Սևակ Ավետիսյան
Արտաքին տեսք
| Սևակ Ավետիսյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 7, 1988 (38 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (2006) |
| Մասնագիտություն | բալետի պարող |
| Աշխատատու | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Սևակ Գարիկի Ավետիսյան (հունվարի 7, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ), բալետի հայ մենապարող։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևակ Ավետիսյանը ծնվել է 1988 թվականի հունվարի 7-ին Երևանում։ 1997-2006 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ 2004 թվականին՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան, իսկ 2005 թվականից՝ առաջատար մենապարող[2][3]։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հեղինակ | Բալետ | Դեր |
|---|---|---|
| Արամ Խաչատրյան | Գայանե | Արմեն, Կարեն |
| Ադոլֆ Ադան | Ժիզել | Պադեդե, Ալբերտ |
| Լյուդվիգ Մինկուս | Դոն Կիխոտ | Բազիլ, Էսպադա |
| Ժորժ Բիզե | Կարմեն Սյուիտ | Սպա, Խոզե |
| Է. Հովհաննիսյան | Վարդանանք | Իշխան և Վարդան |
| Աստոր Պիացոլա | Տանգո | |
| Արամ Խաչատրյան | Սպարտակ | Սպարտակ |
| Սերգեյ Պրոկոֆև | Ռոմեո և Ջուլիետ | Ռոմեո |
| Արամ Խաչատրյան | Դիմակահանդես | Արբենին |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոչիի Յու.Գրիգորովիչի անվան 2-րդ միջազգային մրցույթի 2-րդ մրցանակակիր (2008)
- ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (2012)
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Սևակ Ավետիսյան». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Zarkfoundation - Սևակ Ավետիսյան».