Օրթոդոնտիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրթոդոնտիա Օրթոդոնտիան (հուն. ορθός ուղիղ, ճիշտ և οδόντι ատամ)[1] ստոմատոլոգիայի զարգացող ճյուղերից է, որը զբաղվում է ատամնածնոտային անոմալիաների պատճառագիտության ուսումնասիրությամբ,ախտորոշմամբ, բուժման պլանավորմամբ, կանխարգելման միջոցների մշակմամբ, ինչպես նաև ծնոտների աճի կառավարմամբ, ատամնածնոտային համակարգի ֆունկցիաների կարգավորմամբ և օրգանիզմի զարգացման վրա ատամնածնոտային անոմալիաների ազդեցության ուսումնասիրությամբ[2]։ Օրթոդոնտիան կարող է ազդեցությու ունենալ նաև ընդհանու դիմային աճի վրա, որտեղից էլ ստացել է իր ատամնադիմային օրթոպեդիա անվանումը։

Ատամնածնոտային անոմալիաները շատ տարածված են։ Ըստ Ամերիկյան Օրթոդոնտների Ասոցիացիայի (ԱՕԱ) ներկայացրած տվյալների զարգացած երկրների բնակչության գրեթե 50%-ը ունի խիստ արտահայտված կծվածքի խանգարում, որ բուժելու դեպքում մարդկանց կյանքի որակը զգալի կերպով կբարձրանա։ Թեև այս ցուցանիշը 10%-ից պակաս է համաձայն նույն ԱՕԱ-ի հայտարարության, երբ դիտարկում ենք բժշկական տեսանկյունից անհրաժեշտ օրթոդոնտիկ բուժման ենթակա դեպքեը։ Օրթոդոնտիկ բուժում անցած բուժառուները փաստում են կյանքի որակի բարձրացմա մասին, բայց օրթոդոնտիկ բուժման՝ առողջության վրա թողած օգուտների վերաբերյալ վերջնական գիտական ապացույցները դեռևց բացակայում են[3][4]։ Բուժումը սովորաբար տևում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի, որի ընթացքում կարող է կիրառվել բրեկետ համակարգ և/կամ այլ սարքեր՝ ծնոտների դիրքի, ատամների խճողման աստիճանաբար ուղղման և մի շարք այլ խնդիրներ լուծելու նպատակով։ Որոշ բարդ դեպքերի համար օրթոգնաթիկ վիրահատական միջամտության անհրաժեշտություն կարող է լինել։ Բուժոմը հիմնականում պետք է սկսել փոքր տարիքից, մինչև աճի կանգը, քանի որ այդ տարիքում հնարավոր է ստանալ ոսկրային աճ, սակայն օրթոդոնդիլ բուժման համար չկա տարիքային սահմանափակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթոդոնտիան ժամանակակից գիտություն է և սկիզբ է առնում 1800-ականների կեսերից.[5]։ Ոլորտի ազդեցիկ ներդրողների թվում են Նորման Կինգսլեյը (անգ․ Norman William Kingsley)[5] (1829–1913) և Էդվարդ Էնգլը (անգ․ Edward Angle)[6] (1855–1930). Էնգլը ստեղծեց կծվածքի անոմալիաների առաջին դասակարգումը, որն ակտուալ է մինչ օրս[5]։

Մինչև 1970-ականների կեսերը օրթոդոնտիկ բուժման ժամանակ՝ ատամի տեղաշարժ ստանալու նպատակով, հատուկ մետաղով պարուրում էին ատամները։ Ժամանակակից ադհեզիվ համակարգը հեշտացռեց պրոցեսը և հնարավոր դարձրեց բրկետների ուղղակի ֆիքսացիան ատամներին[5]։

Եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Վերին և ստորին ծնոտը լայնացնող ֆունկցիոնալ սարքեր.jpg
Upper and lower jaw functional expanders

Խճողված ատամների բուժումը բրեկետներով միջինում տևում է մեկից երկու տարի։ Բուժող մասնագետն օրթոդոնտ է[7], ով ունի բժիշկ ստոմատոլոգի և օրթոդոնտի որակավորում։ Օրթոդոնտներն առաջարկում են խճողված (ծուռ) ատամների, անկանոն կծվածքի, ծնոտների անկանոնությունների շտկման, բուժման լայն հնարավորություններ[8]։ Կծվածքի ուղղման բազմաթիվ եղանակներ կան։ Աճող հիվանդների մոտ առկա են կմախքայինի անհամապատասխանությունները բուժելու շատ եղանակներ՝ աճը խթանելու կամ սահմանափակելու միջոցով։ Օրթոդոնտիկ միջամտությունը հիմնականում կատարվում է վաղ մշտական կծվածքի ժամանակ նախքան կմախքային աճի ավարտը։ Եթե կմախքային աճն ավարտված է և բուժումը հնարավոր չէ իրականացնել քողարկման միջոցով, ապա օգնության է գալիս օրթոգնատիկ վիրահատական միջամտությունը։ Քողարկմամբ բուժման դեպքում, երբ կա տեղի պակաս կամ սագիտալ ճեղքն արտահայտված է՝ իրականացվում է ատամների հեռացում պլանավորվաժ արդյունքին հասնելու համար[9]։

Օրթոդոնտիկ բուժումը կարող է ներառել ֆիքսված կամ շարժական սարքերի օգտագործումը։ Մեծամասամբդեպքերում բուժումն իրականացվում է ֆիքսված սարքերի միջոցովց[10], օրինակ՝ բրեկետները։ Ֆիքսված սարքերի միջոցով կարելի է իրականացնել ավելի լավ վերահսկում, ինչպես նաև բարդ ՝ կորպուսային, ատամնային տեղաշարժեր։ Բուժման օպտիմալ արդյունքը բարելավվում է ֆիքսված սարքերի օգտագործմամբ։

Ֆիքսված սարքերը կարող են օգտագործվել, օրինակ՝ ատամները պտտելու համար, ատամի թեքվածության անկյունը փոխելու կամ ատամների, նրանց արմատի դիրքը շտկելու համար։ Բուժման հակացուցում է բերանի խոռոչի վատ հիգիենա (որովհետև կարող է առաջանալ կալցիֆիկացում, ատամների քայքայումը կամ այլ բարդություններ,շ։ Եթե հիվանդը մոտիվացված չէ (քանով որ բուժումը տևում է մի քանի ամիս/տարի և պահանջում է խիստ ուշադրություն բերանի խոռոչի հիգիենայի նկատմամբ) կամ եթե առկա են պերիոդոնտալ կամ այլ խնդիրներ։

Ատամների տեղաշարժի ժամանակ դիտվող կենսաբանական փոփոխությունների ուսումնասիրությունը և գենային թերապիայի և մոլեկուլային կենսաբանության բնագավառում դիտվող տեխնոլոգիական առաջընթացը կարող է ձևափոխել օրթոդոնտիկ բուժումն ապագայում[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Definition of orthodontics | Dictionary.com». www.dictionary.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «What is orthodontics?// Useful Resources: FAQ and Downloadable eBooks». Orthodontics Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Evidence and Orthodontics: Does Your Child Really Need Braces?». Undark Magazine (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 20. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Controversial report finds no proof that dental braces work». British Dental Journal (անգլերեն). 226 (2): 91. 2019 թ․ հունվարի 1. doi:10.1038/sj.bdj.2019.65. ISSN 1476-5373. S2CID 59222957.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «A Brief History of Orthodontic Braces – ArchWired». www.archwired.com. 2019 թ․ հուլիսի 17.Կաղապար:Self-published source
  6. Peck S (2009 թ․ նոյեմբեր). «A biographical portrait of Edward Hartley Angle, the first specialist in orthodontics, part 1». The Angle Orthodontist. 79 (6): 1021–7. doi:10.2319/021009-93.1. PMID 19852589.
  7. Fleming PS, Fedorowicz Z, Johal A, El-Angbawi A, Pandis N, և այլք: (The Cochrane Collaboration) (2015 թ․ հունիս). «Surgical adjunctive procedures for accelerating orthodontic treatment». The Cochrane Database of Systematic Reviews. John Wiley & Sons, Ltd. (6): CD010572. doi:10.1002/14651858.cd010572. PMC 6464946. PMID 26123284.
  8. «What is an Orthodontist?». Orthodontics Australia. 2019 թ․ դեկտեմբերի 5.
  9. Dardengo C, Fernandes LQ, Capelli Júnior J (2016 թ․ փետրվար). «Frequency of orthodontic extraction». Dental Press Journal of Orthodontics. 21 (1): 54–9. doi:10.1590/2177-6709.21.1.054-059.oar. PMC 4816586. PMID 27007762.
  10. «Child Dental Health Survey 2013, England, Wales and Northern Ireland». digital.nhs.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  11. Atsawasuwan, Phimon; Shirazi, Sajjad (2019 թ․ ապրիլի 10), Işık Aslan, Belma; Deniz Uzuner, Fatma (eds.), «Advances in Orthodontic Tooth Movement: Gene Therapy and Molecular Biology Aspect», Current Approaches in Orthodontics (անգլերեն), IntechOpen, doi:10.5772/intechopen.80287, ISBN 978-1-78985-181-6, Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին
Տես՝ օրթոդոնտիա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Կաղապար:Orthodontology Կաղապար:Dentistry Կաղապար:Cleft lip and palate

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրթոդոնտիա» հոդվածին։