Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Գյումրի)
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գյումրի[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Շիրակի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1860 |
Մասն է | Արգելոց «Կումայրի» |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետ | Թադևոս Անտիկյան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1860 |
Holy Saviour Church, Gyumri Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ (այլ կիրառումներ)
Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինարարության աշխատանքների ղեկավար Թադևոս Անտիկյանն է։
Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։ Ներքին վերահարդարման աշխատանքները շարունակվում են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժը։ Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։
Եկեղեցու կառուցման ուստաբաշին՝ վարպետաց վարպետը, եղել է Թադեոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը)։ Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը, որը եկեղեցու վեցփթանոց խաչը հնարամտորեն վերև բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է Արդար Մանուկ անունը։ Անտիկենց Թաթոսի հետ նա տարիներ շարունակ եղել է Գյումրվա Հառիճավանքի ընկերության գործոն անդամ, մասնակցել Արթիկի շրջանի Հառիճ գյուղի Իվանե և Զաքարե եղբայրների՝ 12-րդ դարի վանքի բարեկարգմանը, դպրոցի և աղբյուրի կառուցմանը[2]։
1882 թվականին Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ։ Եկեղեցուն կից գործել է հայկական ծխական դպրոց։ Դպրոցի շենքը քանդվել է խորհրդային տարիներին։
Զանգակատունը 1932 թվականին փորձել են քանդել տանկերով, իսկ հետո փորձել են պայթեցնել։ 1960-ական թվականներին զանգակատունը վերաշինվել է։
Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել էր։
Եկեղեցու վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ս. Ամենափրկիչ եկեղեցին երկար ժամանակ վերականգնել չէին թողնում։ Ուզում էին այն վերածել երկրաշարժի հուշարձանի։ Միայն 1995 թվականին եկեղեցին վերականգող ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի և մեծն դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանից եկեղեցին վերականգելու թույլատրություն ստացան[3]։
Եկեղեցին վերականգնելիս վարպետները հնարավորինս օգտագործել են եկեղեցու քարերը։
Եկեղեցու վերականգման համար հանգանակություններ են կատարվել ժողովրդի կողմից։ Շինարարական աշխատանքները մի քանի անգամ նոր թափ են ստացել և ֆինանսների սակավության պատճառով կրկին կանգ առել։ 2002 թվականից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսն իր վրա վերցրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը[4]։
2014 թվականին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ 2014 թվականի հունիսի 21-ին Գարեգին Բ-ն օծեց եկեղեցու խաչերը և դրանք տեղադրեցին գմբեթի և զանգակատան վրա[3]։ Եկեղեցին վերաբացվել է 2023 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նախշեր
-
Նախշեր
-
Եկեղեցին 1988 թ.-ի երկրաշարժից հետո
-
Եկեղեցու գմբեթի որմնանկարը
-
Եկեղեցին վերականգնման ժամանակ
-
Գմբեթների վերականգման աշխատանքները
Խաչքարերի պուրակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ջանքերով Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում՝ Շահումյան եկեղեցու շենքի բակում տեղադրվել է 20-ից ավելի խաչքարեր։ Խաչքարերը պատրաստվել են գյումրեցի վարպետների ջանքերով։ Խաչքարերն իրենցից ներկայացնում են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները։ Պուրակն անվանել են Խաչքարերի պուրակ[5]։
Նախատեսվում է 100-ից ավել խաչքարներ տեղադրել Խաչքարերի պուրակում[5]։
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
-
Խաչքար
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցու տեսքը
-
Վերականգնման ընթացքում
-
Սյունաշարեր
-
Գմբեթը գիշերով, վերականգման ընթացքում
-
Զանգակատան մուտք
-
Զանգակատան հիմքի քիվեր
-
Քանդակ
-
Քանդակ
-
Զանգակատան լուսամուտ
-
Զանգակատան ընդհանուր տեսքը
-
Կիսով չափ վերականգնված քանդակներ
-
Քանդակ
-
Եկեղեցու լուսամուտներ
-
Շքամուտք
-
Խորանի քանդակներ
-
Սյուն և լուսամուտներ
-
Խաչ պատի վրա
-
Եկեղեցու տեսքը քաղաքի կենտրոնական շատրվանից
-
Շքամուտք
-
Զանգակատունն իր խոնարհված գմբեթի հետ միասին
-
Ամենափրկիչը խաչերի օծման բեմահարթակով, 2014 թ.
-
Քանդակ
-
Հին քարերով վերականգնված օղակաձև լուսամուտ
-
Եկեղեցու արևային ժամացույց
-
Սրբաքանդակներով լուսամուտ
-
Երկրաշարժից պահպանված լուսամուտ
-
Եկեղեցու տեսք
-
Խաչքարերի պուրակը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հայաստանի Սովետական Հանրագիտարան, հատոր 4 «Լենինական» էջ 547
- ↑ 3,0 3,1 «Միքայել եպիսկոպոս Աջապահյանը գտնում է, որ պետք է քաջալերել Վարդան Ղուկասյանին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 Հուլիսի 21-ին.
- ↑ «Գյումրու նախկին քաղաքապետը վստահ է, որ «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու խաչերի տեղադրումից հետո գյումրեցիների սոցիալական վիճակը կկարգավորվի». Վերցված է 2014 Հուլիսի 21-ին.
- ↑ 5,0 5,1 «Գյումրիում կտեղադրվեն Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները». Վերցված է 2014 Հուլիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|