ամենավաղ պատկերը։
Համագործակցելով Փարիզի, Հարվարդի, Չիկագոյի հնագետների հետ և հիմնվելով աստղագիտական սեպագիր արձանագրությունների վրա Գուրզադյանը ներմուծել է Հին Մերձավոր Արևելքի գեր-կարճ ժամանակագրությունը[20][21]։
2004 թվականին Արարատի վերելքի անդյունքներով (175 տարի անց կրկնելով Պարրոտ-Աբովյան անդրանիկ վերելքի (1829) ուղին) հրատարակել է երկու հոդված՝ «V-VI դարերի հայկական անհայտ բազիլիկա Արարատի լանջին» (ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի հետ), նաև «Ասուպի հնարավոր խառնարանի հայտնագործում Արարատ լեռան վրա» հոդվածները[22][23]։
Քաղաքացիական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]NATURE ամսագիրը 1990 թվականին հրատարակել է Գուրզադյանի նամակը նվիրված Վիկտոր Համբարձումյանի հացադուլին և Ղարաբաղի հիմնախնդրին[24]։ Գուրզադյանը մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների 1992 թվականի հանդիպմանը՝ ի թիվս գրողներ Հրանտ Մաթևոսյանի, Վարդգես Պետրոսյանի, գրականագետ Լևոն Մկրտչյանի։ Այդ հանդիպումը նա նկարագրել է հոդվածում[25]։
Հարցազրույցներում, հրապարակումներում անդրադարձել է դպրոցական դասագրքերում կեղծ գիտական պնդումների բացառմանը, այլ հասարակական իրադարձություններին[26][27][28]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Աստղադիտակ և աստղադիտարան». www.encyclopedia.am. Հայկական Հանրագիտարան. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Gurzadyan, V.G.; Ozernoy, L.M. (1979). "Accretion on massive black holes in galactic nuclei". Nature 280 (5719): 214. doi:10.1038/280214a0.
- ↑ Gurzadyan, V.G.; Savvidy, G.K. (1986). «Collective relaxation of stellar systems». Astron. Astrophys. 160: 203.
- ↑ Gurzadyan, V.G.; Kocharyan, A.A. (2009). «Collective relaxation of stellar systems revisited». Astron. Astrophys. 505: 625–627. Bibcode:2009A&A...505..625G. doi:10.1051/0004-6361/200912218.
- ↑ Vesperini, E (1992). «Possible observational indication for Gurzadyan-Savvidy relaxation for globular clusters». Astron. Astrophys. 266: 215.
- ↑ Eingorn, M. (2014). «Gurzadyan's Problem 5 and improvement of softenings for cosmological simulations using the PP method». Adv. High Energy Phys. 2014: 903642; [1]. doi:10.1155/2014/903642.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Gurzadyan, V.G.; Kocharyan, A.A. (2009). «Porosity Criterion for Hyperbolic Voids and CMB». Astron. Astrophys. 493: L61-63. doi:10.1051/0004-6361:200811317.
- ↑ Gurzadyan, V.G.; և այլք: (2014). «To the center of cold spot with Planck». Astron. Astrophys. 566: A135. doi:10.1051/0004-6361/201423565.
- ↑ Gurzadyan, V.G. (1985). «The cosmological constant in McCrea-Milne cosmological scheme». The Observatory. 105: 42–43. Bibcode:1985Obs...105...42G. http://adsabs.harvard.edu/full/1985Obs...105...42G
- ↑ Gurzadyan, V.G.; Penrose, R. (2013). «On CCC-predicted concentric low-variance circles in the CMB sky». Eur.Phys.J. Plus. 128: 22. doi:10.1140/epjp/i2013-13022-4.
- ↑ Gurzadyan, V. G.; Margarian, A. T. (1996). «Inverse compton testing of fundamental physics and the cosmic background radiation». Physica Scripta. 53: 513–515. Bibcode:1996PhyS...53..513G. doi:10.1088/0031-8949/53/5/001.
- ↑ Gurzadyan V.G.; և այլք: (2007). «Lowering the light speed isotropy limit: European Synchrotron Radiation Facility measurements». Il Nuovo Cimento. B122: 515. arXiv:astro-ph/0701127. Bibcode:2007NCimB.122..515G.
- ↑ Bocquet J-P.; և այլք: (2010). «Limits on light-speed anisotropies from Compton scattering of high-energy electrons». Physical Review Letters. 104 (24): 24160. arXiv:1005.5230. Bibcode:2010PhRvL.104x1601B. doi:10.1103/PhysRevLett.104.241601.
- ↑ Webb, S. (2015). «If the Universe Is Teeming with Aliens ... Where is Everybody? Seventy-Five Solutions to the Fermi Paradox and the Problem of Extraterrestrial Life». Springer. 53: 53–1258. doi:10.5860/choice.193286.
- ↑ Gurzadyan, V.G. (2005). «Kolmogorov complexity, string information, panspermia and the Fermi paradox». Observatory. 125: 352.
- ↑ Gurzadyan, V.G.; Penrose, R. (2016). «CCC and the Fermi paradox». Eur. Phys. J. Plus. 131: 11. doi:10.1140/epjp/i2016-16011-1.
- ↑ Gurzadyan, V. G.; Vardanyan, R. (2004). «Halley's comet of 87 BC on the coins of Armenian king Tigranes?». Astronomy & Geophysics. 45: 4.06. doi:10.1046/j.1468-4004.2003.45406.x.
- ↑ Gasche, H., Armstrong, J.A., Cole, S.W. and Gurzadyan, V.G., Dating the fall of Babylon: A Reappraisal of Second-millennium Chronology, University of Ghent and the Oriental Institute of the University of Chicago,1998.
- ↑ Gurzadyan V.G., "On the Astronomical Records and Babylonian Chronology", Akkadica, v.119-120, p.175 (2000); Gurzadyan V.G., [2] "The Venus Tablet and refraction.", Akkadica v.124, p.13 (2003); Gurzadyan V.G., [3] Astronomy and the Fall of Babylon, Sky & Telescope, v.100, No.1 (July), p.40 (2000); Gurzadyan V.G., Warburton D.A., [4] On the Available Lunar and Solar Eclipses and Babylonian Chronology, Akkadica, v.126, p.195 (2005).
- ↑ Գուրզադյան, Վ.Գ.; Հարությունյան, Վ. (2016). «V-VI դդ. հայկական բազիլիկա Արարատի լանջին». Պա տմ. Բանասիր. Հանդես ԳԱԱ. N2: 206.
- ↑ Gurzadyan, V.G.; Aarseth, S. (2011). «A meteorite crater on Mt. Ararat». The Observatory (UK). 131: 31.
- ↑ V.Gurzadyan (1990), «Hunger strike», Nature, 347, 610
- ↑ Վ.Գուրզադյան, Հանդիպում մոտակա միջօրեականի վրա, «ԱԶԳ» օրաթերթ, #26, 07-07-2017, "[5] Արխիվացված 2018-12-12 Wayback Machine"
- ↑ Վ.Գուրզադյան, Դարձյալ կեղծ գիտության վտանգների մասին, «ԱԶԳ» օրաթերթ , #1, 12-01-2018 "[6] Արխիվացված 2018-05-30 Wayback Machine"
- ↑ Վ. Գուրզադյան (2017/11/13) «ֆիզիկապես վտիտ, բայց շնորհալի երիտասարդը՝ նստած համակարգչի առաջ, նմանապես կպաշտպանի իր երկիրը, ինչպես սահմանին կանգնած իր հերոս համադասարանցին», ԱՌԱՎՈՏ
- ↑ Ашот Арамян (2016-05-24) «Почувствовать космическую пыль» ГОЛОС АРМЕНИИ (Հարցազրույց Գուրզադյանի հետ)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վահագն Գուրզադյան, ԵՊՀ կայք [7]
- Երվանդ Տեր-Խաչատրյան, Վահագն Գուրզադյանի մասին, Պայքար, շաբաթաթերթ, Բոստոն, փետրվար 28, 2021թ.
- ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԸ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ, ԱԶԳ օրաթերթ, 15-01-2021
- Center for Cosmology and Astrophysics, Alikhanian National Laboratory
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Գուրզադյան» հոդվածին։ |
|