«Օսմիում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր
չ →‎Ծանոթագրություններ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|de}} (2), {{Link GA|en}}
Տող 33. Տող 33.


{{Chem-stub}}
{{Chem-stub}}

{{Link FA|de}}
{{Link FA|el}}
{{Link GA|en}}

01:11, 9 հունվարի 2015-ի տարբերակ

Օսմիում

Օսմիում (լատին․՝ Osmium), քիմիական տարր է որի նշանն է Os և ատոմային թիվը՝ 76։ Բոլոր նյութերի մեջ ունի ամենամեծ խտությունը։ Այդ ցուցանիշով նրա հետ կարող է համեմատվել միայն իրիդիումը։ Արծաթափայլ կապտավուն մետաղ է։

Անունը

Անունն ստացել է հոտ նշանակող հին հունարեն ὀσμή բառից։ Պատճառը օսմիումի ցնդող OsO4 օքսիդի՝ օզոնի սուր հոտ հիշեցնող հոտն է։

Պատմությունը

Օսմիումը հայտնաբերել են Լոնդոնում 1803թ. անգլիացի քիմիկոսներ Սմիթսոն Թենանթը և Ուիլյամ Ուոլասթոնը [1]։

Ֆիզիկական հատկությունները

Օսմիումի գնդիկ

Օսմիումն ամենամեծ խտությունն ունեցող նյութն է, ունի իրիդիումից մի քիչ մեծ խտություն՝ 2.59 գ/սմ3։[2] Կարծր և միաժամանակ հեշտ փշրվող մետաղ է, ունի շատ ցածր սեղմման հատկություն, որով կարող է համեմատվել ադամանդի հետ։ Համապատասխանաբար, շատ մեծ է առաձգականության ծավալային մոդուլը՝ 395-462 ԳՊլ (ադամանդինը 443 ԳՊլ է)։[3][4][5] Հալման ջերմաստիճանն է 3033 °C, եռմանը՝ 5012 °C։

Կիրառությունը

Պատկեր:OsStaining.jpg
Բուսական հյուսվածքի էլեկտրոնային մանրանկարը առանց օսմիումի տետրօքսիդով ներկելու (վերևում) և ներկած վիճակում (ներքևում):

Մաքուր վիճակում օսմիումը կիրառվում է հազվադեպ՝ օքսիդների բարձր տոքսիկության պատճառով, փոխարենը հաճախ է օգտագործվում այլ մետաղների հետ համաձուլվածքների ձևով։ Օսմիումի համաձուլվ³Íքները շատ ամուր են և, օրինակ, օսմիրիդիումը կիրառվում է շիթային գրիչներ, գործիքների գլխիկներ, էլեկտրական կոնտակտներ պատրաստելիս։
Օսմիումի տետրօքսիդը կիրառվում է մատնահետքերը դրոշմելու գործում [6], նաև՝ էլեկտրոնային մանրադիտակների համար օրգանական նյութերի հյուսվածքները ներկելու համար։

Օսրամ անունն ստացած օսմիումի և վոլֆրամի համաձուլվածքը լայնորեն կիրառվում շիկացման լամպերի թելիկներ պատրաստելու ժամանակ։
Պալադիումի նման փոշիացրած օսմիումը նույնպես ունի ջրածնի ատոմները կլանելու հատկություն։ Սա հնարավորություն կտար, որպեսզի օսմիումը կիրառվի որպես մետաղների հիդրիդային մարտկոցների էլեկտրոդ։ Սակայն, օսմիումը թանկ է և կարող է փոխազդեցության մեջ մտնել սովորաբար մարտկոցներում որպես էլեկտրոլիտ օգտագործվող կալիումի հիդրօքսիդի հետ։

Ծանոթագրություններ

  1. Venetskii, S. I. (1974). «Osmium». Metallurgist. 18 (2): 155–157. doi:10.1007/BF01132596.
  2. Arblaster, J. W. (1989). «Densities of osmium and iridium: recalculations based upon a review of the latest crystallographic data» (PDF). Platinum Metals Review. 33 (1): 14–16.
  3. Weinberger, Michelle; Tolbert, Sarah; Kavner, Abby (2008). «Osmium Metal Studied under High Pressure and Nonhydrostatic Stress». Phys. Rev. Lett. 100 (4): 045506. Bibcode:2008PhRvL.100d5506W. doi:10.1103/PhysRevLett.100.045506. PMID 18352299.
  4. Cynn, Hyunchae (2002). «Osmium has the Lowest Experimentally Determined Compressibility». Physical Review Letters. 88 (13): 135701. Bibcode:2002PhRvL..88m5701C. doi:10.1103/PhysRevLett.88.135701. PMID 11955108. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  5. Sahu, B. R. (2005). «Osmium Is Not Harder Than Diamond». Physical Review B. 72 (11): 113106. Bibcode:2005PhRvB..72k3106S. doi:10.1103/PhysRevB.72.113106. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  6. MacDonell, Herbert L. (1960). «The Use of Hydrogen Fluoride in the Development of Latent Fingerprints Found on Glass Surfaces». The Journal of Criminal Law, Criminology, and Police Science. 51 (4): 465–470. doi:10.2307/1140672. JSTOR 1140672.