Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքական
հունգ.՝ magyar labdarúgó-válogatott
Ֆուտբոլային միության պատկերանիշը
Մականունհունգարական հրաշագործներ
(հունգ.՝ Mágikus Magyarok) Օլիմպիականներ
ՄիությունՀունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիա
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ
Գլխավոր մարզիչԳերմանիա Բերնդ Շտոկեր
Թիմի ավագԶոլտան Գերա
Ամենաշատ խաղերԺոզեֆ Բոժիկ (101)
ՌմբարկուՖերենց Պուշկաշ (84)
Հիմնական մարզադաշտՖերենց Պուշկաշ (մարզադաշտ)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Ավստրիա 5-0 Հունգարիա
(Վիեննա, Ավստրո-Հունգարիա. հոկտեմբերի 12, 1902)
Ամենախոշոր հաղթանակ
Ռուսական կայսրություն 0-12 Հունգարիա
(Մոսկվա, Ռուսական կայսրություն. հուլիսի 14, 1912)
Հունգարիա 13-1 Ֆրանսիա
(Բուդապեշտ, Հունգարիա. հունիսի 12, 1927)
Հունգարիա 12-0 Ալբանիա
(Բուդապեշտ, Հունգարիա. սեպտեմբերի 24, 1950)
Ամենախոշոր պարտություն
Հունգարիա 0-7 Անգլիա
(Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա. հունիսի 10, 1908)
Հունգարիա 0-7 Իտալիա
(Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա. ապրիլի 10, 1909)
Անգլիա 7-0 Հունգարիա
(Ստոկհոլմ, Շվեդիա. հունիսի 30, 1912)
Գերմանիա 7-0 Հունգարիա
(Քյոլն, Գերմանիա. ապրիլի 6, 1941)
Հոլանդիա 8-1 Հունգարիա
(Ամստերդամ, Հոլանդիա. հոկտեմբերի 11, 2013)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն9 (Առաջինը՝ 1934)
Ամենալավ արդյունք 2-րդ տեղ 1938, 1954
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն2 (Առաջինը՝ 1964)
Ամենալավ արդյունք 3-րդ տեղ 1964
Կայքmlsz.hu
 Hungary national football team Վիքիպահեստում

Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ազգային հավաքական է, որը ներկայացնում է Հունգարիան ֆուտբոլի միջազգային խաղերում։ Ղեկավարվում է Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

Հունգարիան ունի ֆուտբոլային հարուստ պատմություն, որի ընթացքում դարձել է եռակի Օլիմպիական չեմպիոն, երկու անգամ 1938 և 1954 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնություններում զբաղեցրել է երկրորդ տեղը և 1964 թվականի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը։ Հունգարիան ֆուտբոլային հեղափոխություն իրականացրեց 1950-ական թվականներին, հիմք դնելով համընդհանուր ֆուտբոլին և ունենալով ուժեղագույն հավաքականը, որը կոչեցին Ոսկե թիմ, որտեղ խաղում էր լեգենդար Ֆերենց Պուշկաշը, ով 20-րդ դարի լավագույն ռմբարկուն էր[1][2][3][4], ում պատվին ՖԻՖԱ-ն վերջերս հիմնեց Պուշկաշ մրցանակը։ Հավաքականը նաև ունեցել է երկրորդ ամենաբարձր ԷԼՕ վարկանիշը հավաքականների պատմության մեջ 2166 միավորով 1954 թվականին և ամենաերկար անպարտելի շարքերից մեկը ֆուտբոլի պատմության մեջ 31 խաղ 4 տարվա ընթացքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի հավաքականը 1912 թվականի օլիմպիական խաղերին
Հունգարիան ընդդեմ Մեծ Բրիտանիայի 1912 թվականի օլիմպիական խաղերին

Հունգարական ֆուտբոլային միությունը հիմնադրվել է 1902 թվականին, իսկ մեկ տարի անց առաջին անգամ հավաքվեց Հունգարիայի հավաքականը, որն առաջին խաղը խաղաց Ավստրիայի դեմ՝ ջախջախվելով 8:0 հաշվով։ Միջազգային մրցաշարերում Հունգարիան պաշտոնապես դեբյուտը նշել է 1912 թվականին՝ մասնակցելով Ստոկհոլմի օլիմպիադային։ Հավաքականը ստիպված էր հանգանակություններ խնդրել, որպեսզի կարողանային մեկնել մրցույթին։ Հունգարիան պարտվեց Անգլիային 0-7 հաշվով և լքեց մրցույթը։ Օլիմպիական խաղերից հետո Հունգարիան անցկացրեց երկու հանդիպում Ռուսաստանի դեմ Մոսկվայում։ Խաղերը ավարտվեցին 9-0 և 12-0 հաշիվներով, վերջինս մինչ այժմ մնում է ռեկորդային։ Երկու խաղերի ռմբարկուն դարձավ Իմրե Շլոզերը, ով դարձավ յոթ գոլի հեղինակ։ Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը հունգարական ֆուտբոլը ընկավ խորը ճգնաժամի մեջ։ Հավաքականը և ակումբները ունեցան մեծ ֆինանսական խնդիրներ։ Պատերազմի ընթացքում Հունգարիան խաղաց Ավստրիայի դեմ 16 անգամ։ 1919 թվականին Անգլիան ցանկացավ Կենտրոնական ուժերին (ներառյալ Հունգարիային) հեռացնել ՖԻՖԱ-ի կազմից։ Երբ ՖԻՖԱ-ն մերժեց, Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Իռլանդիայի ֆեդերացիաները դուրս եկան ՖԻՖԱ-ի կազմից։

1920-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստան-Հունգարիա, 1924 թվական:

Բուդապեշտը հայտ ներկայացրեց 1920 թվականի օլիմպիական խաղերը անցկացնելու համար, սակայն այն տեղի ունեցավ Բելգիայում։ Կենտրոնական ուժերի երկրներին (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն և Բուլղարիա) չթույլատրվեց մասնակցել խաղերին։ Այս ընթացքում Ֆոգլ եղբայրենրը (Ժոզեֆ և Կառոլի Ֆոգլ) խաղացին ազգային հավաքականի կազմում։ Այդ ժամանակ հունգարացիները ընտրում էին 2–3–5 դասավորվածությունը։ Ազգային հավաքականը մասնակցեց 1924 թվականի օլիմպիական խաղերին, որը կայացավ Փարիզում։ Առաջին խաղում Հունգարիան հաղթեց Լեհաստանին, բայց երկրորդ փուլում պարտվեց Եգիպտոսին։ Արդյունքում Հունգարիայի գլխավոր մարզիչը և Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվեցին։

1927 թվականից 1930 թվականներին Հունգարիան մասնակցեց Եվրոպա գավաթին, որը առաջին միջազգային մրցաշարն էր, որտեղ մասնակցում էին Ավստրիան, Չեխոսլովակիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և Հարավսլավիան։ Եզրափակչում Հունգարիան պարտվեց Ռուսաստանին։ 1927 թվականի հունիսի 12-ին Հունգարիան հաղթեց Ֆրանսիային 13-1 հաշվով, ինչը մինչ օրս ռեկորդային է, Ժոզեֆ Տակաչը խփեց վեց գոլ։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «FIFA President: FIFA to help the Galloping Major». ՖԻՖԱ. 2005 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. «Coronel Puskas, el zurdo de oro» (Spanish). AS. 2006 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Mackay, Duncan (2005 թ․ հոկտեմբերի 13). «Lineker tees up another nice little earner». London: Guardian Unlimited. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «Blatter unveils FIFA Puskas Award». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։