Վահագն Գուրզադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահագն Գուրզադյան
Гурзадян Ваагн Григорьевич6.jpg
Ծնվել էնոյեմբերի 21, 1955(1955-11-21)[1] (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան[2]
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն[3]
ՀայրԳրիգոր Գուրզադյան
Vahagn Gurzadyan Վիքիպահեստում
Վահագն Գուրզադյանը հոր՝ Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու մոտ

Վահագն Գրիգորի Գուրզադյան (նոյեմբերի 21, 1955(1955-11-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար։ LARES եվրոպական տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ․ Բրիտանական Թագավորական աստղագիտական միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Գուրզադյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը (Տեսական ֆիզիկա, 1977 թվական)։ 1980 թվականին ավարտել է Մոսկվայի Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1980 թվականին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, 1988 թվականին՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, պրոֆեսոր 2001 թվականից։

1980 թվականից Գուրզադյանն աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժնում, 1990 թվականից Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, նաև Երևանի պետական համալսարանում (2008 թվականից)։ 1989 թվականին կարդացել է դասախոսություններ դինամիկական համակարգերի վերաբերյալ Ճապոնիայի չորս համալսարաններում։ Որպես պրոֆեսոր աշխատել է մի շարք համալսարաններում` Սասեքս` Մեծ Բրիտանիա (1994 - 1996), 2001 թվականից Հռոմի Լա Սապիենցա համալսարանում։

2000 թվականին զեկուցել է XXII Սոլվեյի ֆիզիկայի գիտաժողովում, 2012 թվականին շվեյցարական գիտության IX բիենալեում եղել է երկու գլխավոր բանախոսներից մեկը, նաև 2013 թվականին Քլեյ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաժողովում (Օքսֆորդ

Վահագն Գուրզադյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 11 թեկնածուական ատենախոսություն (2 PhD Իտալիայում)։

Բրիտանական Թագավորական աստղագիտական միության անդամ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունների հիմնական թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաոսը ոչ գծային համակարգերում
  • Ֆիզիկական երևույթները սև խոռոչների շրջակայքում
  • Աստղային դինամիկա
  • Դիտողական կոսմոլոգիա

Գուրզադյանի հետազոտությունները վերաբերում են գալակտիկական միջուկներում սև խոռոչների ակրեցիային[5], քաոսային երևույթներին աստղային համակարգերում[6][7][8][9], տիեզերական մնացորդային ճառագայթման հատկություններին և տիեզերքում ցածր խտության հսկայական տիրույթների բացահայտմանը[10][11]։

Գուրզադյանը համագործակցել է անգլիացի աստղաֆիզիկոս Ռոջեր Պենրոուզ-ի հետ կոնֆորմ պարբերական կոսմոլոգիայի հետազոտություններում, բացահայտել է տիեզերքի կոմֆորմ ցիկլային պրոցեսները, ապացուցել է, որ տիեզերքը անընդհատ ընդլայնվում է[12]։

Նախաձեռնել է լույսի արագության իզոտրոպության և Լորենցի ինվարիանտության մեծ ճշտությամբ ստուգումը Եվրոպական սինքրոտրոնում (Գրենոբլ)[13][14][15]։

Առաջարկել է ինֆորմացիոն պանսպերմիայի վարկածը, ինչը Stephen Webb-ը[16] դասել է, որպես Ֆերմիի պարադոքսի հնարավոր լուծում. ըստ այդ վարկածի տիեզերական ազդանշաններով հնարավոր է փոխանցել կյանքի հիմնարար տարրերի՝ գենոմի վերաբերյալ սեղմ կոդավորված ինֆորմացիա[17]։

Ռոջեր Պենրոուզի հետ ինֆորմացիոն պանսպերմիան քննարկել է կոնֆորմ պարբերական կոսմոլոգիայում[18]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտաժողովների նախագահ է եղել Ժնևում (1993 թվական), ( Երուսաղեմում 1997 թվական), Հռոմում (1999, 2000, 2002 թվականներ), Ռիո դե Ժանեյրոյում (2003 թվական), Բեռլինում (2006 թվական), Փարիզում (2009 թվական), Հռոմում (2015 թվական)։

Ստրասբուրգում 1998-2004 թվականներին «Գիտության և տեխնոլոգիայի զարգացման եվրոպական ասոցիացիայի» - EuroScience (European Association for the Promotion of Science and Technology) ղեկավար խորհրդի անդամ է եղել։

Այլ հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Գուրզադյանը նույնականացրել է Հալլեյի գիսաստղի պատկերը Տիգրան Մեծի հազվադեպ դրամների վրա[19], որպես այդ նշանավոր գիսաստղի առ այսօր հայտնի ամենավաղ պատկերը։

Համագործակցելով Փարիզի, Հարվարդի, Չիկագոյի հնագետների հետ և հիմնվելով աստղագիտական սեպագիր արձանագրությունների վրա Գուրզադյանը ներմուծել է Հին Մերձավոր Արևելքի գեր-կարճ ժամանակագրությունը[20][21]։

2004 թվականին Արարատի վերելքի անդյունքներով (175 տարի անց կրկնելով Պարրոտ-Աբովյան անդրանիկ վերելքի (1829) ուղին) հրատարակել է ավերակների հայտնաբերման մասին երկու հոդված՝ «V-VI դարերի հայկական անհայտ բազիլիկայի Արարատի լանջին» (ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի հետ), նաև «Ասուպի հնարավոր խառնարանի հայտնագործում Արարարտ լեռան վրա» հոդվածները[22][23]։

Քաղաքացիական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

NATURE ամսագիրը 1990 թվականին հրատարակել է Գուրզադյանի նամակը նվիրված Վիկտոր Համբարձումյանի հացադուլին և Ղարաբաղի հիմնախնդրին[24]։ Գուրզադյանը մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների 1992 թվականի հանդիպմանը՝ ի թիվս գրողներ Հրանտ Մաթևոսյանի, Վարդգես Պետրոսյանի, գրականագետ Լևոն Մկրտչյանի։ Այդ հանդիպումը նա նկարագրել է հոդվածում[25]։

Հարցազրույցներում, հրապարակումներում անդրադարձել է դպրոցական դասագրքերում կեղծ գիտական պնդումների բացառմանը, ՊՊԾ գնդի ճգնաժամին, այլ հասարակական իրադարձություններին[26][27][28][29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Bibliothèque nationale de France Record #12999807n // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «Աստղադիտակ և աստղադիտարան»։ www.encyclopedia.am։ Հայկական Հանրագիտարան։ Վերցված է 2021-07-14 
  5. Gurzadyan, V.G.; Ozernoy, L.M. (1979). "Accretion on massive black holes in galactic nuclei". Nature 280 (5719): 214. doi:10.1038/280214a0.
  6. Gurzadyan V.G., Savvidy G.K. (1986)։ «Collective relaxation of stellar systems»։ Astron. Astrophys. 160: 203 
  7. Gurzadyan V.G., Kocharyan A.A. (2009)։ «Collective relaxation of stellar systems revisited»։ Astron. Astrophys. 505: 625–627։ Bibcode:2009A&A...505..625G։ doi:10.1051/0004-6361/200912218 
  8. Vesperini E (1992)։ «Possible observational indication for Gurzadyan-Savvidy relaxation for globular clusters»։ Astron. Astrophys. 266: 215 
  9. Eingorn M. (2014)։ «Gurzadyan's Problem 5 and improvement of softenings for cosmological simulations using the PP method»։ Adv. High Energy Phys. 2014: 903642; [1]։ doi:10.1155/2014/903642 
  10. Gurzadyan V.G., Kocharyan A.A. (2009)։ «Porosity Criterion for Hyperbolic Voids and CMB»։ Astron. Astrophys. 493: L61–63։ doi:10.1051/0004-6361:200811317 
  11. Gurzadyan V.G. (2014)։ «To the center of cold spot with Planck»։ Astron. Astrophys. 566: A135։ doi:10.1051/0004-6361/201423565 
  12. Gurzadyan V.G., Penrose R. (2013)։ «On CCC-predicted concentric low-variance circles in the CMB sky»։ Eur.Phys.J. Plus 128: 22։ doi:10.1140/epjp/i2013-13022-4 
  13. Gurzadyan, V. G., Margarian, A. T. (1996)։ «Inverse compton testing of fundamental physics and the cosmic background radiation»։ Physica Scripta 53: 513–515։ Bibcode:1996PhyS...53..513G։ doi:10.1088/0031-8949/53/5/001 
  14. Gurzadyan V.G. (2007)։ «Lowering the light speed isotropy limit: European Synchrotron Radiation Facility measurements»։ Il Nuovo Cimento B122: 515։ Bibcode:2007NCimB.122..515G։ arXiv:astro-ph/0701127 
  15. Bocquet J-P. (2010)։ «Limits on light-speed anisotropies from Compton scattering of high-energy electrons»։ Physical Review Letters 104 (24): 24160։ Bibcode:2010PhRvL.104x1601B։ arXiv:1005.5230։ doi:10.1103/PhysRevLett.104.241601 
  16. Webb S. (2015)։ «If the Universe Is Teeming with Aliens ... Where is Everybody? Seventy-Five Solutions to the Fermi Paradox and the Problem of Extraterrestrial Life»։ Springer 53: 53–1258։ doi:10.5860/choice.193286 
  17. Gurzadyan V.G. (2005)։ «Kolmogorov complexity, string information, panspermia and the Fermi paradox»։ Observatory 125: 352 
  18. Gurzadyan V.G., Penrose R. (2016)։ «CCC and the Fermi paradox»։ Eur. Phys. J. Plus 131: 11։ doi:10.1140/epjp/i2016-16011-1 
  19. Gurzadyan, V. G., Vardanyan, R. (2004)։ «Halley's comet of 87 BC on the coins of Armenian king Tigranes?»։ Astronomy & Geophysics 45: 4.06։ doi:10.1046/j.1468-4004.2003.45406.x 
  20. Gasche, H., Armstrong, J.A., Cole, S.W. and Gurzadyan, V.G., Dating the fall of Babylon: A Reappraisal of Second-millennium Chronology, University of Ghent and the Oriental Institute of the University of Chicago,1998.
  21. Gurzadyan V.G., "On the Astronomical Records and Babylonian Chronology", Akkadica, v.119-120, p.175 (2000); Gurzadyan V.G., [2] "The Venus Tablet and refraction.", Akkadica v.124, p.13 (2003); Gurzadyan V.G., [3] Astronomy and the Fall of Babylon, Sky & Telescope, v.100, No.1 (July), p.40 (2000); Gurzadyan V.G., Warburton D.A., [4] On the Available Lunar and Solar Eclipses and Babylonian Chronology, Akkadica, v.126, p.195 (2005).
  22. Գուրզադյան Վ.Գ., Հարությունյան Վ. (2016)։ «V-VI դդ. հայկական բազիլիկա Արարատի լանջին»։ Պա տմ. Բանասիր. Հանդես ԳԱԱ N2: 206 
  23. Gurzadyan V.G., Aarseth S. (2011)։ «A meteorite crater on Mt. Ararat»։ The Observatory (UK) 131: 31 
  24. V.Gurzadyan (1990), «Hunger strike», Nature, 347, 610
  25. Վ.Գուրզադյան, Հանդիպում մոտակա միջօրեականի վրա, «ԱԶԳ» օրաթերթ, #26, 07-07-2017, "[5]"
  26. Վ.Գուրզադյան, Դարձյալ կեղծ գիտության վտանգների մասին, «ԱԶԳ» օրաթերթ , #1, 12-01-2018 "[6]"
  27. Վ. Գուրզադյան (2017/11/13) «ֆիզիկապես վտիտ, բայց շնորհալի երիտասարդը՝ նստած համակարգչի առաջ, նմանապես կպաշտպանի իր երկիրը, ինչպես սահմանին կանգնած իր հերոս համադասարանցին», ԱՌԱՎՈՏ
  28. Վ. Գուրզադյան (2016/08/01) «Սա պարտություն էր, այն էլ կրկնակի», ԱՌԱՎՈՏ
  29. Ашот Арамян (2016-05-24) «Почувствовать космическую пыль» ГОЛОС АРМЕНИИ (Հարցազրույց Գուրզադյանի հետ)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]