Աստվածատուր Պետրոսյան
Աստվածատուր Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1953 |
Ծննդավայր | Լեռնապար, Արագածի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 24, 2020[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ՀԱՊՀ և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ |
Աստվածատուր Ավետիքի Պետրոսյան (հունվարի 3, 1953, Լեռնապար, Արագածի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2020[1], Երևան, Հայաստան), ՀՀ պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1970 թ. ավարտել է Կիրովական քաղաքի Գ․ Սունդուկայնի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
- 1975 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-մետալուրգի որակավորում «Մետաղագիտություն, մետաղների ջերմային մշակման տեխնոլոգիա և սարքավորումներ» մասնագիտությամբ։
- 1987 թ․ ավարտել է Թբիլիսիի ՀՄՈԲՉ ինստիտուտի համամիութենական բարձրագույն որակավորման կուրսերը մետրոլոգիայի և ժամանակակից չաձումների գծով։
- 1997 թ. ավարտել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։
Վերապատրաստվել է ԽՍՀՄ ՀԳԱՄԻ վերաորակավորման ինստիտուտում որպես մետրոլոգ և ԱՄՆ Լուիզիանայի համալսարանում «Ահաբակչության դեմ պայքար» որակավորմամբ։
Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ և մենագրություններ։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975-1978 թթ. - Մոսկվայի N2 ավիասարքաշինական գործարանի Յամպոլ քաղաքի մասնաճյուղ, ինժեներ-տեխնոլոգ, ավագ ինժեներ՝ մետաղագիտության և ջերմամշակման տեխնոլոգիայի գծով։
- 1978-1983 թթ. - «Հայմեքշինգիտ» ինստիտուտի կենտրոնական լաբորատորիայի առաջատար ինժեներ, գիտական խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչի տեղակալ։
- 1983-1984 թթ․ - Մոսկվայի «ՌԵՄԴԵՏԱԼ» ԳԱՄ, ավագ գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչի տեղակալ։
- 1984-1985 թթ․ - «Անդրկովկասկաբել» ԳԱՄ, գլխավոր մետալուրգի տեղակալ։
- 1985-1990 թթ. - «Ալմաստ» ԳԱՄ, լաբորատորիայի վարիչ, գլխավոր մետրոլոգի տեղակալ, կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։
- 1990-1991 թթ․ - «Բոր» բժշկական գործիքների գիտ-արտադրական կոպերատիվ, հիմնադիր համանախագահ, գլխավոր ինժեներ
Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 թ. անցել է զինվորական ծառայության և նշանակվել ՀՀ պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ, հետագայում՝ երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի պետ։
- 1992 թ. հունվարին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Արցախի հարցերով։ Ակտիվորեն մասնակցել է Արցախի ազգային ազատագրական պայքարին։
- 1993-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
Փրկարարական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղափոխվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ համակարգ և նշանակվել ՀՀ ԱԻ վարչության պետի տեղակալ։
- 2006 թ. մարտի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալի պաշտոնից[2]։
- 2006-2008 թթ. - ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
- 2008-2020 թթ․ - ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996 թ. սեպտեմբերին նրան շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչում։
- 2006 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի թիվ 46Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։
- 1998 թ․ պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով
- 2011 թ. սեպտեմբերի 1-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[3]։
- Այլ շքանշաններ և մեդալներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, գեներալ Աստվածատուր Պետրոսյանը
- ↑ «Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին։ Վերցված է 2015-08-15
- ↑ Ա. Ա. Պետրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
Կատեգորիաներ:
- Հունվարի 3 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Նոյեմբերի 24 մահեր
- 2020 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ փրկարարներ
- Հայ գեներալներ
- Փրկարարական ծառայության գեներալ-մայորներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ ռազմական գործիչներ