Մաուրիսիո Պելեգրինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրիսիո Պելեգրինո
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1971(1971-10-05)[1][2][3][…] (52 տարեկան)
Ծննդավայր Leones, Մարկոս Խուարես շրջան, Կորդովա, Արգենտինա
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Մաուրիսիո Պելեգրինո (իսպ.՝ Mauricio Andrés Pellegrino,հոկտեմբերի 5, 1971(1971-10-05)[1][2][3][…], Leones, Մարկոս Խուարես շրջան, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան, որն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Վելես Սարսֆիլդում» և իսպանական «Վալենսիայում»։ Ներկայումս ֆուտբոլային մարզիչ։ Մաքսիմիլիանո Պելեգրինոյի ավագ եղբայրը։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելեգրինոն արգենտինական «Վելես Սարսֆիլդ» ակումբի կարևորագույն մասն էր, երբ թիմը կարողացել է իր պատմության մեջ հասնել մեծագույն հաջողությունների՝ երեք անգամ հաղթել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում, մեկ անգամ՝ Ապերտուրայի առաջնությունում և վերցնել հինգ միջազգային գավաթ, ներառյալ՝ Լիբերտադորեսի գավաթը և Լիբերտադորեսի սուպերգավաթը։

1999 թվականին Մաուրիսիոն տեղափոխվել է «Վալենսիա», որի հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի երկու տիտղոս, 2004 թվականին նվաճել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի գավաթը և երկու տարի անընդմեջ խաղացել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում։ 2001 թվականի եզրափակչում հենց նա էր, որ հետխաղյա 11-մետրանոցների շարքում չի խփել վճռորոշ 11 մետրանոցը, և տիտղոսը բաժին է հասել Մյունխենի «Բավարիային»։

2005 թվականին 33-ամյա Պելեգրինոն հեռացել է «Վալենսիայից»՝ ընդհանուր լեզու չգտնելով ակումբի նոր գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի հետ և տեղափոխվել է «Լիվերպուլ», որը մարզում էր նրա նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը՝ կնքելով վեցամսյա պայմանագիր։ Սակայն նոր թիմում տարիքային պաշտպանը չի կարողացել ամրապնդվել և մեկնել է կարիերան ավարտելու իսպանական «Ալավեսում»։

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Մաուրիսիոն ընդգրկվել է «Վալենսիայի» մարզչական շտաբում, որտեղ դարձել է պատանեկան թիմի մարզիչ։ 2008 թվականի հունիսին Ռաֆայել Բենիտեսը «ԼիվերպուլիԼիվերպուլ ՖԱ» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել էր, որ Պելեգրինոն վերադառնում է Մերսիսայդ, որ զբաղեցնի ակումբի առաջին թիմի մարզչի պաշտոնը[4]։ 2012 թվականի մայիսի 7-ին երկամյա պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ։ Արգենտինացու համար լևանտյան ակումբում աշխատանքը դարձել է առաջին ինքնուրույն փորձը. նախկինում նա աշխատել է բացառապես որպես օգնական[5]։

2013 թվականի ապրիլին մտել է «Էստուդիանտես», սակայն երկու տարի անց հեռացվել է թիմի անբավարար արդյունքների պատճառով։ 2015 թվականի ամռանը նշանակվել է «Ինդեպենդիենտեի» մարզիչ։ Հաղթելով առաջին 6 խաղերում՝ նա դարձել է թիմի վերջին տարիների ամենահաջողակ մարզիչը, սակայն արդյունքում հեռացվել է աշխատանքից կրկին վատ արդյունքների պատճառով։ 2016 թվականին գլխավորել է «Դեպորտիվո Ալավեսը»[6]։

2017 թվականի հունիսի 23-ին պաշտոնապես նշանակվել է անգլիական «Սաութհեմփթոնի» մարզիչ՝ ակումբի հետ կնքելով եռամյա պայմանագիր[7]։ Արդեն 2018 թվականի մարտի 12-ին աշխատանքից ազատվել է վատ արդյունքների համար[8]։ Նրա օրոք թիմը հաղթել է վերջին 17 հանդիպումներից միայն մեկում և մեկ միավորով հավասարվում է ԱՊԼ-ից դուրս գալու գոտուն։

2018 թվականի հունիսի 2-ին նշանակվել է իսպանական «Լեգանես» ակումբի նոր մարզիչ։

2020 թվականի ապրիլի 16-ին նշանակվել է «Վելես Սարսֆիլդի» գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը[9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վելես Սարսֆիլդ»
«Բարսելոնա»
«Վալենսիա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Boss confirms Pellegrino appointment» Արխիվացված 2008-07-03 Wayback Machine на сайте «Ливерпуля»(անգլ.)
  5. Маурисио Пельегрино официально возглавил «Валенсию» Արխիվացված 2012-08-26 Wayback Machine 8.05.2012 г. sports.ru
  6. «Former Liverpool defender Mauricio Pellegrino named as Alaves manager» (անգլերեն). ESPN. 2016 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. «Southampton hire Mauricio Pellegrino as new manager» (անգլերեն). ESPN. 2017 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. «Mauricio Pellegrino sacked by Southampton after club lose patience» (անգլերեն). The Guardian. 2018 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  9. «¡Mauricio Pellegrino vuelve a su casa!» (իսպաներեն). Sitio oficial del Club Atlético Vélez Sarsfield. 2020 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաուրիսիո Պելեգրինո» հոդվածին։