Ռաֆիկ Եղոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Գարեգինի Եղոյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1931 (93 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Ուշագրավ աշխատանքներ | Մայր Հայաստան և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան |
Ռաֆիկ Գարեգինի Եղոյան (ապրիլի 2, 1931, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1981)։
Ճարտարապետ Գարեգին Եղոյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961 թվականից եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի գլխավոր ճարտարապետ, 1990 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի «Գյումրի» արվեստանոցի գլխավոր ճարտարապետ, 1964-1977 թվականներին միաժամանակ՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ[1]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆիկ Եղոյանի նախագծերով Գյումրիում կառուցվել են՝
- «1000-ամյա Անի» հուշակոթողը, 1962
- Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգակատունը, 1964
- «Կումայրի» զբոսաշրջիկների հանգրվանը, 1970
- Երկաթուղային կայարանը, 1979
- «Մայր Հայաստան» հուշակոթողը, կոփածո պղինձ, բազալտ, 1974-1985
- Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Գյումրի), 1969
- «Արտյոմ Պետրոսյան», դիմաքանդակ- հուշարձան իր անվան դպրոցի դիմաց, քանդակագործ` Արարատ Հովսեփյան, Գյումրի, գրանիտ, 1970
- Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, Գյումրի, 1979
- Բնակելի շենքեր, հուշարձաններ
1988 թվականի դեկտեմբեորի 7-ի երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանը մեծածավալ նախագծային կազմակերպչական աշխատանքներ է ծավալել Գյումրին վերականգնելու համար։ Եղոյանի նախագծերով կառուցվել են թիվ 5 և 8 դպրոցները, վերակառուցվել երկրաշարժից քանդված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին որդու` Գարեգին Եղոյանի հետ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Գյումրի)
-
«Արտյոմ Պետրոսյան», դիմաքանդակ- հուշարձան իր անվան դպրոցի դիմաց
-
«Արտյոմ Պետրոսյան», դիմաքանդակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.