Վիլհելմ Ռենտգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիլհելմ Կոնրադ Ռենտգենից)
Picto Info sciences exactes.png
Վիլհելմ Ռենտգեն
գերմ.՝ Wilhelm Conrad Röntgen
Roentgen2.jpg
Ծնվել է մարտի 27, 1845({{padleft:1845|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2][3]
Լենեպ, Remscheid, Düsseldorf Government Region, Rhine Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1]
Մահացել է փետրվարի 10, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:10|2|0}})[4][2][3] (77 տարեկանում)
Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Վյուրցբուրգի համալսարան և Գիսենի համալսարան
Գործունեության ոլորտ ֆիզիկա
Անդամակցություն Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Accademia Nazionale delle Scienze detta dei XL և Ազգային բժշկական ակադեմիա
Ալմա մատեր Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց, Ցյուրիխի համալսարան և Ուտրեխտի համալսարան
Տիրապետում է լեզուներին գերմաներեն
Գիտական ղեկավար Ավգուստ Կունդտ
Եղել է գիտական ղեկավար Աբրամ Իոֆֆե
Հայտնի աշակերտներ Աբրամ Իոֆֆե
Պարգևներ
Ստորագրություն
Wilhelm Röntgen signature.svg
Wilhelm Conrad Röntgen Վիքիպահեստում

Վիլհելմ Կոնրադ Ռենտգեն (գերմ.՝ Wilhelm Conrad Röntgen, մարտի 27, 1845({{padleft:1845|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2][3], Լենեպ, Remscheid, Düsseldorf Government Region, Rhine Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1] - փետրվարի 10, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:10|2|0}})[4][2][3], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի ականավոր ֆիզիկոս։

Նա 1895 թվականին հայտնագործեց կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի ամբողջ հետագա զարգացման համար, մասնավորապես, հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։

Վիլհելմ Ռենտգենի առաջին «բժշկական» ռենտգենը. նրա կնոջ ձեռքի ռենտգենն է, որը Ռենտգենը վերցրել է 1895-ին։[7][8]

Ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռենտգենին (1901)։ Ռենտգենն օժանդակում էր իր հայտնագործությունը բժշկության մեջ գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչև այժմ։[9]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1865–1868 թվականներին սովորել է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում և 1868 թվականին Ցյուրիխի համալսարանում ստացել դոկտորի աստիճան։

Պրոֆեսորական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես պրոֆեսոր աշխատել է․

Ուսումնասիրություններ և հայտնագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրել է բյուրեղների պիեզոէլեկտրական և պիրոէլեկտրական հատկությունները, բացահայտել բյուրեղներում էլեկտրական և օպտիկական երևույթների փոխադարձ կապը։

Մագնիսականության բնագավառում Ռենտգենի կատարած հետազոտությունները հիմք են ծառայել Հ․ Ա․ Լորենցի էլեկտրոնային տեսության համար։

1895 թվականին հայտնաբերել է նոր տեսակի ճառագայթում, որը նա անվանել է X-ճառագայթներ և ստեղծել առաջին ռենտգենյան խողովակները։ 1895–1897 թվականներին հրատարակած 3 աշխատանքներում տվել է նոր ճառագայթման որոշ հատկությունների սպառիչ վերլուծությունը։ Ռենտգենյան ճառագայթման հայտնագործումը կարևոր նշանակություն է ունեցել ատոմի և նյութի կառուցվածքի ուսումնասիրման համար։ Այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ, գիտության ու տեխնիկայի զանազան բնագավառներում։

1901 թվականին Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիրն է եղել ֆիզիկայի բնագավառում։

Ի պատիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենտգենի անունով է կոչվում․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օ новом виде лучей, под ред․ и с примечаниями А․ Ф․ Иоффе, М․–Л․, 1933 (Ռենտգենի աշխատությունների ցանկ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иоффе А․ Փ․, Вильгельм Конрад Рентген, «Природа», 1938, № 2
  • Иоффе А․ Փ․, Историческое значение открытия Рентгена, «Изв․ АН СССР․ Сер․ физическая», 1946, т․ 10, № 4․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118745743 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Рентген Вильгельм Конрад // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. The Nobel Prize in Physics 1901 Nobel Foundation.
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  7. Kevles, Bettyann Holtzmann (1996). Naked to the Bone Medical Imaging in the Twentieth Century. Camden, NJ: Rutgers University Press. էջեր 19–22. ISBN 0813523583. 
  8. Sample Sharron (մարտի 27, 2007)։ «X-rays»։ The electromagnetic spectrum։ NASA։ Վերցված է դեկտեմբերի 3, 2007 
  9. Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png