«Վահագն Ասատրյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Անհարկի թավատառերի հեռացում / վիքիֆիկացում
Տող 23. Տող 23.


=== Զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերում ===
=== Զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերում ===
Վահագն Ասատրյանը 1994 թվականին ընդհունվել է ՀՀ ՊՆ [[Մոնթե Մելքոնյան|Մոնթե Մելքոնյանի]] անվան ռազմական ուսումարան:
Վահագն Ասատրյանը 1994 թվականին ընդհունվել է ՀՀ ՊՆ [[Մոնթե Մելքոնյան|Մոնթե Մելքոնյանի]] անվան ռազմական ուսումնարան:


1997 թվականին ստանալով հետախուզական դասակի հրամանատարի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում՝ ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումարանը:
1997 թվականին ստանալով հետախուզական դասակի հրամանատարի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում՝ ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումարանը:

06:40, 12 հունվարի 2021-ի տարբերակ

Վահագն Ֆելիքսի Ասատրյան
Վահագն Ասատրյան
հունվարի 14, 1977(1977-01-14) - հոկտեմբերի 12, 2020(2020-10-12) (43 տարեկան)
ԾննդավայրՀայկական ԽՍՀ Քասախ
Մահվան վայրՀադրութ
Արցախ Արցախ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան
ԶորատեսակՀատուկ նշանակության զորքեր
Կոչումգնդապետ
Հրամանատարն էրՀատուկ նշանակության բրիգադի
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
Արցախյան ազատամարտ,
Պարգևներ ՀՀ ազգային հերոսի կոչում
Ստորագրություն

Վահագն Ֆելիքսի Ասատրյան (հունվարի 14, 1977(1977-01-14), Քասախ, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 2020(2020-10-12), Հադրութ, Հադրութի շրջան, Արցախ), հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի Գնդապետ, հետմահու Հայաստանի ազգային հերոս[1][2]։

Կենսագրություն

Մանկություն և պատանեկություն

Վահագն Աստատրյանը ծնվել է բուժաշխատողներ Ֆելիքս Ասատրյանի և Սիմա Պետրոսյանի ընտանիքում: Եղել է ծնողների երկու որդիներից կրտսերը։ Վաղ հասակում մահացել է նրանց հայրը։ 1983-1994 թվականներին սովորել Քասախի միջնակարգ դպրոցում, 1985-1991 թվականներին՝ Քասախի երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։

Մասանգիտության ընտրության հարցում կարևոր է եղել քեռու՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանի գործոնը։ 1994 թվականին ընդհունվել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան:

Զինվորական ծառայություն

Զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերում

Վահագն Ասատրյանը 1994 թվականին ընդհունվել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան:

1997 թվականին ստանալով հետախուզական դասակի հրամանատարի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում՝ ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումարանը:

1997 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հետագա ծառայությունը շարհունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում որպես դասակի հրամանատար:

Մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին

Վահագն Ասատրյանը մասնակցել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմին, որտեղ ցուցաբերած ռազմական կարևոր դերի համար հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոս կոչմանը[3][2]։

Պարգևներ և կոչումներ

2020 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին[4]։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահագն Ասատրյանը Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է հայրենիքի շքանշանով՝ շնորհվելով Հայաստանի ազգային հերոս կոչմանը։

Ընտանիք

Ամուսնացած էր, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ

  1. «Վարչապետը Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու միջնորդություն է ներկայացրել».
  2. 2,0 2,1 «Վահագն Ասատրյանը՝ հետմահու ՀՀ Ազգային հերոս. նախագահը ստորագրել է հրամանագիրը».
  3. «Գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու կշնորհվի Ազգային հերոսի կոչում».
  4. «Միջնորդել եմ գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհել․ Փաշինյան».