Սալամբո
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սալամբո ֆրանսերեն՝ Salammbô | |
|---|---|
| Հեղինակ | Գյուստավ Ֆլոբեր[1] |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
| Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
| Կերպար(ներ) | Համիլկար Բարկա, Salammbô?, Հաննիբալ, Hanno the Great?, Autaritus?, Hasdrubal Gisco?, Mathos?, Գիսկոն, Սպենդայ և Naravas? |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Ֆրանսիա |
| Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 24, 1862 |
| Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/flaubert/salambo/salambo.html |

Սալամբո, Գյուստավ Ֆլոբերի պատմական վեպն է, գրվել է 1857-1862 թվականներին։ Գործողությունը տեղի է ունենում Կարթագենում մ. թ .ա. 3-րդ դարում։
Կարթագենի թեմայով գիտական ուսումնասիրությունների բացակայության պայմաններում Ֆլոբերն օգտվում էր հին գրողների գործերից։ Սալամբոյի հերոսուհու կերպարը Համիլկարայի անանուն աղջկա կերպարի էվոլյուցիան է, ում հիշատակում է հին գրողներից մեկը։
Վեպի վրա աշխատելու առաջին ամիսներին Ֆլոբերն ուսումնասիրեց հին հեղինակների բոլոր վկայությունները Կարթագենի մասին։ 1858 թ. ամռանը Ֆլոբերը մեկնում է Թունիս՝ ծանոթանալու պատմական Կարթագենին։ Աստիճանաբար ուրվագծվում է վեպի ֆաբուլան։ Մինչև Թունիս ժամանելը վեպի գրառումները Ֆլոբերն այրում է, քանզի այստեղ համոզվում է, որ սխալ էր պատկերացնում փյունիկյան քաղաքակրթությունը։
1862 թ.՝ 5 տարի տքնաջան աշխատելուց և վեպն ավարտելուց հետո, Ֆլոբերը հրատարակչի հետ քննարկում է հեղինակային հոնորարի հարցը։
«Սալամբոն» լիովին արդարացնում է ֆրանսիական հասարակության սպասումները արևելյան էկզոտիկայի նկատմամբ։ Մեծ աղմուկ է հանում երեխաների զոհաբերության տեսարանը. այն համարում են անգամ սադիստական։ Բավական համարձակ է նաև Սալամբոյի և օձի համատեղ տեսարանը։
Վեպի հռչակից փյունիկյան զգեստները նորաձև են դառնում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալամբո» հոդվածին։ |
| ||||||||||