Jump to content

Ատամնաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ստոմատոլոգիաից)

    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «-»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Վիրաբույժ-ստոմատոլոգը և ասիստենտը իմաստության ատամ հեռացնելիս

Ատամնաբուժություն, հայտնի նաև որպես ատամնային բժշկություն կամ բերանի խոռոչի բժշկություն, բժշկության ճյուղ, որը կազմված է ուսման, ախտորոշման, կանխարգելման և հիվանդությունների բուժման բաժիններից, բերանի խոռոչի ախտահարումներից և վիճակներից, որոնք սովորաբար կապված են ատամների, ինչպես նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի, հարևան կառույցների և հյուսվածքների, մասնավորապես դիմածնոտային (դեմքի և ծնոտի) շրջանի հետ[1]։ Չնայած հանրության լայն շրջանում այն գլխավորապես ասոցացվում է ատամների հետ, այնուամենայնիվ ատամնաբուժության ոլորտը չի սահմանափակվում միայն ատամներով, այլ ներառում է նաև դիմածնոտային համալիրի այլ ասպեկտներ, ներառյալ քունքստործնոտային հոդը և այլ օժանդակ, մկանային, ավշային, նյարդային, անոթային և անատոմիական կառույցներ։

Ատամնաբուժությունը հաճախ կիրառվում է նաև ներկայումս լայն տարածում ունեցող ստոմատոլոգիական բժշկական մասնագիտությունը նշելու համար (գիտություն բերանի, նրա հիվանդությունների և ախտահարումների մասին), այդ պատճառով էլ երկու տերմիններն էլ յուրաքանչյուր շրջանում կիրառվում են՝ փոխարինելով միմյանց։

Ատամների բուժումն անցկացվում է ատամնաբույժների թիմի շնորհիվ, որի հիմնական կազմի մեջ են մտնում ատամնաբույժը և անձնակազմը (ասիստենտը, հիգիենիստը, ատամնատեխնիկները, ինչպես նաև թերապևտները)։ Բժիշկների մեծ մասը կամ մասնավոր գործունեություն են ծավալում (առաջնային բուժօգնություն), կամ աշխատում են ատամնաբուժարաններում կամ այլ հաստատություններում (կալանավայրերում, զինված ուժերում և այլն)։

Ատամնաբուժության պատմությունը արդեն մարդկության և քաղաքակրթության պատմության վաղեմություն ունի, իսկ նրա ամենավաղ վկայությունները տրվել են մ․թ․ա 7000 թվականից։ Հին Հարապպայի քաղաքակրթության ժամանակաշրջանի մնացորդները վկայում են այն մասին, որ ատամների հյուսվածքները սկսել են մշակել դեռ 9000 տարի առաջ[2]։ Կարծիք կա, որ այդ ատամնային վիրաբուժությունը եղել է բժշկական առաջին մասնագիտացումը[3]։ Ապացուցողական ատամնաբուժության ժամանակակից շարժումը կոչված է բարձրորակ գիտական ապացույցների կիրառմանը որոշումներ կայացնելիս։

Ատամների բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնաբուժությունը սովորաբար ընդգրկում է գործողություններ, որոնք իրականացվում են բերանի խոռոչում[4]։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների բերանի խոռոչի հիվանդությունները, իրենց աշխարհով մեկ բարձր տարածվածության պատճառով, կազմում են հանրային առողջության խնդիրների մեծ մասը, ընդ որում կյանքի անբարենպաստ պայմաններ ունեցողների շրջանում այն հանդիպում է ավելի հաճախ, քան այլ սոցիալ-տնտեսական խմբերում[5]։

Ատամների բուժման մեծամասնությունն ուղղված է բերանի խոռոչի 2 ամենակարևոր հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը, դրանք են ատամի կարիեսը (ոսկրափուտ) և պերիոդոնտալ հիվանդությունները (լնդի հիվանդություններ և թարախահոսություն)։ Ընդհանուր բուժումը ներառում է ատամի հղկումը, վիրաբուժական հեռացումը և սկելինգը, արմատախողովակի էնդոդոնտիկ բուժումը և կոսմետիկ ատամնաբուժությունը[6]։

ԱՄՆ-ում բոլոր ատամնաբույժները առնվազն 3 տարի սովորում են բակալավրում, և գրեթե բոլորն ստանում են բակալավրի աստիճան։ Այս ուսմանը հետևում են ատամնաբուժական դպրոցի 4 տարիները՝ ատամնաբույժ-վիրաբույժի (DDS) կամ ատամնաբույժի (DMD) որակավորում ստանալու համար։ Ատամնաբուժական մասնագիտացումներն են՝ Ատամնային հանրային առողջություն, Էնդոդոնտիա, Ստոմատոլոգիական ռադիոլոգիա, Դիմածնոտային Վիրաբուժություն, Բերանային ախտաբանություն և բժշկություն, Օրթոդոնտիա, Մանկական ստոմատոլոգիա, Պարոդոնտոլոգիա և Օրթոպեդիկ ստոմատոլոգիա[7]։

Իրենց ընդհանուր պատրաստվածությունից կախված՝ վերջիններս կարող են իրականացնել ստոմատոլոգիական միջամտությունների մեծ մասը, դրանցից են՝ ռեստավրացիաներ (լցավորում, պսակներ, կամուրջներ), օրթոպեդիկ բուժում (պրոթեզավորում), էնդոդոնտիկ բուժում (արմատախողովակ), պերիոդոնտալ (լնդերի) բուժում և ատամների հեռացում, ինչպես նաև զննումների անցկացում, ռադիոլոգիա (ռենտգեն) և ախտորոշում։ Ատամնաբույժերը կարող են նաև դեղեր դուրս գրել, այդ թվում՝ հակաբիոտիկներ, սեդատիվ դեղեր և պացիենտի վարման համար անհրաժեշտ այլ դեղեր։

Ատամնաբույժները նաև խրախուսում են բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելումը հիգիենայի պահպանման և ռեգուլյար, տարեկան 2 կամ ավել անգամ, մասնագիտական գնահատման և ատամնաքարերի մաքրման ճանապարհներով։ Բերանի խոռոչի վարակները և բորբոքումները կարող են ազդել ամբողջ օրգանիզմի առողջության և բերանի խոռոչի վիճակի վրա, կարող են հանդիսանալ համակարգային հիվանդությունների, օրինակ՝ օստեոպորոզի, շաքարային դիաբետի, ցելիակիայի և քաղցկեղի ինդիկատոր[4][8][9][10]։ Շատ ուսումնասիրություններ ցույց են տվել նաև, որ լնդերի հիվանդությունները կապված են դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների և վաղաժամ ծննդյան ռիսկի հետ։ Այն հայեցակարգը, որ բերանի խոռոչի առողջական վիճակը կարող է համակարգային ազդեցություն ունենալ և բերել համակարգային հիվանդության զարգացմանը, կոչվում է "բերանի խոռոչի համակարգային առողջություն"։

Էմալի անդարձելի ախտահարում՝ առաջացած չբուժված ցելիակիայի պատճառով։ Սա կարող է լինել հիվանդության միակ ախտանիշը, երբեմն ուղեկցվելով նույնիսկ ստամոքս-աղիքային ախտանշանների բացակայությամբ, բայց այն հաճախ շփոթում են ֆլյուորոզի, տետրացիկլինային ատամների, թթվային ռեֆլյուքսի, և այլ պատճառների հետ[8][11][12]։ Առողջապահության Ազգային ինստիտուտը ցելիակիայի ախտորոշման արձանագրության մեջ ներառում է նաև ստոմատոլոգիական զննումը[8]։

Կրթություն և լիցենզավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոլյար ատամի կառուցվածքը սագիտալ կտրվածքում․ 1. պսակ, 2. արմատ, 3. էմալ, 4. դենտին և դենտինային խողովակներ, 5. պուլպար կամերա, 6. արյունատար անոթներ և նյարդեր, 7. պերիոդոնտալ կապան , 8. արմատի գագաթ և հարգագաթային շրջան, 9. ատամնաբնային ելուն
Հին ստոմատոլոգիական համասարք, Տեխասի Շամրոկ քաղաք, Pioneer West թանգարան

Դոկտոր Ջոն Մ․ Հարրիսը Օհայո նահանգի Բեյնբրիջ գյուղում հիմնել է աշխարհում առաջին ատամնաբուժական դպրոցը և օգնեց սահմանել ստոմատոլոգիան որպես բժշկի մասնագիտություն։ Այն բացվել է 1828 թվականի փետրվարի 21, և այսօր այն կոչվում է ատամնաբուժական թանգարան[13]։ Ատամնաբուժական Վիրաբուժական Բալթիմոր Քոլեջը, որն առաջին բժշկական քոլեջն էր, բացվել ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում 1840 թվականին։ ԱՄՆ-ի թվով երկրորդ քոլեջը եղել է Ստոմատոլոգիական վիրաբուժության Օհայո քոլեջը՝ հիմնված 1845 թվականին Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում[14]։ Հաջորդիվ՝ 1852 թվականին, բացվեց Ստոմատոլոգիական վիրաբուժության Ֆիլադելֆիա քոլեջը[15]։ 1907 թվականին Թեմփլի համալսարանը ընդունեց դպրոց հիմնելու առաջարկը։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր երկրների[16], կամ նույնիսկ մեկ քաղաքի տարբեր բժշկական դպրոցների շրջանավարտները[17], կարող են տարբեր կլինիկական որոշումներ կայացնել միևնույն կլինիկական դեպքի պարագայում։ Օրինակ, Իսրայելի ատամնաբուժական դպրոցների շրջանավարտները խորհուրդ են տալիս անախտանիշ ռետենցված 3-րդ մոլյարի (իմաստության ատամի) հեռացումը ավելի հաճախ, քան Լատինական Ամերիկայի կամ Արևելյան Եվրոպայի ատամնաբուժական դպրոցները[18]։

Միացյալ Թագավորության 1878 թվականին ընդունված Բրիտանացի Ատամնաբույժների մասին օրենքը և 1879 թվականի Ատամնաբույժների ռեգիստրը սահմանափակեցին որակավորված և գրանցված պրակտիկ բժիշկների համար կիրառվող «ատամնաբույժ» և «վիրաբույժ-ստոմատոլոգ» կոչումները[19][20]։ Սակայն մյուսները կարող էին օրինականորեն կոչել իրենց "ատամնաբուժական փորձագետներ" կամ "ատամնաբուժական խորհրդատուներ"[21]։ Միացյալ Թագավորության ատամնաբույժների գործունեությունը դարձավ ամբողջութամբ կարգավորվող 1921 թվականին Ատամնաբույժների մասին ընդունված օրենքով, որը պահանջում էր, որպեսզզի յուրաքանչյուր պրակտիկ ատամնաբույժ անցնի գրանցում[22]։ Ատամնաբույժների Բրիտանական Ասոցիացիան, որը ձևավորվել է 1880 թվականին ասոցիացիայի նախագահ Սիր Ջոն Թոմսի շնորհիվ, մեծ դեր խաղաց ապօրինի գործունեություն իրականացնող ատամնաբույժների հետապնդման գործում[19]։ Միացյալ Թագավորության ատամնաբույժների գործունեությունը ներկայումս կարգավորվում է Ընդհանուր Ստոմատոլոգիական խորհրդի կողմից։

Կորեայում, Թայվանում, Ճապոնիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Բրազիլիայում, Չիլիում, Միացյալ Նահանգներում և Կանադայում ստոմատոլոգը առողջապահական ոլորտի մասնագետ է, որը կարող է զբաղվել պրակտիկ ատամնաբուժությամբ ուսումն ավարտելուց հետո, որպես որակավորված վիրաբույժ-ստոմատոլոգ (DDS) կամ ատամնաբույժ (DMD): Սա հավասարազոր է Ատամնային վիրաբուժության բակալավրիատի աստիճանին (BDS, BDent, BChD, BDSc), որը շնորհվում է Միացյալ Թագավորությունում կամ Բրիտանական համագործակցության անդամ երկրներում։ Արևմտյան երկրների մեծ մասում որակավորված ատամնաբույժ դառնալու համար սովորաբար անհրաժեշտ է լինում անցնել հետբուհական ուսում առնվազն 4 տարի ժամկետով[23]; Եվրոպական Միության սահմաններում կրթությունը պետք է լինի առնվազն 5 տարի ժամկետով։ Ատամնաբույժները, սովորաբար, մինչև պրակտիկ բժշկի աշխատանքին անցնելը ստանում են բարձրագույն կրթություն 5-ից 8 տարի տևողությամբ։ Չնայած ոչ պարտադիր լինելուն, շատ ստոմատոլոգներ նախընտրում են ստոմատոլոգի աստիճան ստանալուց հետո անցնել ինտերնատուրա կամ օրդինատուրա՝ շեշտը դնելով ստոմատոլոգիական ոլորտի կոնկրետ ասպեկտների վրա։

Մասնագիտացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ստոմատոլոգներ, սկզբնական աստիճանը ստանալուց հետո, մասնագիտացման նպատակով անցնում են լրացուցիչ ուսուցում։ Ատամնաբույժների ռեգիստրի կողմից ճանաչվող առարկաները տարբեր են՝ կախված տեղագրությունից։ Նման առարկաներից են՝

  • Անեսթեզիոլոգիա[24]՝ ուսմունք ցավի վերացման մասին տեղային և համակարգային ազդեցությամբ անեսթետիկների կիրառմա ճանապարհով
  • Ստոմատոլոգիական հանրային առողջություն՝ ուսմունք բերանի առողջության հետ կապված համաճարակաբանության և սոցիալական առողջության քաղաքականության մասին
  • Էնդոդոնտիա (կոչվում է նաև էնդոդոնտոլոգիա)՝ ատամի արմատի բուժում, ուսմունք ատամի պուլպայի և հարգագաթային հյուսվածքների մասին
  • Դատական ստոմատոլոգիա՝ ստոմատոլոգիական տվյալների հավաքագրումը և կիրառումը իրավաբանության մեջ։ Այն կարող է իրականացվել ոլորտի փորձառու և պատրաստված ատամնաբույժների կողմից։ Դատական ատամնաբույժի խնդիրը առաջին հերթին թղթաբանությունն ու անձի հաստատումն է։
  • Գերիատրիա կամ գերօդոնտոլոգիա՝ առողջապահական ոլորտի այլ աշխատակիցների հետ համատեղ միջդիսցիպլինար թիմի կողմից տարեցների համար իրականացվող ատամնաբուժական ծառայություն, ծերության և տարիքային հիվանդությունների հետ կապված հիվանդությունների ախտորոշում, կանխարգելում և բուժում
  • Բերանի և դիմածնոտային շրջանի ախտաբանություն՝ ուսմունք համապատասխան շրջանների մասին, հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • Բերանի և դիմածնոտային շրջանի ռադիոլոգիա՝ համապատասխան շրջանների հիվանդությունների ռադիոլոգիական ուսումնասիրություններ և միջամտություններ
  • Բերանի և դիմածնոտային շրջանի վիրաբուժություն (կոչվում է նաև դիմածնոտային վիրաբուժություն)՝ հեռացումներ, իմպլանտներ և ծնոտների, դեմքի և բերանի շրջանում իրականացվող վիրաբուժություն[nb 1]
  • Ստոմատոլոգիական կենսաբանություն՝ հետազոտություններ ատամնային և դիմածնոտային կենսաբանության ոլորտում
  • Ատամնային իմպլանտացիա՝ գիտություն և արվեստ հեռացված ատամի՝ իմպլանտով փոխարինման մասին
  • Ստոմատոլոգիա՝ բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների կլինիկական գնահատում և ախտորոշում
  • Օրթոդոնտիա և դիմածնոտային օրթոպեդիա՝ ատամների դիրքի ուղղում և դեմքի միջին գծի և ծնոտների աճի մոդիֆիկացիա
  • Մանկական ստոմատոլոգիա (պեդոդոնտիա)՝ ատամնաբուժություն երեխաների համար
  • Պարոդոնտոլոգիա (պերիոդոնտոլոգիա)՝ ուսմունք պերիոդոնտի մասին, հիվանդությունների բուժում (վիրահատական և ոչ վիրահատական), ատամնային իմպլանտների տեղադրում և խնամք
  • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա՝ պրոթեզներ, կամուրջներ և իմպլանտների վրա պատրաստվող ռեստավրացիաներ։ Որոշ օրթոպեդներ շարունակում են իրենց ուսումը «բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի օրթոպեդիա»–ի ոլորտում, որը ենթադրում է դեմքի բացակա կառույցների փոխարինում, օրինակ՝ ականջների, աչքերի, քթի և այլն
  • Հատուկ կարիքների ստոմատոլոգիա (նաև հատուկ ստոմատոլոգիա)՝ ստոմատոլոգիա՝ ուղղված ձեռքբերովի հիվանդություններ և զարգացման անոմալիաների վերացմանը
  • Անասնաբուժական ստոմատոլոգիա՝ անասնաբուժական մասնագիտացում՝ այս ճյուղը նախատեսված է կենդանիների բուժման համար[25][26]
«Մեծահարուստ պացիենտը ընկնում է հատակին, երբ ժամանակակից ատամնաբույժը մեծ եռանդով հեռացնում է ատամը» 1790 թվական
Ջոհանն Լիսս՝ «Ֆերմերը ատամնաբույժի մոտ»

Ատամի ախտահարումները ավելի քիչ են հանդիպում նախագյուղատնտեսական հասարակություններում, սակայն գյուղատնտեսության ի հայտ գալը 10,000 տարի առաջ կորելացվում էր ատամների ախտահարումների (խոռոչների առաջացման) աճի հետ[27]։ Իտալիայում սիլիցիումային նյութերով մասնակի մաքրվող ատամը, որը ինֆեկցված էր, արդեն 13,820–ից 14,160 տարեկան է և համարվում է ամենահին հայտնի ստոմատոլոգիական նմուշը[28], չնայած 2017 թվականի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 130 000 տարի առաջ Նեանդերթալյան մարդիկ արդեն կիրառել են ստոմատոլոգիական ռուդիմենտար գործիքներ[29]։ Հարապպայի Քաղաքակրթությունը ներկայացրել է ապացույներ, որ ստոմատոլոգիան եղել է դեռ մ․թ․ա․ 7000 թվականին[30]։ Մեհրգայի այդ քաղաքականությունը վկայում է, որ ստոմատոլոգիայի այդ ձևը ներառում է ատամների հետ կապված հիվանդությունների բուժումը աղեղային շաղափով, հնարավոր է, հլունագործության վարպետների կողմից[2]։ Ստոմատոլոգիայի այդ հին ձևի վերակառուցումը ցույց տվեց, որ կիրառվող մեթոդները եղել են հուսալի և արդյունավետ[31]։ Ամենահին ատամնային լիցքերը, որոնք պատրաստված էին մեղրամոմից, բացահայտվել են Սլովենիայում 6500 տարի առաջ[32]։ Ստոմատոլոգիան գործածության մեջ է մտել նախապատմական Մալթայում մ․թ․ա․ 2500 թվականին, որի մասին վկայում է գանգը, որի ատամի արմատի շրջանից հեռացվել է թարախակույտ[33]։

Հին Շումերյան տեքստերը ներկայացնում են «ատամի որդերին» որպես ատամի կարիեսի պատճառ[34]։ Այդ հավատքի ապացույցները նույնպես հայտնաբերվել են Հին Հնդկաստանում, Եգիպտոսում, Ճապոնիայում և Չինաստանում։ Որդերի մասին լեգենդը նաև հայտնաբերվել է Հոմերոսի գրություններում և դեռ մ․թ․ա․ 14-րդ դարում վիրաբույժ Գայ դը Շոլլակը շարունակում էր խթանում էր այն հավատքը, որ որդերը համարվում են ատամների ախտահարման պատճառ[35]։

Ատամնացավի բուժման տարբերակները, վարակները և ատամների կորուստը լայն տարածում են գտել Հին Եգիպտական պապիրուսներում՝ Էբերսի, Կահունի, Բրուգշի և Հերստի[36]։ Էդվին Սմիթի պապիրուսի մեջ, գրված մ․թ․ա․ 17–րդ դարում, բայց որը կարող է արտացոլել դեռ մ․թ․ա․ 3000 տարի առաջվա ձեռագրերը, քննարկվում է ծնոտների կոտրվածքների և հոդախախտերի բուժումը[36][37]։ Մ․թ․ա․ 18–րդ դարում Համմուրաբիի թագավորի օրենքներում երկու անգամ նշվում էր ատամների հեռացման մասին, քանի որ այն պատժելի էր[38]։ Որոշ հին եգիպտացիների և հունա–հռոմեացիների մարմինների մնացորդների ուսումնասիրությունը, բացահայտեց ատամների պրոթեզավորման վաղ փորձեր[39]։ Սակայն, հնարավոր է, որ պրոթեզները պատրաստված են եղել մահվանից հետո էսթետիկ նկատառումներով[36]։

Հին հունացի գիտնականներ Հիպոկրատը և Արիստոտելը գրել են ստոմատոլոգայի մասին, այդ թվում՝ ատամների ծկթման, կարիեսի բուժման և լնդերի հիվանդությունների մասին, աքցաններով ատամների հեռացման ու փխրուն ատամների կայունացման և ծնոտների կոտրվածքների դեպքում կիրառվող լարերի մասին։ Եգիպտոսում առաջին անգամ «ատամնաբույժ» (ատամներից ամենամեծը) անվանել են Հեսի Ռա–ին։ Եգիպտացիները ոսկյա լարով իրար էին ամրացնում փոխարինվող ատամները։ Հռոմեացի բժշկական գրող Կոռնելիուս Կելսուսը շատ է գրել բերանի խոռոչի հիվանդությունների, ինչպես նաև ատամների բուժումների մասին, դրանցից են թմրանյութ պարունակող յուղերը և տտպող նյութերը[40][41]։ Ամենավաղ ատամնային ամալգամաները առաջին անգամ փաստագրվել են Թան դինաստիայի բժշկական տեքստերում, որոնք գրվել են չինացի բժիշկ Սու Կունգի կողմից 659 թվականին և հայտնվել Գերմանիայում 1528 թվականին[42][43]։

Իսլամական Ոսկե դարաշրջանում ստոմատոլոգիան քննարկվում էր որոշ հայտնի բժշկական գրքերում, օրինակ՝ Ավիցեննայի «Կանոնը բժշկության մեջ» գիրքը և Ալ–Զահրավիի «Ալ–Թասրիֆ» –ը, ով միջնադարյան մեծագույն վիրաբույժ էր[44],Ավիցեննան ասել է, որ ծնոտի կոտրվածքը մեղմացվում է, կախված ատամների օկլյուզիոն փոխհարաբերություններից; այս սկզբունքը շարունակում է գործել նաև ժամանակակից աշխարհում։ Մինչդեռ Ալ–Զահրավին ստեղծել է մի շարք վիրաբուժական գործիքներ,որոնք նման են ժամանակակից գործիքներին։

Ըստ պատմական տվյալների, ատամի հեռացումները օգտագործվել են տարբեր հիվանդությունների բուժման համար։ Միջնադարում և ամբողջ 19–րդ դարի ընթացքում ստոմատոլոգիան ինքնուրույն մասնագիտություն չէր համարվում, և հաճախ ատամնաբուժական միջամտությունները անցկացվում էին վարսավիրների և ընդհանուր բժիշկների կողմից։ Վարսավիրները հաճախ սահմանափակում էին իրենց գործունեությունը ատամների հեռացումով, ինչը վերացնում էր ցավը և համակցված քրոնիկական վարակը։ Ատամի հեռացման համար կիրառվող գործիքները ունեն մի քանի հարյուրամյակի պատմություն։ 14–րդ դարում Գայ դը Շոլիակը, ամենայն հավանականությամբ, հայտնաբերել է ատամնաբուժական պելիկանը[45] (նման է հավալուսնի կտուցին), որը մինչև 18–րդ դարի վերջը կիրառվում էր ատամների հեռացման համար։ Պելիկանը փոխարինվեց ատամնաբուժական բանալիով[46], որն էլ իր հերթին 19–րդ դարում փոխարինվեց ատամնաբուժական աքցաններով[47]։

Բացառապես ատամնաբուժության վրա կենտրոնացած առաջին գիրքը եղել է «Artzney Buchlein»-ը՝ գրված 1530 թվականին[48], իսկ առաջին անգլերեն գրված ատամնաբուժական դասագիրքը Չարլզ Ալենի կողմից 1685 թվականին գրված «Operator for the Teeth»-ն է[20]։
Միացյալ Թագավորությունում մինչև 1859 թվականը ստոմատոլոգիական բուժում իրականացնողների համար գոյություն չի ունեցել պաշտոնական որակավորում, և միայն 1921 թվականին ստոմատոլոգիան դարձավ սահմանափակ, հասանելի միայն նրանց համար, ովքեր ունեին մասնագիտական որակավորում։ Առողջապահության Ազգային ծառայության թագավորական հանձնաժողովը 1979 թվականին հայտնեց, որ այդ ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիայում 10.000 մարդու հաշվարկով գրանցված ստոմատոլոգների թիվը 2 անգամ գերազանցում էր 1921 թվականի տվյալներին[49]։

Ժամանակակից ատամնաբուժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ատամնաբուժության մասին գիտությունը զարգացել է 1650 և 1800 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Անգլիացի բժիշկ Թոմաս Բրաունը իր «Նամակ ընկերոջը» վերնագրով նամակում (1656-1690) արել է վաղ ատամնաբուժական դիտարկում՝ բնութագրական հումորային մոտեցումով՝

Ստոմատոլոգիական ախտորոշման մեջ կիրառվող միկրոսկոպիկ սարք
Իմ տեսած Եգիպտական մումիաների բերանները բաց, և նույնիսկ մի փոքր հորանջող տեսք ունեին, ինչը հիանալի հնարավորություն է ընձեռում դիտել և ուսումնասիրել իրենց ատամները, որտեղ այնքան էլ հեշտ չէ գտնել թերություն կամ քայքայված ինչ-որ մի բան․ ուստի Եգիպտոսում, երբ յուրաքանչյուր մարդ աշխատում էր միայն մեկ վիրահատության կամ միայն մի շրջանի վիրահատության վրա, դա ենթադրում էր լինել անօգուտ մասնագիտություն, որը սահմանափակվում էր ատամների նկարչությամբ, որը մի քիչ է ավելի լավ, քան լինել Պիրհուս թագավորի Ատամնանկարիչը, որն իր Գլխում ուներ ընդամենը երկուսը։

Ֆրանսիացի վիրաբույժ Պիեր Ֆաուխարդը դարձավ հայտնի որպես «ժամանակակից ստոմատոլոգիայի հայր»։ Չնայած 17-րդ դարի վերջում և 18-րդ դարի սկզբում նույնիսկ հասարակ վիրաբուժական գործիքների սահմանափակ լինելուն, Ֆաուխարդը եղել է բարձրակարգ վիրաբույժ, ով ատամնաբուժական գործիքների հիանալի իմպրովիզացիաներ է արել, շատ հաճախ մշակելով ժամագործների, ոսկերիչների և, նույնիսկ, վարսավիրների գործիքները, որոնք նրա կարծիքով կարող էին կիռաություն գտնել ստոմատոլոգիայի ոլորտում։ Նա նորամուծություն արեց, օգտագործելով ատամնալիցքերը որպես կարիոզ խոռոչների բուժման մեթոդ։ Նա պնդում էր, որ շաքարի ածանցյալները, օրինակ՝ գինեթթուն, պատասխանատու էին ատամների կարիեսի զարգացման համար, և նա նաև ենթադրում էր, որ լնդերի և ատամների շրջանի ուռուցքները կարող են հայտնվել ատամների կարիեսի ավելի ուշ փուլերում[50][51]։

Ատամնային հին իմպլանտների համայնապատկերային ռենտգեն, արված 1978թվականին

Ֆաուխարդը՝ ատամնային պրոթեզների հիմնադիրը, բացահայտել է կորցրած ատամների վերականգնման բազմաթիվ մեթոդներ։ Նա ենթադրել է, որ այդ փոխարինիչները կարող են պատրաստված լինել փղոսկրից կամ ոսկրերից։ Նա նաև ներմուծել է բրեկետների հասկացությունը, չնայած որ վերջիններս սկզբնական շրջանում պատրատված էին ոսկուց, նա բացահայտեց, որ ատամների դիրքը հնարավոր է շտկել, քանի որ վերջիններս կհետևեն լարերի դիրքին։ Մոմապատ վուշից կամ մետաքսից պատրաստված թելերը սովորաբար օգտագործվում էին բրեկետների ամրացման համար։ Ստոմատոլոգիական գիտության ոլորտում նրա գլխավոր ներդրումը հիմնականում կազմված է նրա 1728 թվականին լույս տեսած «Le chirurgien dentiste» կամ «Վիրաբույժ-ստոմատոլոգ» հրապարակումից։ Ֆրանսերեն տեքստը ներառում է հետևյալ թեմաները․ «բերանի խոռոչի անատոմիա և ֆիզիոլոգիա, ատամնային կոնստրուկցիաներ, տարբեր վիրահատական և ռեստավրացիոն մեթոդներ, ինչպես նաև ստոմատոլոգիայի առանձնացում ընդհանուր վիրաբուժությունից»[50][51]։

Ֆաուխարդից հետո ատամնաբուժության մասին ուսմունքը արագորեն տարածվեց։ Ջոն Հանտերի կողմից հրատարակվեցին 2 կարևոր գրքեր՝ Natural History of Human Teeth (1771) և Practical Treatise on the Diseases of the Teeth (1778)։ 1763 թվականին նա համագործակցություն սկսեց Լոնդոնաբնակ ատամնաբույժ Ջեյմս Սպենսի հետ։ Նա սկսեց տեսաբանել մի անհատից մյուսին ատամների փոխպատվաստման հնարավորությունների մասին։ Նա գիտակցում էր, որ հաջող փոխպատվաստում իրականացնելու շանսերը (ամեն դեպքում առաջին անգամվա համար) կբարձրանան, եթե դոնորական ատամը լինի ինչքան հնարավոր է թարմ և ռեցիպիենտի ատամների չափսերին համապատասխան։ Այս սկզբունքները մինչև այժմ էլ կիրառվում են ներքին օրգանների փոխպատվաստման ժամանակ։ Հանթերը անցկացրեց մի շարք ռահվիրայական (պիոներական) գործողություններ, որոնց ընթացքում նա փորձարկում էր ատամների փոխպատվաստումներ։ Չնայած դոնորական ատամները ոչ մի անգամ պատշաճ ձևով չէին կապվում ռեցիպիենտի լնդերի հետ, Հանտերի պացիենտներից մեկը հայտնեց, որ նա ունի 3 փոխպատվաստված ատամներ, որոնք շարունակել են ծառայել իրեն 6 տարի, ինչը այդ ժամանակների համար նշանակալի ձեռքբերում էր[52]։ Հիմնական հաջողությունների հասան 19-րդ դարում և շուտով ստոմատոլոգիան զբաղմունքից վերածվեց մասնագիտության։ Մասնագիտությունը անցավ կառավարության հսկողության տակ 19-րդ դարի վերջերին։ Միացյալ Թագավորությունում Ատամնաբույժների մասին օրենքն ընդունվեց 1879 թվականին, իսկ 1879 թվականին հիմնվեց Ստոմատոլոգների Բրիտանական Ասոցիացիան։ Նույն տարում Ֆրենսիս Բրոդի Իմլախը դարձավ առաջին ատամնաբույժը, ով ընտրվեց Վիրաբույժների Թագավորական քոլեջի (Էդինբուրգ) նախագահ, առաջին անգամ հասցնելով ստոմատոլոգիան կլինիկական վիրաբուժության մակարդակին[53]։

Ժամանակակից ատամնաբուժական համասարք

Ժամանակակից ատամնաբուժության ռիսկերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական երկարատև աղմուկի ազդեցությունը կարող է հանգեցնել լսողության մշտական կորստի, որը կոչվում է աղմուկով հարուցված լսողության կորուստ (NIHL) կամ աղմուկ ականջներում։ Աղմուկի ազդեցությունը կարող է բերել լսողական օրգանի չափից ավել ծանրաբեռնվածությանը, որը վնասում է ներքին ականջի նուրբ կառույցները[54]։ Ըստ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների (OSHA), աղմուկով հարուցված լսողության կորուստը կարող է ի հայտ գալ, երբ անհատը ենթարկվում է ձայնի 90 Դբ-ից բարձր աստիճանի ազդեցությանը։ Ըստ սահմանված կանոնակարգի, աղմուկի թույլատրելի աստիճանը 90 Դբ է[55]։ Աշխատանքի անվտանգության և առողջության ազգային ինստիտուտի (NIOSH) համար առավելագույն թույլատրելի սահմանը 85 Դբ է։ 85 Դբ- ից ցածր ազդեցությունները չեն համարվում վտանգավոր։ Ժամանակային սահմանափակումները սահմանվում են հաշվի առնելով, թե որքան երկար մարդը կարող է գտնվել 85 Դբ-ից բարձր ինտենսիվությամբ ձայնային ալիքների միջավայրում մինչև լսողության կորստի ի հայտ գալը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինները 85 Դբ-ի համար սահմանել են 8 ժամը։ Դբ-ի աստիճանի բարձրացման հետ մեկտեղ ազդեցության տևողությունը համապատասխաբանարնվազում է։

Ստոմատոլոգիայում օգտագործվում են բազմաթիվ մաքրող միջոցներ, պյեզոէլեկտրիկ և ուլտրաձայնային սկեյլերներ[56]։ Չնայած գործիքների մեծ մասի ձայնային ալիքների ինտենսիվությունը 75 Դբ չեն գերազանցում[57], երկարատև՝ մի քանի տարի տևողությամբ ազդեցությունը կարող է բերել լսողության կորստի և ականջներում աղմուկի առկայության գանգատների[58]։ Ստոմատոլոգների քիչ մասն է զգուշացնում անհատական պաշտպանության իրեր կրելու մասին[59][60], որոնք կարող են կոմպենսացնել լսողության կորուստը կամ ականջներում աղմուկ առաջացնող յուրաքանչյուր պոտենցիալ վտանգը։

Ապացուցողական ստոմատոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ատամնաբուժության մեջ կա մի տենդենց, որն է որոշում կայացնելիս շեշտը դնել բարձրորակ գիտական ապացույցների վրա։ Ապացուցողական ստոմատոլոգիայում (ԱՍ) որոշումներ կայացնելիս օգտագործվում են ընթացիկ գիտական ապացույցները։ Դա բերանի խոռոչի առողջությանը հետևելու մի մոտեցում է, որը պահանջում է բերանի խոռոչի և պացիենտի առողջության հետ կապ ունեցող համապատասխան գիտական տվյալների ուսումնասիրություն և կիրառություն։ Ատամնաբույժի մասնագիտական ունակությունների և փորձի հետ մեկտեղ՝ ԱՍ-ն հնարավորություն է տալիս բժիշկներին տեղեկացված լինել նորագույն պրոցեդուրաներից, իսկ պացիենտներին՝ ստանալ առավել բարձրորակ բուժում։ Բժշկական կրթության նոր տիպարը մշավել է ընթացիկ հետազոտությունները կրթության և պրակտիկայի մեջ ներդնելու համար, որպեսզի պրակտիկ բժիշկները կարողանան լավագույն ձևով օգնություն ցուցաբերել իրենց պացիենտներին[61]։ Այն առաջին անգամ ներկայացվել է 1990 թվականներին Գորդոն Գույատտի և Կանադայի Օնտարիո նահանգի Մքմասթեր համալսարանի Ապացուցողական բժշկության աշխատանքային խմբի կողմից։ Դա ապացուցողական բժշկության և այլ գիտականորեն հիմնավորված մեթոդների ավելի լայն շարժման մասնիկ է։

Էթիկական և բժշկա-իրավական հարցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոմատոլոգիան յուրահատուկ է նրանով, որ ուսանող-ատամնաբույժներից պահանջում է օժտված լինել իրավասության վրա հիմնված կլինիկական ունակություններով, որոնք կարող են ձեռք բերվել միայն մասնագիտացված լաբորատոր ուսուցման և ուղղակիորեն պացիենտների խնամքի շնորհիվ։ Այս անհրաժեշտությունները, հետազոտությունների վրա հիմնված կրթության հետ մեկտեղ, արտահայտում են գիտական և մասնագիտական հիմք ունենալու կարիքը[62]։ Ատամնաբուժական դպրոցների հավատարմագրումը մեծ դեր է խաղում ստոմատոլոգիական կրթության մակարդակի բարձրացման մեջ[63][64]։

Գոյություն ունեն վիճելի հոդվածներ, որոնք ապացուցողական չեն և ապավինում են հրատարակված և ուշադրության արժանացած կարծիքներին[65]։

  1. Բերանի և դիմածնոտային շրջանի գործունեության ոլորտը բազմազան է։ Որոշ երկրներում այս ուսման համար պահանջվում է և բժշկական, և ատամնաբուժական աստիճան, իսկ գործունեության շրջանակը ներառում է նաև գլխի և պարանոցի շրջանների ուռուցքաբանությունը և դիմածնոտային շրջանի դեֆորմացիաները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Glossary of Dental Clinical and Administrative Terms». American Dental Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  2. 2,0 2,1 «Stone age man used dentist drill». BBC News. 2006 թ․ ապրիլի 6. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  3. Suddick, RP; Harris, NO (1990). «Historical perspectives of oral biology: a series». Critical Reviews in Oral Biology and Medicine. 1 (2): 135–51. doi:10.1177/10454411900010020301. PMID 2129621.
  4. 4,0 4,1 Gambhir RS (2015). «Primary care in dentistry – an untapped potential». Journal of Family Medicine and Primary Care (Review). 4 (1): 13–18. doi:10.4103/2249-4863.152239. PMC 4366984. PMID 25810982.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. «What is the burden of oral disease?». WHO. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  6. «American Academy of Cosmetic Dentistry | Dental CE Courses». aacd.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Canadian Dental Association». www.cda-adc.ca. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Diagnosis of Celiac Disease». National Institute of Health (NIH). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 15. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  9. Estrella MR, Boynton JR (2010). «General dentistry's role in the care for children with special needs: a review». Gen Dent (Review). 58 (3): 222–29. PMID 20478802.
  10. da Fonseca MA (2010). «Dental and oral care for chronically ill children and adolescents». Gen Dent (Review). 58 (3): 204–09, quiz 210–11. PMID 20478800.
  11. Dental Enamel Defects and Celiac Disease Արխիվացված Մարտ 5, 2016 Wayback Machine National Institute of Health (NIH)
  12. Pastore L, Carroccio A, Compilato D, Panzarella V, Serpico R, Lo Muzio L (2008). «Oral manifestations of celiac disease». J Clin Gastroenterol (Review). 42 (3): 224–32. doi:10.1097/MCG.0b013e318074dd98. hdl:10447/1671. PMID 18223505.
  13. Owen, Lorrie K., ed. Dictionary of Ohio Historic Places. Vol. 2. St. Clair Shores: Somerset, 1999, 1217–1218.
  14. Mary, Otto (2017). Teeth: the story of beauty, inequality, and the struggle for oral health in America. New York: The New Press. էջեր 70. ISBN 978-1-62097-144-4. OCLC 958458166.
  15. «History». Pennsylvania School of Dental Medicine. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  16. Zadik Yehuda; Levin Liran (2008 թ․ հունվար). «Clinical decision making in restorative dentistry, endodontics, and antibiotic prescription». J Dent Educ. 72 (1): 81–86. PMID 18172239.
  17. Zadik Yehuda; Levin Liran (2006 թ․ ապրիլ). «Decision making of Hebrew University and Tel Aviv University Dental Schools graduates in every day dentistry—is there a difference?». J Isr Dent Assoc. 23 (2): 19–23. PMID 16886872.
  18. Zadik Yehuda; Levin Liran (2007 թ․ ապրիլ). «Decision making of Israeli, East European, and South American dental school graduates in third molar surgery: is there a difference?». J Oral Maxillofac Surg. 65 (4): 658–62. doi:10.1016/j.joms.2006.09.002. PMID 17368360.
  19. 19,0 19,1 Gelbier, Stanley. 125 Years of Developments in Dentistry. British Dental Journal (2005); 199, 470–73. The 1879 register is referred to as the "Dental Register".
  20. 20,0 20,1 The story of dentistry: Dental History Timeline Արխիվացված 9 Մարտ 2012 Wayback Machine, hosted on the British Dental Association website. Page accessed 2 March 2010.
  21. J Menzies Campbell (1955 թ․ փետրվարի 8). «Banning Clerks, Colliers and other Charlatans». The Glasgow Herald. էջ 3. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  22. History of Dental Surgery in Edinburgh (PDF), hosted on the Royal College of Surgeons of Edinburgh website. Page accessed 11 December 2007.
  23. «Dentistry (D.D.S. or D.M.D.)» (PDF). Purdue.edu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  24. «Anesthesiology recognized as a dental specialty». www.ada.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  25. «AVDC Home». Avdc.org. 2009 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
  26. «EVDC web site». Evdc.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
  27. Barras, Colin (2016 թ․ փետրվարի 29). «How our ancestors drilled rotten teeth». BBC. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  28. «Oldest Dentistry Found in 14,000-Year-Old Tooth». Discovery Channel. 2015 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  29. «Analysis of Neanderthal teeth marks uncovers evidence of prehistoric dentistry». The University of Kansas. 2017 թ․ հունիսի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  30. Coppa, A. et al. 2006. "Early Neolithic tradition of dentistry" (PDF). Nature. Volume 440. 6 April 2006.
  31. NBC News (2008). Dig uncovers ancient roots of dentistry.
  32. Bernardini, Federico; Tuniz, Claudio; Coppa, Alfredo; Mancini, Lucia; Dreossi, Diego; Eichert, Diane; Turco, Gianluca; Biasotto, Matteo; Terrasi, Filippo; De Cesare, Nicola; Hua, Quan; Levchenko, Vladimir (2012). «Beeswax as Dental Filling on a Neolithic Human Tooth». PLoS ONE. 7 (9): e44904. Bibcode:2012PLoSO...744904B. doi:10.1371/journal.pone.0044904. PMC 3446997. PMID 23028670.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  33. «700 years added to Malta's history». Times of Malta. 2018 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին.
  34. «History of Dentistry: Ancient Origins». American Dental Association. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 9-ին.
  35. Suddick Richard P., Harris Norman O. (1990). «Historical Perspectives of Oral Biology: A Series» (PDF). Critical Reviews in Oral Biology and Medicine. 1 (2): 135–51. doi:10.1177/10454411900010020301. PMID 2129621. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ դեկտեմբերի 18-ին.
  36. 36,0 36,1 36,2 Blomstedt, P. (2013). «Dental surgery in ancient Egypt». Journal of the History of Dentistry. 61 (3): 129–42. PMID 24665522.
  37. Ancient Egyptian Dentistry, hosted on the University of Oklahoma website. Page accessed 15 December 2007. Version archived by the Wayback Machine on 26 December 2007.
  38. Wilwerding, Terry. «History of Dentistry 2001» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  39. «Medicine in Ancient Egypt 3». Arabworldbooks.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
  40. «Dentistry – Skill And Superstition». Science.jrank.org. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
  41. «Dental Treatment in the Ancient Times». Dentaltreatment.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
  42. Bjørklund G (1989). «The history of dental amalgam (in Norwegian)». Tidsskr nor Laegeforen. 109 (34–36): 3582–85. PMID 2694433.
  43. Czarnetzki, A.; Ehrhardt S. (1990). «Re-dating the Chinese amalgam-filling of teeth in Europe». International Journal of Anthropology. 5 (4): 325–32.
  44. Meri, Josef (2005). Medieval Islamic Civilization: An Encyclopedia (Routledge Encyclopedias of the Middle Ages). Psychology Press. ISBN 978-0-415-96690-0.
  45. Gregory Ribitzky. «Pelican». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  46. Gregory Ribitzky. «Toothkey». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  47. Gregory Ribitzky. «Forceps». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  48. «History Of Dentistry». Complete Dental Guide. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  49. Royal Commission on the NHS Chapter 9. HMSO. 1979 թ․ հուլիս. ISBN 978-0-10-176150-5. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  50. 50,0 50,1 André Besombes; Phillipe de Gaillande (1993). Pierre Fauchard (1678–1761): The First Dental Surgeon, His Work, His Actuality. Pierre Fauchard Academy.
  51. 51,0 51,1 Bernhard Wolf Weinberger (1941). Pierre Fauchard, Surgeon-dentist: A Brief Account of the Beginning of Modern Dentistry, the First Dental Textbook, and Professional Life Two Hundred Years Ago. Pierre Fauchard Academy.
  52. Moore, Wendy (2010 թ․ սեպտեմբերի 30). The Knife Man. Transworld. էջեր 223–24. ISBN 978-1-4090-4462-8. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  53. Dingwall, Helen (2004 թ․ ապրիլ). «A pioneering history: dentistry and the Royal College of Surgeons of Edinburgh» (PDF). History of Dentistry Newsletter. No. 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ փետրվարի 1-ին.
  54. «Noise-Induced Hearing Loss». NIDCD. 2015 թ․ օգոստոսի 18.
  55. «Occupational Safety and Health Standards | Occupational Safety and Health Administration». Osha.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  56. Stevens, M (1999). «Is someone listening to the din of occupational noise exposure in dentistry». RDH (19): 34–85.
  57. Merrel, HB (1992). «Noise pollution and hearing loss in the dental office». Dental Assisting Journal. 61 (3): 6–9.
  58. Wilson, J.D. (2002). «Effects of occupational ultrasonic noise exposure on hearing of dental hygienists: A pilot study». Journal of Dental Hygiene. 76 (4): 262–69.
  59. Leggat, P.A. (2007). «Occupational Health Problems in Modern Dentistry: A Review» (PDF). Industrial Health. 45 (5): 611–21. doi:10.2486/indhealth.45.611. PMID 18057804.
  60. Leggat, P.A. (2001). «Occupational hygiene practices of dentists in southern Thailand». International Dentistry Journal (51).
  61. Evidence-Based Medicine Working Group (1992). «Evidence-based medicine. A new approach to teaching the practice of medicine». Journal of the American Medical Association. 268 (17): 2420–2425. doi:10.1001/jama.1992.03490170092032. PMID 1404801.
  62. Slavkin, Harold C. (2012 թ․ հունվար). «Evolution of the scientific basis for dentistry and its impact on dental education: past, present, and future». Journal of Dental Education. 76 (1): 28–35. ISSN 1930-7837. PMID 22262547.
  63. Formicola, Allan J.; Bailit, Howard L.; Beazoglou, Tryfon J.; Tedesco, Lisa A. (2008 թ․ փետրվար). «The interrelationship of accreditation and dental education: history and current environment». Journal of Dental Education. 72 (2 Suppl): 53–60. ISSN 0022-0337. PMID 18250379.
  64. Carrrassi, A. (2019). «The first 25 year [Internet] Ireland: ADEE (Association for Dental Education in Europe)». Association for Dental Education in Europe. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  65. Jabr, Ferris (2019 թ․ մայիս). «The Truth About Dentistry». The Atlantic. ISSN 1072-7825. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dentistry հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատամնաբուժություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 145