Ռոբերտո Բոլանո Ավալոս
Ռոբերտո Բոլանո Ավալոս իսպ.՝ Roberto Bolaño Ávalos | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 28, 1953[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի[4] |
Մահացել է | հուլիսի 15, 2003[1][2][3][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Բարսելոնա, Իսպանիա[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրոն | աթեիզմ |
Ազդվել է | Խորխե Լուիս Բորխես |
Երկեր | 2666?, The Savage Detectives? և By Night in Chile? |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և գրական քննադատ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ռոբերտո Բոլանո Ավալոս(իսպ.՝ Roberto Bolaño Ávalos, ապրիլի 28, 1953[1][2][3][…], Սանտյագո, Չիլի[4] - հուլիսի 15, 2003[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[5]), չիլիացի բանաստեղծ և արձակագիր, Գալիսիայից և Կատալոնիայից գաղթած ընտանիքի զավակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլանոն ծնվել է բեռնատարի վարորդի և ուսուցչուհու ընտանիքում։ Ապագա գրողի և նրա քրոջ մանկությունն անցել է Չիլիի հարավում։ Մանուկ Ռոբերտոն ուներ դիսլեկսիա, որի պատճառով նրան ծաղրում էին դպրոցում։ 1966 թվականից ծնողների հետ ապրել է Մեքսիկայում։ Այնտեղ սկսեց լրագրող աշխատել և ներգրավված էր ձախերի շարժմանը (1960-ական թթ․ Բոլանոն դարձավ տրոցկիստ)[7]։ 1973 թ․ վերադարձավ հայրենի Չիլի, որպեսզի մասնակցի Սալվադոր Ալյենդեի սոցիալիստական ռեֆորմներին(«օգնել հեղափոխություն անելուն»), բայց ներգրավվեց Պինոչետի պետական հեղաշրջման մեջ։ Մասնակցել է նոր ռեժիմի դեմ դիմադրությանը, ձերբակալվել է իբրև «ահաբեկիչ» և ութ օր բանտարկված է եղել, բայց ազատվել է բանտապահ դարձած ազդեցիկ դասընկերոջ խնդրանքով։
1974 թ․ կրկին վերադառնում է Մեքսիկա, որտեղ վարում է բոհեմական բանաստեղծի կենսաձև և ղեկավարում է «ինֆրառեալիստների» ավանգարդ գրական խումբը, որոնք ոգեշնչվում էին դադաիզմի և սյուրռեալիզմի փորձից։ Որոշ ժամանակ եղել է Սալվադորում՝ Ֆարաբունդո Մարտիի անվան Ազգային ազատագրական ռազմաճակատի կազմում, որտեղ ծանոթացել է գրող-հեղափոխական Ռոկե Դալտոնի հետ։ Ֆրանկոյի մահից հետո արտագաղթել է Իսպանիա, որտեղ արդեն բնակություն էր հաստատել իր մայրը։ Մինչ գրականությանը լիովին նվիրվելը նա Բարսելոնայի այգիներում խաղող հավաքող է աշխատում, գիշերային պահակ, խանութպան, աղբահավաք։ Գիշերները՝ աշխատանքից ազատ ժամանակ, նա զբաղվում էր պոեզիայով, սակայն շուտով անցավ արձակի։ 1980-ական թթ․ սկզբից նա հաստատվում է ծովափնյա կատալոնական Բլանես քաղաքում։ Որդու ծնվելուց հետո հրաժարվեց «բիթնիկ» կենսաձևից։
Բոլանոյի հինգ մասանոց «2666» վեպը, որը համարվում է նրա ստեղծագործության գագաթնակետը, մնաց անավարտ։ Մահացել է թոքերի քաղցկեղից տասնօրյա կոմայից հետո։ Նրա մահից հետո նրա ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը զգալի կերպով մեծացավ ոչ միայն իսպանալեզու երկրներում, այլև ամբողջ աշխարհում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրական ասպարեզ է մտել «Ճնճղուկները գագաթին» (1975) բանաստեղծությունների գրքով։ 1977 թվականից ճանապարհորդել է Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում, 1978 թվականից բնակություն է հաստատել Կատալոնիայում, մինչև լիովին լրագրությամբ ու գրականությամբ զբաղվելը մի քանի աշխատանք է փոխել։ Սեփական արձակում, որտեղ քրեական սյուժեն միաձուլվում է երազների ֆանտաստիկ թրիլլերի և գրականության խաղի տարերքի հետ, հաճախ է ներկայանում Արթուրո Բելանո անվամբ։ Բազմաթիվ ստեղծագործություններում, ներառյալ՝ «Չիլիական նոկտյուրն» և «Հեռավոր աստղ», բարձրացնում է Պինոչետի խունտայի ժամանակ բռնաճնշումների խնդիրները։ «Նացիստական գրականությունը Ամերիկայում» գրքում, որը գրվել է հորինված պրո-ֆաշիստական գրողների կենսագրությունների հավաքածուի ձևով, երգիծականորեն ներկայացված են ծայրահեղ աջ բռնապետներին ծառայության անցած միջակ մշակութային գործիչները։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Consejos de un discípulo de Morrison a un fanático de Joyce / «Մարիսոնի աշակերտը խորհուրդ է տալիս Ջոյսի երկրպագուին» վեպ (1984 թ․, համահեղինակ՝ Անտոնիո Գարսիա Պարտա)։
- La pista de hielo / «Սառցադաշտը» վեպ (1993 թ․, արժանացել է Ալկալա դե Էնարես քաղաքի մրցանակին)։
- La literatura nazi en América / «Նացիստական գրականությունը Ամերիկայում» վեպ հանրագիտարանի ձևաչափով (1996 թ․)։
- Estrella distante / «Հեռավոր աստղը» պատմվածք (1996 թ․)։
- Llamadas telefónicas / «Հեռախոսազանգեր» պատմվածքների ժողովածու (1997 թ․, արժանացել է Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի մրցանակին, Սան-Սեբաստիան քաղաքի Միջազգային գրականության տարվա մրցանակին)։
- Los detectives salvajes / «Կատաղած հետախույզները» վեպ (1998 թ․, Ռոմուլո Գալեգոսայի մրցանակ, Վենեսուելայում, իսպանական «Հերրալդե» մրցանակ, Չիլիական Ազգային Խորհրդի գրքի և ընթերցանության մրցանակ)։
- Amuleto / «Հմայիլ» պատմվածք (1999 թ․)։
- Monsieur Pain / «Պարոն Փեն» վեպ (1999 թ․)։
- Nocturno de Chile / «Չիլիական նոկտյուրն» պատմվածք (2000 թ․)։
- Los perros románticos. Poemas 1980—1998 / «Ռոմանտիկ շներ․ Բանաստեղծություններ 1980-1998թթ․» (2000 թ․, Իրուն քաղաքի գրական մրցանակ)։
- Putas asesinas / «Անառակ մարդասպանները» պատմվածքներ (2001 թ․)։
- Amberes / «Ամբերես» վեպ (2002 թ․, էկրանավորվել է 2012 թ․)։
- Una novelita lumpen / «Լյումպենյան պատմություն» (2002 թ․, էկրանավորել է Ալիսա Շերսոնը 2013 թ․)։
- El gaucho insufrible / «Անտանելի գաուչոն» պատմվածք (2003 թ․)։
- Entre paréntesis / «Չակերտներում» էսսեներ, լրագրային գրառումներ, ակնարկներ, հարցազրույցներ (2004 թ․)։
- «2666» վեպ (2004 թ․, «Սալամբո» մրցանակ, Բարսելոնա, Ազգային շրջանակի գրաքննադատների մրցանակ)։
- El secreto del mal / «Չարի գաղտնիքը» պատմվածքներ (2007 թ․)։
- La universidad desconocida / «Անհայտ համալսարան» բանաստեղծություններ (2007 թ․)։
- El Tercer Reich / «Երրորդ ռեյխը» վեպ (2010 թ․)։
- Los sinsabores del verdadero policía (2011 թ․), վեպ։
Ռուսերեն թարգմանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Չիլիական նոկտյուրն»։ Մ․։ Մախաոն, 2006 թ․ (ներառյալ «Հեռավոր աստղը» պատմվածքը)։
- «Անառակ մարդասպանները»։ Մ․։ Աստրել, CORPUS, 2011 թ․։
- «Երրորդ ռեյխը»։ Մ․։ Աստրել, CORPUS, 2011 թ․։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թ․ «Կատաղած հետախույզները» վեպի համար արժանացել է իսպանական «Հերրալդ» մրցանակի, իսկ 1999թ․ նաև Ռոմուլո Գալեգոսայի մրցանակի։ 2004 թ․ «2666» վեպ, հեղինակի մահից մեկ տարի անց, արժանացել է «Սալամբո» մրցանակի՝ Լավագույն իսպանալեզու գիրք անվանակարգում, իսկ 2009 թ․ այդ գիրքը Պորտուգալիայում ճանաչվել է «տարվա գիրք»[8]։ «The New York Times»-ն այն անվանել է «իր սերնդի ամենաազդեցիկ ձայնը լատինամերիկյան գրականության մեջ»[9]։
Գրական կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես գործող հերոս՝ Բոլանոն հանդես է գալիս Խավիեր Սերկասի «Սալամինի զինվորները» և Ռոդրիգո Ֆրեսանի «Մանտրա» վեպերում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Roberto Bolaño: La escritura como tauromaquia/ Celina Manzoni, ed. Buenos Aires: Corregidor, 2002.
- Territorios en fuga. Estudios críticos sobre la obra de Roberto Bolaño/ Patricia Espinosa, ed. Santiago: Frasis, 2003.
- Madariaga Caro M. Bolaño infra 1975-1977: los anos que inspiraron Los detectives salvajes. Santiago de Chile: RIL, 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120894076 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 El País (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1976. — ISSN 1576-3757; 1134-6582
- ↑ https://es.wikipedia.org/wiki/Anexo:Palmar%C3%A9s_de_los_Premios_Ciudad_de_Alcal%C3%A1#1992_(23%C2%AA_edici%C3%B3n)
- ↑ Gustavo Álvarez Núñez: SoloLiteratura.com։ «Roberto Bolaño – Semblanza»
- ↑ Importante periódico de Portugal ubica a novela de Bolaño como la mejor de 2009(իսպ.)
- ↑ «Harvesting Fragments From a Chilean Master»։ The New York Times։ 20 December 2012։ Վերցված է 31 December 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- [1] (իսպ.)
- [2] (իսպ.)
- [3] (իսպ.)
- Сборник статей о творчестве Боланьо (իսպ.)
- Тексты Боланьо и о нем в Архиве чилийской литературы (իսպ.)
- Тексты on line
- [4] (անգլ.)
- [5] Archived 2016-03-04 at the Wayback Machine. (անգլ.)
- [6] (ֆր.)
- [7](չաշխատող հղում) (գերմ.)
|