Սյուզաննա Փիրումյան
Սյուզաննա Փիրումյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | բալետի պարուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Syuzanna Pirumyan Վիքիպահեստում |
Սյուզաննա Փիրումյան (հուլիսի 24, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ բալետի պարուհի), առաջատար մենապարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2017))։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզաննա Փիրումյանը ծնվել է 1983 թվականի հուլիսի 24-ին, Երևանում։ Նա սերում է հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս, ռուսական բանակի գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի և ռազմական գործիչ, գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի տոհմից[1]։
Սյուզաննա Փիրումյանը 1992-2001 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ 2001 թվականին ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի արտիստ։ 2017 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժինը։ Որպես դիպլոմային աշխատանք համակուրսեցի Սևակ Ավետիսյանի հետ մեկտեղ ներկայացրել են Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտի և Տերտերյանի 6-րդ սիմֆոնիայից մի հատվածի համադրությամբ «Անահիտ» բեմադրությունը՝ ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մալազիայում և այլն[2]։
Բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի դափնեկիր է, իսկ 2016 թվականին ստացել է տարվա լավագույն բալետի պարուհի պատվոգիրը։ 2017 թվականին թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից նրան բնակարան է շնորհվել[3]։
Օժտված լինելով կատարողական բարձր վարպետությամբ՝ վերջինս հանդես է եկել Հայաստանի, ինչպես նաև միջազգային լավագույն բեմերում։ Մշտապես պահանջված լինելով հանդիսատեսի կողմից՝ արտերկրից համագործակցության բազմաթիվ հրավերներ է ստացել։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար 2017 թվականի մայիսի 28-ին Սյուզաննա Փիրումյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում[4]։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նինա - Արամ Խաչատրյան «Դիմակահանդես»,
- Գայանե - Արամ Խաչատրյան «Գայանե»,
- Ժիզել - Ադոլֆ Ադան «Ժիզել»,
- Ֆրիգիա - Արամ Խաչատրյան «Սպարտակ»,
- 2-րդ ջութակ- «Հավերժություն»,
- Մազուրկա - Ֆրեդերիկ Շոպեն «Շոպենիանա»,
- Հավերժահարս, փողոցային պարուհի - Լյուդվիգ Մինկուս, Էդուարդ Նապրավնիկ «Դոն Կիխոտ»,
- Հռիփսիմե - Մելիք Մավիսակալյան, Լորիս Ճգնավորյան «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ»,
- Կորսարի Պադեդե - Ցեզար Պունի «Կորսար»,
- Ջուլիետ - Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»,
- Շուշանիկ - Է. Հովհաննիսյանի «Վարդանանք»,
- Կիտրի - Լյուդվիգ Մինկուս, Էդուարդ Նապրավնիկ «Դոն Կիխոտ»,
- Կարմեն - Ժորժ Բիզե, Ռոդիոն Շչեդրին «Կարմեն Սյուիտ»,
- Արքայադուստր Մաշա - Պյոտր Չայկովսկի «Մարդուկ-Ջարդուկը»,
- Հանդես է եկել նաև Աստոր Պիացոլայի «Տանգո»-ում ինչպես նաև Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայում,
- Ջուլիետ - Սերգեյ Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
- Օդետ, Օդիլ - Պյոտր Չայկովսկի, «Կարապի լիճ (բալետ)»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մերոնք. Սյուզաննա Փիրումյան, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին
- ↑ «Zarkfoundation - Սյուզաննա Փիրումյան». zarkfoundation.com.
- ↑ «Ավագանու որոշմամբ բալետի վաստակավոր արտիստուհի Սյուզաննա Փիրումյանը բնակարան կստանա». www.iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Yerevan.Today | ՀՀ վաստակավորներն ու ժողովրդականները». yerevan.today. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.