Սիրախաղ
Միջանձնային հարաբերություններ |
---|
Ֆլիրտ, սիրատածության մի տարատեսակ, որը ակնարկում է սեռական հարաբերությունների հնարավորության վրա, բայց չբարձրացնելով խոստումների մակարդակը։ Կարող է ենթադրել ինչպես արդեն գոյություն ունեցող հարաբերություններ, այդպես էլ ակնարկ լինել դրանց սկզբի համար։ Նույնպես ֆլիրտը կարող է օգտագործվել զրուցակցի այդպիսի հարաբերությունների պատրաստականության մասին իմանալու համար[1]։
Ոչ բանավոր հաղորդակցման հետազոտող Դևիդ Գիվենսի կարծիքով, ֆլիրտը կայանում է հիմնականում ոչ բանավոր ազդանշաններից։ Ի շնորհիվ ոչ միարժեքության, մարմնի ազդանշանները թույլ են տալիս փոխանցել սեքսուալ հետաքրքրությունը առանց նվաստացման մերժման դեպքում[2]։
Ֆլիրտը կարող է տարբերվել տարբեր մշակույթներում։ Օրինակ, միջանձնային հարաբերություններով մասնագետ Պաուլ Վացլավիկը կարծում է, որ սիրատածությունը և ամերիկյան, և բրիտանական մշակույթներում բաղկացած է 30 քայլերից՝ «առաջին տեսողական կոնտակտից մինչև սեքս», բայց նրանց հերթականությունը տարբեր է․ եթե ԱՄՆ-ում համբույրը միայն թեթև ֆլիրտի նշան է, բրիտանացիների համար դա ավելի մոտ կոնտակտի նշան է[3]։
Բառի ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆլիրտ» բառը ծագում է անգլերեն flirt բառից, ինչը նշանակում է «սիրատածություն, խնամք, կոկետություն, սիրային խաղ»։ Այդ բառը եկել է անգլերեն հին ֆրանսերենից և նշանակել է «ծաղիկ»[4]։
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիբերհոգեբան Մոնիկա Ուիթիի կարծիքով, ֆլիրտի ազդանշանները բաժանվում են ժեստերի, հայացքների, ինտոնացիաների, հպումների և մարդու արտաքին տեսքի ու հոտի։ Կանանց մոտ ժեստերը ներառում են մազերին հպումներ, որի ընթացքում երեսը ներքև է ուղղված, շրթունքների լիզելը, ժխիտը և ծիծաղը։ Ֆլիրտի ժամանակ մարդկանց մոտ հաճախ լինում է բիբերի լայնացում, իջեցված հայացք, կարճ հայացքների ուղղում դեպի զրուցակից և թարթումները։ Մարդիկ ավելի ակտիվ են դառնում, հաճախ ծիծաղում են, քիչ են լռում և հետաքրքրություն են դրսևորում իրար հանդեպ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Whitty, 2003, էջ 341
- ↑ Whitty, 2003, էջ 343
- ↑ Watzlawick, 1983, էջեր 63—64
- ↑ Пчёлкин, 1989, էջ ???
- ↑ Whitty, 2003, էջեր 343—344
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- David B. Givens The Nonverbal Basis of Attraction: Flirtation, Courtship, and Seduction // Psychiatry. — 1978. — Т. 41. — № 4. — С. 346—359.
- Whitty, M.T. Cyber-flirting: Playing at love on the Internet // Theory and Psychology. — 2003. — Т. 13. — № 3. — С. 339—357. Архивировано из первоисточника 13 Օգոստոսի 2017.
- Օտարերկրյա բառերի բառարան / под ред. В. Л. Пчёлкина. — 18. — М.: Рус. Яз., 1989. — 624 с.
- Paul Watzlawick How Real Is Real?. — London: Souvenir Press, 1983. — ISBN 978-0-285-62573-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրախաղ» հոդվածին։ |