Թադևոս Անտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թադևոս Անտիկյան
Ծնվել է1835
ԾննդավայրԳյումրի, Ալեքսանդրապոլի գավառ
Մահացել է1899
Վախճանի վայրըԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Ստեղծագործություն(ներ)Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Գյումրի) և Հառիճի վանք
Մասնագիտությունքանդակագործ

Թադևոս Ավետիքի Անտիկյան (Անտիկենց Թաթոս, 1835, Ալեքսանդրապոլ - 1899, Ալեքսանդրապոլ), հայ որմանդիր, քանդակազարդող վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկենց Թաթոսը ծնվել է Ալեքսանդրապոլում։ Տներ է կառուցել Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, մասնակցել է Գևորգյան Ճեմարանի շինարարությանը, Գյումրիում՝ բերդերի և թաղակապ ստորերկրյա անցուղիների շինարարությանը։ Ժողովրդական ճարտարապետության արժեքավոր նմուշ է Անտիկյան սեփական երկհարկանի տան նկուղի քարե զանգվածեղ առաստաղը, որը չի փլվել անգամ 1926 թվականի երկրաշարժից։

1858-1876 թվականներին Անտիկյանին հանձնարարվել է Անիի կաթողիկե Մայր տաճարի տիպարով Ալեքսանդրապոլում Սուրբ Փրկիչ (Ամենափրկիչ) եկեղեցու կառուցումը, որն այդ ժամանակվա Հայաստանի ամենամեծ եկեղեցին էր (բարձրությունը՝ 36մ)։

Մասնակցել է Հառիճավանքի վերանորոգումներին, դպրոցի, աղբյուրի կառուցմանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005