Ռոբերտո Բոլանո Ավալոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Բոլանո Ավալոս
իսպ.՝ Roberto Bolaño Ávalos
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1953(1953-04-28)[1][2][3][…]
ԾննդավայրՍանտյագո, Չիլի[4]
Մահացել էհուլիսի 15, 2003(2003-07-15)[1][2][3][…] (50 տարեկան)
Մահվան վայրԲարսելոնա, Իսպանիա[5]
Քաղաքացիություն Չիլի
Մայրենի լեզուիսպաներեն
Կրոնաթեիզմ
Ազդվել էԽորխե Լուիս Բորխես
Երկեր2666?, The Savage Detectives? և By Night in Chile?
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և գրական քննադատ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Roberto Bolaño Վիքիպահեստում

Ռոբերտո Բոլանո Ավալոս(իսպ.՝ Roberto Bolaño Ávalos, ապրիլի 28, 1953(1953-04-28)[1][2][3][…], Սանտյագո, Չիլի[4] - հուլիսի 15, 2003(2003-07-15)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[5]), չիլիացի բանաստեղծ և արձակագիր, Գալիսիայից և Կատալոնիայից գաղթած ընտանիքի զավակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլանոն ծնվել է բեռնատարի վարորդի և ուսուցչուհու ընտանիքում։ Ապագա գրողի և նրա քրոջ մանկությունն անցել է Չիլիի հարավում։ Մանուկ Ռոբերտոն ուներ դիսլեկսիա, որի պատճառով նրան ծաղրում էին դպրոցում։ 1966 թվականից ծնողների հետ ապրել է Մեքսիկայում։ Այնտեղ սկսեց լրագրող աշխատել և ներգրավված էր ձախերի շարժմանը (1960-ական թթ․ Բոլանոն դարձավ տրոցկիստ)[7]։ 1973 թ․ վերադարձավ հայրենի Չիլի, որպեսզի մասնակցի Սալվադոր Ալյենդեի սոցիալիստական ռեֆորմներին(«օգնել հեղափոխություն անելուն»), բայց ներգրավվեց Պինոչետի պետական հեղաշրջման մեջ։ Մասնակցել է նոր ռեժիմի դեմ դիմադրությանը, ձերբակալվել է իբրև «ահաբեկիչ» և ութ օր բանտարկված է եղել, բայց ազատվել է բանտապահ դարձած ազդեցիկ դասընկերոջ խնդրանքով։

1974 թ․ կրկին վերադառնում է Մեքսիկա, որտեղ վարում է բոհեմական բանաստեղծի կենսաձև և ղեկավարում է «ինֆրառեալիստների» ավանգարդ գրական խումբը, որոնք ոգեշնչվում էին դադաիզմի և սյուրռեալիզմի փորձից։ Որոշ ժամանակ եղել է Սալվադորում՝ Ֆարաբունդո Մարտիի անվան Ազգային ազատագրական ռազմաճակատի կազմում, որտեղ ծանոթացել է գրող-հեղափոխական Ռոկե Դալտոնի հետ։ Ֆրանկոյի մահից հետո արտագաղթել է Իսպանիա, որտեղ արդեն բնակություն էր հաստատել իր մայրը։ Մինչ գրականությանը լիովին նվիրվելը նա Բարսելոնայի այգիներում խաղող հավաքող է աշխատում, գիշերային պահակ, խանութպան, աղբահավաք։ Գիշերները՝ աշխատանքից ազատ ժամանակ, նա զբաղվում էր պոեզիայով, սակայն շուտով անցավ արձակի։ 1980-ական թթ․ սկզբից նա հաստատվում է ծովափնյա կատալոնական Բլանես քաղաքում։ Որդու ծնվելուց հետո հրաժարվեց «բիթնիկ» կենսաձևից։

Բոլանոյի հինգ մասանոց «2666» վեպը, որը համարվում է նրա ստեղծագործության գագաթնակետը, մնաց անավարտ։ Մահացել է թոքերի քաղցկեղից տասնօրյա կոմայից հետո։ Նրա մահից հետո նրա ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը զգալի կերպով մեծացավ ոչ միայն իսպանալեզու երկրներում, այլև ամբողջ աշխարհում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ասպարեզ է մտել «Ճնճղուկները գագաթին» (1975) բանաստեղծությունների գրքով։ 1977 թվականից ճանապարհորդել է Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում, 1978 թվականից բնակություն է հաստատել Կատալոնիայում, մինչև լիովին լրագրությամբ ու գրականությամբ զբաղվելը մի քանի աշխատանք է փոխել։ Սեփական արձակում, որտեղ քրեական սյուժեն միաձուլվում է երազների ֆանտաստիկ թրիլլերի և գրականության խաղի տարերքի հետ, հաճախ է ներկայանում Արթուրո Բելանո անվամբ։ Բազմաթիվ ստեղծագործություններում, ներառյալ՝ «Չիլիական նոկտյուրն» և «Հեռավոր աստղ», բարձրացնում է Պինոչետի խունտայի ժամանակ բռնաճնշումների խնդիրները։ «Նացիստական գրականությունը Ամերիկայում» գրքում, որը գրվել է հորինված պրո-ֆաշիստական գրողների կենսագրությունների հավաքածուի ձևով, երգիծականորեն ներկայացված են ծայրահեղ աջ բռնապետներին ծառայության անցած միջակ մշակութային գործիչները։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Consejos de un discípulo de Morrison a un fanático de Joyce / «Մարիսոնի աշակերտը խորհուրդ է տալիս Ջոյսի երկրպագուին» վեպ (1984 թ․, համահեղինակ՝ Անտոնիո Գարսիա Պարտա)։
  • La pista de hielo / «Սառցադաշտը» վեպ (1993 թ․, արժանացել է Ալկալա դե Էնարես քաղաքի մրցանակին)։
  • La literatura nazi en América / «Նացիստական գրականությունը Ամերիկայում» վեպ հանրագիտարանի ձևաչափով (1996 թ․)։
  • Estrella distante / «Հեռավոր աստղը» պատմվածք (1996 թ․)։
  • Llamadas telefónicas / «Հեռախոսազանգեր» պատմվածքների ժողովածու (1997 թ․, արժանացել է Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի մրցանակին, Սան-Սեբաստիան քաղաքի Միջազգային գրականության տարվա մրցանակին)։
  • Los detectives salvajes / «Կատաղած հետախույզները» վեպ (1998 թ․, Ռոմուլո Գալեգոսայի մրցանակ, Վենեսուելայում, իսպանական «Հերրալդե» մրցանակ, Չիլիական Ազգային Խորհրդի գրքի և ընթերցանության մրցանակ)։
  • Amuleto / «Հմայիլ» պատմվածք (1999 թ․)։
  • Monsieur Pain / «Պարոն Փեն» վեպ (1999 թ․)։
  • Nocturno de Chile / «Չիլիական նոկտյուրն» պատմվածք (2000 թ․)։
  • Los perros románticos. Poemas 1980—1998 / «Ռոմանտիկ շներ․ Բանաստեղծություններ 1980-1998թթ․» (2000 թ․, Իրուն քաղաքի գրական մրցանակ)։
  • Putas asesinas / «Անառակ մարդասպանները» պատմվածքներ (2001 թ․)։
  • Amberes / «Ամբերես» վեպ (2002 թ․, էկրանավորվել է 2012 թ․)։
  • Una novelita lumpen / «Լյումպենյան պատմություն» (2002 թ․, էկրանավորել է Ալիսա Շերսոնը 2013 թ․)։
  • El gaucho insufrible / «Անտանելի գաուչոն» պատմվածք (2003 թ․)։
  • Entre paréntesis / «Չակերտներում» էսսեներ, լրագրային գրառումներ, ակնարկներ, հարցազրույցներ (2004 թ․)։
  • «2666» վեպ (2004 թ․, «Սալամբո» մրցանակ, Բարսելոնա, Ազգային շրջանակի գրաքննադատների մրցանակ)։
  • El secreto del mal / «Չարի գաղտնիքը» պատմվածքներ (2007 թ․)։
  • La universidad desconocida / «Անհայտ համալսարան» բանաստեղծություններ (2007 թ․)։
  • El Tercer Reich / «Երրորդ ռեյխը» վեպ (2010 թ․)։
  • Los sinsabores del verdadero policía (2011 թ․), վեպ։

Ռուսերեն թարգմանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չիլիական նոկտյուրն»։ Մ․։ Մախաոն, 2006 թ․ (ներառյալ «Հեռավոր աստղը» պատմվածքը)։
  • «Անառակ մարդասպանները»։ Մ․։ Աստրել, CORPUS, 2011 թ․։
  • «Երրորդ ռեյխը»։ Մ․։ Աստրել, CORPUS, 2011 թ․։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թ․ «Կատաղած հետախույզները» վեպի համար արժանացել է իսպանական «Հերրալդ» մրցանակի, իսկ 1999թ․ նաև Ռոմուլո Գալեգոսայի մրցանակի։ 2004 թ․ «2666» վեպ, հեղինակի մահից մեկ տարի անց, արժանացել է «Սալամբո» մրցանակի՝ Լավագույն իսպանալեզու գիրք անվանակարգում, իսկ 2009 թ․ այդ գիրքը Պորտուգալիայում ճանաչվել է «տարվա գիրք»[8]։ «The New York Times»-ն այն անվանել է «իր սերնդի ամենաազդեցիկ ձայնը լատինամերիկյան գրականության մեջ»[9]։

Գրական կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գործող հերոս՝ Բոլանոն հանդես է գալիս Խավիեր Սերկասի «Սալամինի զինվորները» և Ռոդրիգո Ֆրեսանի «Մանտրա» վեպերում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roberto Bolaño: La escritura como tauromaquia/ Celina Manzoni, ed. Buenos Aires: Corregidor, 2002.
  • Territorios en fuga. Estudios críticos sobre la obra de Roberto Bolaño/ Patricia Espinosa, ed. Santiago: Frasis, 2003.
  • Madariaga Caro M. Bolaño infra 1975-1977: los anos que inspiraron Los detectives salvajes. Santiago de Chile: RIL, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Augustyn A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120894076 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 El País (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1976. — ISSN 1576-3757; 1134-6582
  6. https://es.wikipedia.org/wiki/Anexo:Palmar%C3%A9s_de_los_Premios_Ciudad_de_Alcal%C3%A1#1992_(23%C2%AA_edici%C3%B3n)
  7. Gustavo Álvarez Núñez: SoloLiteratura.com. «Roberto Bolaño – Semblanza».
  8. Importante periódico de Portugal ubica a novela de Bolaño como la mejor de 2009(իսպ.)
  9. «Harvesting Fragments From a Chilean Master». The New York Times. 2012 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Բոլանո Ավալոս» հոդվածին։