«Յուպիտեր (դիցաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ +{{Անաղբյուր}}, տես Special:PermaLink/7306337#Չպիտակված անաղբյուր հոդվածներ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Անաղբյուր}} |
|||
{{Այլ կիրառումներ|Յուպիտեր (այլ կիրառումներ)}} |
{{Այլ կիրառումներ|Յուպիտեր (այլ կիրառումներ)}} |
||
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար |
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար |
16:11, 18 Օգոստոսի 2020-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուպիտեր (այլ կիրառումներ)
Յուպիտեր | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն, գերագույն աստված և աստված |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
Սեռ | արական |
Լատինական գրաձև | Jupiter |
Այլ մշակույթներում | Զևս, Արամազդ, Ահուրամազդա |
Երևի համընկնում է | Զևս, Պերուն, Թոր և Jupiter? |
Վայր | Հռոմեական կայսրություն |
Հայր | Սատուրն |
Մայր | Ops? |
Քույր/Եղբայր | Յունոնա, Վեստա, Պլուտոն, Նեպտուն և Կերես |
Ամուսին | Յունոնա |
Կողակից | Լատոնա և Juturna? |
Զավակներ | Վուլկան, Դիանա, Հերկուլես, Բախուս, Յուվենտա, Մարս, Բելլոնա, Միներվա, Ապոլլոն, Iarbas?, Մերկուրի և Պրոզերպինա |
Հատկանիշներ | կայծակի, լույսի, հաղթանակի, անձրևի, բերքատվության ու որոտի աստված, աստվածների հայրը |
Iupiter Վիքիպահեստում |
Յուպիտեր, երկնքի հռոմեական աստվածություն. նույնացվել է Զևսի հետ։ Յուպիտերը նախ և առաջ լույսի աստվածն է. նրան հաճախ կոչել են Լյուցետիոս (Լուսատու), նա համարվել է երկնքի տերը, և, երբ հռոմեացիները ուզում էին ասել «բաց երկնքի տակ», նրանք ասում էին՝ «Յուպիտերի ներքո» («սուրբ Իովե»)։ Յուպիտերը համարվում էր անձրևի աստված. նրանից էր կախված հողագործին երաշտով հարվածելը կամ նրան բերք շնորհելը։ Որոտը Յուպիտերի կամքի դրսևորումն է. կայծակի ընկած վայրը համարվում էր սրբազան։ Հռոմեական կայսրության գլխավոր տաճարը Կապիտոլյան Յուպիտերի տաճարն էր։ Յուպիտերի քրմերը եղել են ֆլամինները։ II-III դարերում Հռոմում բազմաթիվ արևելյան պաշտամունքների ներթափանցման կապակցությամբ, սկսեցին Յուպիտերի հետ նույնացնել սիրիական աստվածներին (Բաալներին)։ Անտոնիոսների օրոք Կոմմագենեի Դոլիքե քաղաքի Բաալի պաշտամունքը տարածվում է Հռոմ, որտեղ Ավենտինյան բլրի վրա կառուցվում է Դոլիքեյան Յուպիտերի տաճարը։ Հելիուպոլիս քաղաքի (այժմ՝ Բաալբեկը Լիբանանում) Բաալը ստանում է Հելիուպոլիսյան Յուպիտերի անունը. նրա հոյակապ տաճարը վերականգնել է Անտոնիոս Պիոս կայսրը (այժմ վիթխարի ավերակներ)։ Յուպիտերի հետ հաճախ նույնացվել է եգիպտական Ամոն աստվածը։ Յուպիտերին սկսեցին վերագրել Զևսի մասին եղած բազմաթիվ հունական առասպելներ։ Յուպիտերի պատկերումները չէին տարբերվում Զևսի պատկերումներից։ Այլաբանորեն, հեգնաբար, Յուպիտեր նշանակում է՝ գոռոզ, մեծամիտ, ամբարտավան մարդ։
Յուպիտերի բազմակերպարությունը
- Յուպիտեր Տոնանս (Jupiter Tonans), (որոտացող) ուղարկում էր անձրև և որոտ։
- Յուպիտեր Ֆուլգուր (Jupiter Fulgur), (կայծակնային) ուղարկում էր կայծակներ։
- Օպտիմուս Մակսիմուս Սոտեր (Optimus Maximus Soter), Լավագույն, Հզորագույն, Փրկիչ։
- Յուպիտեր Վիկտոր (Jupiter Victor), պարգևում էր հաղթանակ։
- Յուպիտեր Լատիարիս (Jupiter Latiaris), լատիանակն ցեղերի միության աստված։
- Յուպիտեր Դապալիս, բերքատվության աստված։
- Յուպիտեր Տերմինոս (Jupiter Terminus), սահամանների պահպանության հովանավոր։
- Յուպիտեր Լիբերտաս (Jupiter Libertas), ազատության հովանավոր։
- Յուպիտեր Փերետրիոս (Jupiter Feretrius), պատերազմի և հաղթանակի աստված։
- Յուպիտեր Յուպիտոն (Jupiter Yupiton), բարձունքի հասնելու աստված։
- Յուպիտեր Ստատոր (Պահպանիչ), հովանավորում էր հռոմեական զորքը և պաշտպանում նրա շարքերը։
- Յուպիտեր Վերսոր (Խափանիչ), թշնամուն մատնում էր փախուստի։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուպիտեր (դիցաբանություն)» հոդվածին։ |
|