Սաութհեմփթոն ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաութհեմփթոն
Ամբողջական անուն Southampton Football Club
Հիմնադրում նոյեմբերի 21, 1885
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Սենտ Մերիս
Տարողունակություն 32,505
Տեր Գաո Ջիշենգ
Նախագահ Ռալֆ Կրյուգեր
Մարզիչ Մաուրիսիո Պելեգրինո
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2018-19 16-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Սաութհեմփթոն (անգլ.՝ Southampton Football Club), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Սաութհեմփթոն քաղաքից, որը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Ակումբը հիմնադրվել է 1885 թվականին Սբ Մարիամ (անգլ.՝ ST MARY) եկեղեցու երիտասարդական ասոցիացիայի անդամների կողմից։

Սեինթներն իր տնային խաղերն անց է կացնում Սուրբ Մարի մարզադաշտում, որտեղ ակումբը տեղափոխվել է 2001 թվականից։ Այդ օրվանից ի վեր թիմը խաղում է կարմիր և սպիտակ համազգեստով։ Ակումբը վաղեմի մրցակցության մեջ է Փորթսմաութ ֆուտբոլային ակումբի հետ։ Նրանց միջև անցկացվող խաղերը հայտնի են որպես Սաութ Քոսթ Դերբի։

Ակումբը 1976 թվականին մեկ անգամ հաղթել է Անգլիայի Ֆուտբոլի Գավաթը, իսկ նրա երբևէ ամենաբարձր գրաված տեղը եղել է Առաջին Դիվիզիոնի 2-րդ տեղը՝ 1983-84 մրցաշրջանում։ Սաութհեմփթոնը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ներքևում է հայտնվում 2005 թվականի մայիսի 15-ին՝ ֆուտբոլային դիվիզիոնի մրցաշրջանում 27-րդ տեղը զբաղեցնելով։

2009 թվականի հուլիսի 8-ին Շվեյցարիայի գործարար Մարկուս Լեյբհերը, ով մահացել է 2010 թվականի օգոստոսին գնում է ակումբը։ 2010 թվականի սեպտեմբերին Նիգել Ադկինսը նշանակվում է ակումբի մենեջեր (երեք տարի պայմանագրով)։ Իր ղեկավարման 2 տարիների ընթացքում նա ակումբին զգալի հաջողությունների է հասցնում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը հիմնադրվել է 1885 թվականին Սուրբ Մարիամ Աստվածածնի Երիտասարդական ասոցիացիայի (անգլ.՝ St. Mary’s Church of England Young Men’s Association) անդամների կողմից։ Ֆուտբոլային ակումբն իր ներկայիս անվանումը՝ «Սաութհեմփթոն», ստացել է 1897 թվականին։ 2008/09 մրցաշրջանում ակումբը դուրս մնաց Ֆուտբոլային լիգայի Առաջնությունից։ Թիմը հանդես էր գալիս «Դելլ» (The Dell) մարզադաշտում 1898-2001 թվականներին։ Իսկ 2001/02 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Սաութհեմփթոնը» տեղափոխվել է նոր ժամանակակից մարզադաշտ «Սենթ Մերիս», որ տեղավորում է ավելի քան 32 հազար հանդիսական։

Ելույթ ունենալով «Սաութհեմփթոն Սենթ Մերիս» (Southampton St. Mary's) անունով՝ ակումբը միացել է Հարավային Ֆուտբոլային լիգային 1894 թվականին և դարձել չեմպիոն վեց անգամ՝ 1897-1899, 1901, 1903 և 1904 թվականներին։

«Սաութհեմփթոն» Ֆուտբոլային լիգային միացել է 1920 թվականին՝ որպես Երրորդ դիվիզիոնի անդամ-հիմնադիր։ Առաջին տիտղոսը նվաճել է 1922 թվականին՝ դառնալով Դիվիզիոնի չեմպիոն։ Այդ ժամանակ «Սրբերը» հասցրել էին մասնակցել Անգլիայի Գավաթի երկու եզրափակիչներին՝ 1900 և 1902 թվականներին, սակայն եզրափակիչ հասնել երկու անգամն էլ չկարողացավ։ Բարձրանալով 1922թ. Երկրորդ դիվիզիոն՝ «Սրբերը» խաղացին մինչև 1953 թվականը, երբ կրկին նահանջեցին Երրորդ դիվիզիոն։

«Սաութհեմփթոնի» և անգլիական ֆուտբոլի լեգենդ Ալֆ Ռեմզին եղել աստղ է հետպատերազմյան ժամանակահատվածում և, հիմնականում, նրա շնորհիվ, 1960 թ, «Սաութհեմփթոնը» վերադարձել է Երկրորդ դիվիզիոն։ Այնպիսի աստղերի օգնությամբ, ինչպիսիք են Մարտին Չիվերսը, Թերի Պեյնը և Միկ Չենոնը, «Սրբերը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկան Առաջին դիվիզիոն 1966 թվականին։

Յոթ տարի անց՝ 1974-ին, թիմը կրկին դուրս է եկել Երկրորդ դիվիզիոն։ Հետաքրքիր է, որ նրանց ընկերությունը այն ժամանակ եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն երկու տարի անց «Սաութհեմփթոնը» հասավ իր ամենամեծ հաջողությանը գոյությա ողջ պատմության մեջ. 1976 թվականին, լինելով Երկրորդ դիվիզիոնի ակումբ, նվաճել է Անգլիայի Գավաթը հաղթելով հանրահայտ «Մանչեսթեր Յունայթեդին» 1:0 հաշվով։ «Սրբերի» երկրպագուների համար սպասված գոլը խփեց Բոբի Ստոուկսը։

Հետագա տասնամյակները թիմի համար եղել են առավել հաջողված։ «Սաութհեմփթոնը» վերադարձել է Առաջին դիվիզիոն 1978 թվականին։ 1979 թվականին «Սրբերը» կրկին եղել են «Ուեմբլիում»՝ Գավաթի խաղարկության եզրափակիչում նրանք զիջել են «Նոտինգհեմ Ֆորեստին»։ 1984-ին թիմը Լոուրին Մակմենեմի ղեկավարությամբ զբաղեցրել է 2-րդ տեղը առաջնությունում, միայն վերջին տուրում զիջելով «Լիվերպուլին»։ Այդ ընթացքում թիմի կազմում ընդգրկված էին այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպես Քևին Քիգանը, Պիտեր Շիլտոնը եւ Ալան Բոլը։ Բացի այդ, 1980-ականներին «Սրբերը» պարբերաբար խաղում էին եվրագավաթներում ։

«Սաութհեմփթոնը» Pրեմիեր լիգայի հիմնադիրներից մեկն էր՝ 1992 թվականից Առաջին դիվիզիոնից կրթում էր ակումբներին։ Ամենաբարձր արդյունքը ձեռք է բերվել շոտլանդացի Գորդոն Ստրականայի ղեկավարությամբ։ 2002/03 մրցաշրջանում «Սրբերը» զբաղեցրել է 8-րդ տեղը եւ հավասար ու լարված պայքարում զիջել են Անգլիայի Գավաթը լոնդոնյան «Արսենալին» նվաճելով՝ ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկության մասնակցությունը։ Սակայն հետագայում գործերը գնացել են շատ վատ։ Աշնանը «Սաութհեմփթոնը» առաջին իսկ փուլում պարտվեց ռումինական «Ստյաուային», իսկ ձմռանը Ստրականը որոշել է լքել իր ակումբը։ 2004/05 մրցաշրջանում «Սրբերը» լքել է էլիտար դիվիզիոնը, իսկ հաջորդ տարին ավարտել են մրցաշարային աղյուսակի միջնամասում։ 2006/07 մրցաշրջանը «Սաութհեմփթոնը» անցկացրել է փոքր-ինչ հաջող, բայց այդպես էլ չեն վերադարձել է Պրեմիեր լիգա՝ երկու խաղերի գումարային արդյունքում կիսաեզրափակչում պարտվելով փլեյ-օֆֆի «Դերբի Կաուտիին»։ Հաջորդ տարի ակումբը գնում էր ֆինանսական և մրցաշարային կործանման. միայն վերջին տուրում, հաղթելով «Շեֆիլդ Յունայթեդին», «Սաութհեմփթոնը» կարողացել է հայտնվել Առաջին լիգայում։

Հաջորդ մրցաշրջանում /2008-09/ «Սրբերը» սկսեցին փորձնական երիտասարդական կազմով։ Մարտի վերջին ակումբը սնանկացել է և, ի վերջո, առաջին անգամ 1960 թ., մեկնել է երրորդ մակարդակով դիվիզիոն անգլիական առաջնության, ընդ որում՝ հաջորդ մրցաշրջանում «Սաութհեմփթոնը» պետք է սկսեր «-10 միավոր»-ով։

Փրկությունը լուծարումից եկել է 2009թ. հուլիսի կեսերին։ Ակումբը էր գնել շվեյցարացի միլիարդատեր, գերմանական ծագում ունեցող Մարկուս Լիբխերը, որով հռչակվել է «Սաութհեմփթոնի» աստիճանական վերադարձը անգլիական ֆուտբոլի էլիտար դաս։ Սակայն առաջին անգամ դուրս գալ Առաջին լիգայ չի հաջողվել։ Չնայած ֆինանսական բարեկեցությանը եւ մի քանի շատ ուժեղ ֆուտբոլիստների առկայությանը, անհաջող խաղով թույլ չեն տվել «Սաւթհեմփթոնին» դուրս գալ փլեյ-օֆֆ գոտի։ Սակայն արդեն հաջորդ մրցաշրջանում «Սրբերը» ՝ առանց էական խնդիրների զբաղեցրել են երկրորդ տեղը լիգայում և վերադարձել Առաջնություն։ Այս դիվիզիոնում թիմը երկար չսպասեց եւ նույն՝ 2011/12 մրցաշրջանում նվաճեց անգլիայի պրեմիեր լիգայի ուղեգիր, այսպիսով, վերադառնալով ելիտար դաս՝ 7-ամյա ընդմիջումից հետո ։

Վերջին 30 տարիների ընթացքում ակումբը կարողացավ դաստիարակել այնպիսի աստղերի անգլիական ֆուտբոլում, ինչպիսիք եմ Ալան Շիրերը, Մեթյու Լե Թիսյեն եւ Թիմ Ֆլասուերսը։ Հայտնի ակումբի սաներն են հանդիսանում Ուեյն Բրիջը, Թեո Ոիոլքոթը, Գարեթ Բեյլը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը, Լյուկ Շոուն և Կալում Չեմբերսը։

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
2 Պորտուգալիա ՊՇ Սեդրիկ Սուարես
3 Ճապոնիա ՊՇ Մայա Յոշիդա
5 Անգլիա ՊՇ Ջեք Ստիվենս
6 Նիդերլանդներ ՊՇ Ուեսլի Հուդտ
7 Իռլանդիա ՀՐ Շեյն Լոնգ
8 Հյուսիսային Իռլանդիա ԿՊ Ստիվեն Դևիս Ավագ
10 Անգլիա ՀՐ Չառլի Օստին
11 Սերբիա ԿՊ Դուշան Տադիչ
13 Անգլիա ԴՊ Ալեք ՄաքԿարտի
14 Իսպանիա ԿՊ Օրիոլ Ռոմեու
16 Անգլիա ԿՊ Ջեյմս Ուորդ-Պրոուզ
17 Նիդերլանդներ ՊՇ Վիրջիլ Վան Դեյք
18 Գաբոն ԿՊ Մարիո Լեմինա
19 Մարոկկո ԿՊ Սոֆյան Բուֆալ
20 Իտալիա ՀՐ Մանոլո Գաբյադինի
21 Անգլիա ՊՇ Ռայան Բերտրանդ
Դիրք Խաղացող
22 Անգլիա ԿՊ Նեյտան Ռեդմոնդ
23 Դանիա ԿՊ Պիեր Հոյբյերգ
25 Ռումինիա ՊՇ Ֆլորին Գարդոշ
26 Ֆրանսիա ՊՇ Ժերեմի Պյե
28 Անգլիա ԴՊ Ստյուարտ Թեյլոր
30 Անգլիա ՊՇ Ուիլ Վուդ
32 Անգլիա ՊՇ Ալֆի Ջոնս
33 Անգլիա ՊՇ Մետ Տարգետ
34 Անգլիա ԿՊ Ջեք Ֆլենիգան
35 Լեհաստան ՊՇ Յան Բեդնարեկ
38 Անգլիա ՊՇ Սեմ ՄաքՔուին
39 Անգլիա ԿՊ Ջոշ Սիմս
42 Անգլիա ԿՊ Ջեք Հեսկետ
43 Ֆրանսիա ՊՇ Յան Վալերի
44 Անգլիա ԴՊ Ֆրեյզեր Ֆորստեր

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաութհեմփթոն ՖԱ» հոդվածին։