«Վահան Հովհաննեսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5
չ →‎Երկեր: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: accessdate=2014-12-28 → accessdate=2014 թ․ դեկտեմբերի 28 (2)
Տող 18. Տող 18.


== Երկեր ==
== Երկեր ==
* «Մանդիլիոն» վեպ (ռուսերեն, հայերեն<ref>[https://hraparak.am/post/591facdbe3d84d0d37fd3c87 Լինել Վահան Հովհաննիսյան]</ref>, անգլերեն<ref>{{Cite web |url=http://asbarez.com/127062/vahan-hovannesian%E2%80%99s-novel-%E2%80%98the-mandylion%E2%80%99-released-in-english/ |title=Vahan Hovanessian’s Novel ‘The Mandylion’ Released in English |accessdate=2014-12-28 |archive-date=2014-12-28 |archive-url=https://web.archive.org/web/20141228224756/http://asbarez.com/127062/vahan-hovannesian%e2%80%99s-novel-%e2%80%98the-mandylion%e2%80%99-released-in-english/ |dead-url=yes }}</ref>), 2013
* «Մանդիլիոն» վեպ (ռուսերեն, հայերեն<ref>[https://hraparak.am/post/591facdbe3d84d0d37fd3c87 Լինել Վահան Հովհաննիսյան]</ref>, անգլերեն<ref>{{Cite web |url=http://asbarez.com/127062/vahan-hovannesian%E2%80%99s-novel-%E2%80%98the-mandylion%E2%80%99-released-in-english/ |title=Vahan Hovanessian’s Novel ‘The Mandylion’ Released in English |accessdate=2014 թ․ դեկտեմբերի 28 |archive-date=2014 թ․ դեկտեմբերի 28 |archive-url=https://web.archive.org/web/20141228224756/http://asbarez.com/127062/vahan-hovannesian%e2%80%99s-novel-%e2%80%98the-mandylion%e2%80%99-released-in-english/ |dead-url=yes }}</ref>), 2013


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

19:49, 9 հունվարի 2022-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Վահան Էդուարդի Հովհաննեսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1956(1956-08-16)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 28, 2014(2014-12-28) (58 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1978)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ
 Vahan Hovhannisyan Վիքիպահեստում

Վահան Էդուարդի Հովհաննեսյան (օգոստոսի 16, 1956(1956-08-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 2014(2014-12-28), Բեռլին, Գերմանիա[1]), հայ քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։ Ազգային ժողովի պատգամավոր (1999-2013), 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածու։

Կենսագրություն

Վահան Հովհաննեսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննեսյանը գիտաշխատող է եղել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։

Քաղաքական գործունեություն

1990-1992 թթ. Վահան Հովհաննեսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նաև անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին և 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 12, 2003 թվականին և 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ[2], հրաժարական է ներկայացրել 2008 թ.։ Հովհաննիսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններին։

2013 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին շագանակագեղձի քաղցկեղ հիվանդության բարդությունից[4][5]։

Երկեր

  • «Մանդիլիոն» վեպ (ռուսերեն, հայերեն[6], անգլերեն[7]), 2013

Ծանոթագրություններ

  1. Tert.am. Մահացել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը
  2. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Վ. ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Բեռլինում մահացել է Վահան Հովհաննեսյանը
  5. «Ծանր հիվանդությունից հետո մահացել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը»: ՄեդիաՄաքս։ Վերցված՝ 10 Հունվարի 2014։
  6. Լինել Վահան Հովհաննիսյան
  7. «Vahan Hovanessian's Novel 'The Mandylion' Released in English». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նախորդող
Ռազմիկ Մարտիրոսյան
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վահան Հովհաննեսյան

17 հունիսի 1999-12 հունիսի 2003
Հաջորդող
Մհեր Շահգելդյան
Նախորդող
Գագիկ Ասլանյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վահան Հովհաննեսյան

12 հունիսի 2003-28 փետրվարի 2008
Հաջորդող
Հրայր Կարապետյան
Նախորդող
Հրայր Կարապետյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար
Վահան Հովհաննեսյան

2 մարտի 2008-31 մայիսի 2012
Հաջորդող
Արմեն Ռուստամյան
Նախորդող
Արմեն Մարտիրոսյան
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
Վահան Հովհաննեսյան

28 դեկտեմբերի 2013 - 28 դեկտեմբերի 2014
Հաջորդող
Աշոտ Սմբատյան
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Հովհաննեսյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Հովհաննեսյան» հոդվածին։