«Անտիկ հունական փիլիսոփայություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտը ավելացնում է․: en:Ancient Greek philosophy
Տող 24. Տող 24.
[[el:Ελληνική φιλοσοφία]]
[[el:Ελληνική φιλοσοφία]]
[[es:Filosofía griega]]
[[es:Filosofía griega]]
[[en:Ancient Greek philosophy]]
[[eo:Sintezo de la greka filozofio]]
[[eo:Sintezo de la greka filozofio]]
[[eu:Antzinako greziar filosofia]]
[[eu:Antzinako greziar filosofia]]

07:25, 25 Օգոստոսի 2012-ի տարբերակ

Անտիկ Հունական փիլիսոփայությունը - փիլիսոփայական ուսմունքների այն ամբողջությունն է, որը ձևավորվել և զարգացել է Հին Հունաստանում մ.թ.ա. 6-րդ դարում ու մասամբ կամ ամբողջապես տիրապետել մինչև անտիկ դարաշրջանի ավարտը։ Անտիկ Հունական փիլիոփայությունը դարեր անց իր զարգացումն ու տարածումն է ունեցել Հին Հռոմում։ Այս շրջանի հիմնական աշխատությունները գրվել են հին հունարենով։

Ծագումը

Անտիկ փիլիսոփաության ծագումը և զարգացումը պայմանավորված էր, ինչպես սոցիալ-տնտեսական ու քաղաքական, այնպես էլ հոգևոր-մշակութային մի շարք նախադրյալներով։ Հին հունաստանում փիլիսոփայությունը ծագում է այն ժամանակ, երբ ձևավորվում և հաստատվում է ստրկատիրական հասարակարգը, զարգանում է տնտեսությունը, մտավոր աշխատանքը տարանջատվում է ֆիզիկականից, այսինքն՝ մտավոր գործունեությունը ձեռք է բերում ինքնուրույնություն և անկախություն։ Մտավոր գործունեության ծավալումը նպաստեց քաղաք-պետությունների առաջացումը, որտեղ քաղաքացիներն ազատ մարդիկ էին, մասնակցում էին պետության կառավարմանը, օգտվում քաղաքական իրավունքներից։
Կենտրոնական պետականության բացակայությունը, որը անհրաժեշտաբար ենթադրում էր միասնական կրոնադոգմատիկական գաղափարախոսություն և բազմաթիվ քաղաք-պետությունների գոյության փաստը բարենպաստ պայմաններ էին ստեղծում մտքի ազատ դրսևորման համար։ Առանց այդ ազատության՝ հնարավոր չէ պատկերացնել հունական մշակույթի և փիլիսոփայության ծաղկումը։

Փիլիսոփաներն ու փիլիսոփայական առաջին ուսմունքները

Հին Հունաստանում փիլիսոփայական մտքի զարգացմանը մեծ նպաստ են բերել «յոթ իմաստունները»՝ Կլեոբուլոսը, Սոլոնը, Հիլոնը, Թալեսը, Պիտակը, Բիանտոսը և Պերիանդրոսը, որոնցից պահպանված ասույթներում խտացված ամփոփվել է հույն ժողովրդի իմաստությունը և կենսափիլիսոփայությունը։ Հին Հունաստանում փիլիսոփայական առաջին ուսմունքները ձևավորվել են Հոնիայում՝ փոքրասիական հունական գաղթօջախներում, ուստի այդ փիլիսոփայությունը անվանվում է հոնիական։ Հոնիական փիլիսոփայության մեջ են մտնում Միլեթյան դպրոցի և Հերակլիտեսի ուսմունքները։

Անտիկ հունական փիլիսոփայության առանձնահատկությունները

Անտիկ հունական փիլիսոփայությունն ուներ մի շարք առանձնահատկություններ, որոնցից գլխավորը համարվում է նրա տիեզերակենտրոն լինելը։ Այսինքն՝ փիլիսոփայական մտածումների կիզակենտում տիեզերքն էր, որը ըմբռնվում էր որպես ոչ մեկի կողմից չստեղծված բացարձակ կեցություն։ Անտիկ փիլիսոփայությանը խորթ էր արարչագործության գաղափարն աստտվածաշնչյան իմաստով. տիեզերքը ոչ թե արարվում է, այլ ստեղծվում է ի սկզբանե գոյություն ունեցող նյութական և իդեալական սկզբներից։
Առանձնահատկությունների թվում է նաև այն, որ անտիկ հունական փիլիսոփայությունն ուներ ռացիոնալիստական ու մտահայեցողական բնույթ։ Իմացաբանության մեջ այդ փիլիսոփայության նշանաբանն էր՝

- Մտքերդ համաձայնեցրու բանականության պահանջներին

, ինչը նշանակում էր, որ իմացության մեջ կարևոր դեր և տեղ էր տրվում բանականությանը։