Jump to content

Ռենտգենիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
111 Դարմշտադտիում

Ռենտգենիում Կոպեռնիցիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
111Rg[1]
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՌենտգենիում / Roentgenium (Rg), Rg[1], 111
CAS համարCAS գրանցման համար?
111
Ռենտգենիում
(280)
5f146d107s1

Ռենտգենիում (Rg), արհեստականորեն ստացված ռադիոակտիվ քիմիական տարր։ Կարգահամարը՝ 111։ Հայտնի իզոտոպներից ամենակայունը 281Rg-ն է, որի կիսատրոհման պարբերությունը 26 վայրկյան է։ Ռենտգենիումն առաջին անգամ ստացվել է 1994 թվականին Գերմանիայի Դարմշտադտ քաղաքի Վիսհաուզն համայնքում գտնվող Հելմհոլցի ծանր իոնների ուսումնասիրության կենտրոնում։ Անվանվել է Վիլհելմ Ռենտգենի պատվին։ Պարբերական աղյուսակում գտնվում է 7-րդ պարբերության 11-րդ խմբում, d-տարր է։

Ռենտգենիումը կոչվել է ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենի պատվին, ով հայտնաբերել է ռենտգենյան ճառագայթները։
Դարմշտադում ռենգենիումը հայտնաբերման և ճանաչման ներկայացման ֆոնը։

Պաշտոնական հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենտգենիումը առաջին անգամ սինթեզվել է Սիգուարդ Հոֆմաննի կողմից ղեկավարվող միջազգային խմբի կողմից Գերմանիայի Դարմշտադ քաղաքում՝ Հոլմհելցի ծանր իրոնների հետազոտման կենտրոնում (GSI), 1994 թվականի դեկտեմբերի 8-ին[2]։ Խումը բիսմութ-209-ը ռմբակոծել է նիկել-64-ի արագացված միջուկով և հայտնաբերել է ռենտգենիում-272 իզոտոպի ատոմ։

209
83
Bi
+ 64
28
Ni
272
111
Rg
+ 1
0
n

Այս ռեակցիան նախկինում արվել էր Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում 1986 թվականին, բայց 272Rg ատոմ չէր նկատվել[3]։ 2001 թվականին IUPAC/IUPAP միացյալ աշխատանքային խումը հաշվել է, որ ժամանակ հայտնաբերման համար անբավարար փաստեր կային[4]։ GSI խոմը կրկնել է փորձը 2002 թվականին և ստացել է ևս երեք ատոմ[5][6]։ 2003 թվականի զեկույցում JWP-ը որոշել է, որ GSI խումը պետք է ճանաչվի տարրի հայտնաբերման համար[7]։

Ըստ չբացահայտված և անանուն տարրերի Մենդելեյվի անվանակարգության՝ ռենտգենիումը պետք է ունենար eka-ոսկի անվանումը։ 1979 թվականին IUPAC-ը հրատարակել է հանձնարարական, ըստ որի՝ տարրը պետք է անվանվեր ունունունիում (Uuu նշանով)[8]․ ժամանակավոր անուն մինչև տարրի հայտնաբերումն ու մշտական անվանակոչումը։ Չնայած նրան, որ անվանումը լայնորեն օգտագործվել է քիմիական համայնքի բոլոր մակարդակներում, հանձնարարականը հիմնականում անտեսվել է ոլորտի գիտնականների կողմից, որոնք այն կոչում էին կամ «տարր–111»՝ (111) նշանով կամ պարզապես 111[9]։

Ռենտգենիում (Rg) անվանումը առաջարկել է GSI խումը[10] 2004 թվականին՝ գերմանացի ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնաբերող Վիլհելմ Կոնրադ Ռենտգենի պատվին[10]։ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը ընդունել է այս անվանումը 2004 թվականի նոյեմբերի 1-ին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wieser M. E., Coplen T. B., Wieser M. Atomic weights of the elements 2009 (IUPAC Technical Report) // Pure and Applied ChemistryIUPAC, 2010. — Vol. 83, Iss. 2. — P. 359–396. — ISSN 0033-4545; 1365-3075; 0074-3925doi:10.1351/PAC-REP-10-09-14
  2. Hofmann, S.; Ninov, V.; Heßberger, F. P.; Armbruster, P.; Folger, H.; Münzenberg, G.; Schött, H. J.; Popeko, A. G.; Yeremin, A. V.; Andreyev, A. N.; Saro, S.; Janik, R.; Leino, M. (1995). «The new element 111» (PDF). Zeitschrift für Physik A. 350 (4): 281–282. Bibcode:1995ZPhyA.350..281H. doi:10.1007/BF01291182. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Barber, R. C.; Greenwood, N.N.; Hrynkiewicz, A.Z.; Jeannin, Y.P.; Lefort, M.; Sakai, M.; Ulehla, I.; Wapstra, A.P.; Wilkinson, D.H. (1993). «Discovery of the transfermium elements. Part II: Introduction to discovery profiles. Part III: Discovery profiles of the transfermium elements». Pure and Applied Chemistry. 65 (8): 1757. doi:10.1351/pac199365081757. (Note: for Part I see Pure Appl. Chem., Vol. 63, No. 6, pp. 879–886, 1991)
  4. Karol; Nakahara, H.; Petley, B. W.; Vogt, E. (2001). «On the discovery of the elements 110–112» (PDF). Pure Appl. Chem. 73 (6): 959–967. doi:10.1351/pac200173060959.
  5. Hofmann, S.; Heßberger, F. P.; Ackermann, D.; Münzenberg, G.; Antalic, S.; Cagarda, P.; Kindler, B.; Kojouharova, J.; Leino, M.; Lommel, B.; Mann, R.; Popeko, A. G.; Reshitko, S.; Śaro, S.; Uusitalo, J.; Yeremin, A. V. (2002). «New results on elements 111 and 112». European Physical Journal A. 14 (2): 147–157. doi:10.1140/epja/i2001-10119-x.
  6. Hofmann; և այլք:. «New results on element 111 and 112» (PDF). GSI report 2000. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 2-ին.
  7. Karol, P.J.; Nakahara, H.; Petley, B.W.; Vogt, E. (2003). «On the claims for discovery of elements 110, 111, 112, 114, 116, and 118» (PDF). Pure Appl. Chem. 75 (10): 1601–1611. doi:10.1351/pac200375101601.
  8. Chatt, J. (1979). «Recommendations for the naming of elements of atomic numbers greater than 100». Pure and Applied Chemistry. 51 (2): 381–384. doi:10.1351/pac197951020381.
  9. Hoffman, Darleane C.; Lee, Diana M.; Pershina, Valeria (2006). «Transactinides and the future elements». In Morss; Edelstein, Norman M.; Fuger, Jean (eds.). The Chemistry of the Actinide and Transactinide Elements (3rd ed.). Dordrecht, The Netherlands: Springer Science+Business Media. ISBN 1-4020-3555-1.
  10. 10,0 10,1 10,2 Corish; Rosenblatt, G. M. (2004). «Name and symbol of the element with atomic number 111» (PDF). Pure Appl. Chem. 76 (12): 2101–2103. doi:10.1351/pac200476122101.