Կլեոբուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կլեոբուլոսը (/ˌkliˈbjləs, kliˈɒbjələs/; հուն․՝ Κλεόβουλος ὁ Λίνδιος, Kleoboulos ho Lindios; fl. մ․թ․ա․ 6-րդ դար) Եղել է հույն բանաստեղծ և Լինդոսի բնակիչ։ Նա Հունաստանի յոթ իմաստուններից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեոբուլոսը Էվագորի որդին էր և Հռոդոսի Լինդոս քաղաքի քաղաքացին[1]։ Կղեմես Ալեքսանդրացին Կլեոբուլոսին անվանել է լինդիացիների թագավոր[2], իսկ Պլուտարքոսը ՝ տիրան ՝ բռնակալ[3]։ Դիոգենես Լայերտացու կողմից մեջբերված նամակը, որտեղ Կլեոբուլոսը Սոլոնին հրավիրում է Լինդուս որպես Ժողովրդավարական ապաստան Աթենքի բռնակալ Պիսիստրատից, անկասկած կեղծ է[4]։ Ասում են նաև, որ Կլեոբուլոսը Եգիպտոսում է ուսումնասիրել փիլիսոփայությունը։ Նա ունեցել է դուստր ՝ Կլեոբուլինան, որը հայտնի է իր բանաստեղծություններով և հանելուկներով[5]։ Ասում են, որ Կլեոբուլոսը ապրեց յոթանասուն տարի[6]։ Նա շատ հայտնի էր իր ուժով և գեղեցկությամբ[5]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Լինդոսի տիրակալը 40 տարի շարունակ ՝ Կլեոբուլոսը վերականգնել Է Աթենքի լինդոսյան հայտնի տաճարը և կառուցել ջրագիծ, որը քաղաքին ջուր մատակարարեց ընդհուպ մինչև միջնադար (ջրագծի մի մասը մինչ օրս օգտագործվում է)։ Կլեոբուլոսի ռազմական արշավանքների արդյունքը Լիկիայի նվաճումն էր։[7]

Պահպանված բեկորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեոբուլոսը, ըստ երևույթին, գրել է քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև հանելուկներ։ Դիոգենես Լայերտացին նաև նրան է վերագրում Միդասի դամբարանի գրությունը, որի հեղինակը մյուսները համարում էին Հոմերոսին[8]։

Սուդան հիշատակում է նրա, մի քանի տող հետո ՝ նրա դստեր ՝ Կլեոբուլինայի մասին։ Նրա մակագրությունը Պալատինի անթոլոգիայում է (VII, 153), իսկ մեկ այլ վայրում գրված են երկու մակագրություններ միասին որպես «Հոմերոս Կլեոբուլոս» ՝ չհստակեցնելով, թե որ մեկն է պատկանում վերջինիս։ Ֆրանսիացի գիտնական Պիեռ Վալցը փորձեց վերլուծել այս խնդիրը․[9] այն նման է նրան վերագրվող առեղծվածին, որը գրված է Պալատինի անթոլոգիայում (XIV)։

Շատ ասույթներ վերագրվում են Կլեոբուլոսին․[10]

  • «Տգիտությունը և շաղակրատությունը մարդկանց մեջ մեծ ազդեցություն ունեն»
  • «Մի եղեք փոփոխական և անշնորհակալ»
  • «Սիրեք լսել, այլ ոչ թե խոսել»
  • «Փնտրեք առաքինություն և խուսափեք արատից»
  • «Ուսուցանեք ձեր երեխաներին»
  • «Պատրաստ եղեք հաշտության վեճերից հետո»
  • «Խուսափեք անարդարությունից»
  • «Ուժ մի գործադրեք»
  • «Չափավորությունը - դա լավագույնն է»

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդոսի ծովածոցի հյուսիսային մասում կա մի քարե բլուր, որը երբեմն անվանում են «Կլեոբուլոսի դամբարան»[11]։.

Նրա պատվին է կոչվել նաև 4503 Կլեոբուլուս աստերոիդը, որը բացվել է 1989 թվականին։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Diogenes Laërtius, i. 89; Strabo, xiv.
  2. Clement of Alexandria, Stromata, iv. 19
  3. Plutarch, de Ei ap. Delph. 3
  4. Jeno Platthy, (1968), Sources on the earliest Greek libraries with the testimonia, page 28
  5. 5,0 5,1 Diogenes Laërtius, i. 89
  6. Diogenes Laërtius, i. 93
  7. Старшов Е. В., 2020, էջ 26—27
  8. comp. Plut. Phaedr. p. 264
  9. Pierre Waltz, ‘’Anthologie Grecque’’, ed. Les Belles Lettres, Paris, 1960, v.IV, pp. 119.
  10. Diogenes Laërtius, i. 89-93; Suda, Kleoboulos; Clement of Alexandria, Stromata, i. 14
  11. Lucile Brockway, George P. Brockway, (1966), Greece: a classical tour with extras, page 220. Knopf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Հունարեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ: