Ֆրիդրիխ Պարրոտ
Ֆրիդրիխ Պարրոտ Friedrich Parrot | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 14, 1791[1] կամ հոկտեմբերի 14, 1792 Կարլսռուե |
| Մահացել է | հունվարի 15 (27), 1841[2] կամ հունվարի 15, 1841[1] Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Գերեզման | Ռաադիի գերեզմանատուն |
| Բնակության վայր(եր) | Գերմանիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ֆիզիկոս, համալսարանի դասախոս, բժիշկ, լեռնագնաց, բուսաբան և բնագետ |
| Հաստատություն(ներ) | Դորպատի համալսարան[3] և Դորպատի համալսարան[3] |
| Գործունեության ոլորտ | բնական պատմություն |
| Պաշտոն(ներ) | ռեկտոր |
| Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Դորպատի համալսարան և Ռիգայի առաջին պետական գիմնազիա |
| Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2] |
| Ամուսին(ներ) | Emilie Parrot? և Henriette Parrot? |
| Երեխա(ներ) | Bertha Zoege von Manteuffel?, Moritz Friedrich von Parrot? և Piers Friedrich von Parrot? |
| Հայր | Georg Friedrich Parrot? |
| Մայր | Wilhelmine Parrot? |
| Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Parrot |
Յոհան Յակոբ Ֆրիդրիխ Վիլհելմ Ֆոն Պարրոտ (գերմ.՝ Johann Jakob Friedrich Wilhelm von Parrot) (հոկտեմբերի 14, 1791[1] կամ հոկտեմբերի 14, 1792, Կարլսռուե - հունվարի 15 (27), 1841[2] կամ հունվարի 15, 1841[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն), բնագետ և բժիշկ[4][5]։ Դորպատի համալսարանի ռեկտոր Գեորգ Ֆրիդրիխ Պարրոտի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1792 թվականի հոկտեմբերի 14-ին Գերմանիայի Կարլսրուե քաղաքում։ Սովորել է Դորպատի համալսարանի բնագիտական բաժնում, որն ավարտել է ոսկե մեդալով։ 1811 թվականին դեռևս ուսանող լինելով մեկնում է ճանապարհորդության։ Ավարտելով իր աշխատանքը, նորից սկսում է զբաղվել բժշկությամբ։ 1814 թվականին ստանում է բժկության դոկտորի աստիճան և մեկնում է Գերմանիա բժշկությունը հետազոտելու նպատակով։ 1815 թվականից սկսում է աշխատել ռուսական բանակում որպես դաշտային բժիշկ, իսկ զորքերի Ֆրանսիայից վերադառնալուց հետո նորից սկսում է զբաղվել գիտական աշխատանաքներով Բեռլինում, Փարիզում, Վիեննայում, Միլանում և այլն։
Վերելք Արարատ
[խմբագրել | խմբագրել կոդը]1829 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրիդրիխ Պարրոտի արշավախումբը եկել է Էջմիածին՝ Արարատ բարձրանալու նպատակով։ Քաղաքում նրանց միացել է Խաչատուր Աբովյանը՝ որպես ուղեկից-թարգմանիչ։ Սեպտեմբերի 10-ին նրանք Էջմիածնից ճանապարհ են ընկնում դեպի Արարատի ստորոտը, սեպտեմբերի 11-ին հանգրվանում սուրբ Հակոբի վանքում։ Սեպտեմբերի 12-ին և 18-ին կատարվում է երկու անհաջող փորձ։ Սեպտեմբերի 27-ին արշավախումբը արդեն գագաթին էր։ Աբովյանը այդտեղ փայտե խաչ կանգնեցրեց, որը բերել էր Էջմիածնից։ Արարատը նվաճել էին վեց հոգի՝ Ֆրիդրիխ Պարրոտը, Խաչատուր Աբովյանը, 41-րդ հրաձգային գնդից Ալեքսեյ Զդորովենկոն և Մատվեյ Շալպանովը, հայ գյուղացիներ Հովհաննես Այվազյանն ու Մուրադ Պողոսյանը[6]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրիդրիխ Պարրոտի անունով է կոչվում պարսկական երկաթածառը (Parrotia persica)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
- 1 2 3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Илизаров С. С. «Всю жизнь мне везло на хороших людей»: беседа с Н.А. Григорьян 9 марта 2006 года, “All my life, I've been lucky to meet good people": A conversation with N.A. Grigor'yan on 9 March 2006 (ռուս.) // Историко-биологические исследования — 2024. — Т. 16, вып. 3. — С. 127—168. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Կաղապար:Et icon Erki Tammiksaar, Ararat Արխիվացված 2017-01-06 Wayback Machine, National Archives of Estonia, 2009
- ↑ Thomas Giles, Friedrich Parrot: The man who became the ‘father of Russian mountaineering’, Russia Beyond the Headlines, 27 April 2016.
- ↑ hayzinvor.am, Սուրբ լեռան գագաթին
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Պարրոտ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Պարրոտ» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 216)։ |
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1791 ծնունդներ
- 1792 ծնունդներ
- Հունվարի 27 մահեր
- 1841 մահեր
- Հունվարի 15 մահեր
- Տարտու քաղաքում մահացածներ
- Դորպատի կայսերական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի բնագետներ
- Գերմանացի բժիշկներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանացի բուսաբաններ
- Արարատ
- Գերմանացի ճանապարհորդներ
- Գերմանացի լեռնագնացներ
- Գերմանացի կենսաբաններ