Ջուղայի խաչքարերի ոչնչացում
Ջուղայի խաչքարերի ոչնչացում, միջնադարյան հայկական խաչքարերի՝ Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ավերում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, հատկապես Ջուղա քաղաքում[1][2][3][4]։
Վերջին բնաջնջման դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարավոր խաչքարերի հետ։ Այնտեղ գտնվող խաչքարները ջարդված են եղել ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգարանի[5]։
Դեռևս 1998 թվականից ՀՀ ԱԳ նախարարությունը դիմել է մշակույթի և մշակութային ժառանգության պահպանման միջազգային կազմակերպություններին` ահազանգելով Ջուղայի խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացման խնդրի մասին։ Մասնավորապես, նամակներ են հղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ինչպես 1998 թ., այնպես էլ 2002 թ. և 2005 թ.` ներկայացնելով իրավիճակն ու կոչ անելով միջոցներ ձեռնարկել Նախիջևանի հայկական հուշարձանների դեմ մշակութային եղեռնին վերջ տալու ուղղությամբ[6]։
Հայկական Ջուղան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուղա քաղաքը, ըստ ավանդույթի, հիմնադրել է լեգենդար հայկական թագավոր Տիգրան Ա Երվանդյանը[7]։ Նա գտնվում էր Նախիջևանի մոտ, հայաբնակ հողերի կենտրոնում, որոնք տարածվում էին Քուր գետից մինչև Եփրատի և Տիգրիսի վերին հոսանքները[8]։
Ընդհուպ մինչև 1604 թվականը Ջուղան պահպանում էր իր առավելապես և նույնիսկ բացառիկ հայկական բնույթը։ Քաղաքի ծաղկումը ընկնում է 16-րդ դարի շրջանին, երբ որ նա դարձել էր միջազգային առևրտի կենտրոն, առավելապես մետաքսի։ Այդ ժամանակ քաղաքում կար 3 հազար տուն և 7 եկեղեցի։ 1603 թվականին բնակիչները ապշեցրել են պարսկական Աբաս Ա շահին իրենց տների ճոխությամբ, երբ որ նա վերցրեց այդ տարածքները թուրքերից։ 1604 թվականին Աբաս շահը հրաման է տվել բոլոր տեղի հայերին տեղափոխել Պարսկաստանի խորքերը, քանի որ նա վախում եր, որ չի կարող պաշտպանի նոր գրավված Արևելյան Հայաստանի հողերը։
Ջուղայի ամբողջ բնակչությունը արտաբնակեցված է եղել, իսկ քաղաքը այրված։ Դրանից հետո քաղաքը մտել է իր անկման դարաշրջան։ 1812 թվականին անգլիացի մի ճանապարհորդ նշում է, որ ավերակներին մնացել են միայն 45 ընտանիք, բոլորն էլ հայեր[7][9][10] [11][11]։
Ըստ Բրոնգհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանի, «այժմ հին <Ջուղայից> մնացել են միայն տների և եկեղեցիների ավերակներ, մեծ գերեզմանոց անթիվ մահարձանների հետ, որոնք ծածկված են հարթաքանդակներով և արաբանախշերով <պարզ ասաց խաչքարներով> և երկու կամ երեք կամուրջների հենարաններով Արաքսի վրով»[7]։
Գուրև ազգանունով XX դարի մի ռուս ճանապարհորդ Թավրիզ մեկնելու ժամանակ հիշատակում է նաև Ջուղան՝
Ես գնացել եմ մեր Անդրկովկասյան երկաթուղու կողմում մի քանի վերստ հեռավորությամբ գտնվող հայկական Ջուլֆան <Ջուղան>, որ տեսնեմ նրան և հին հայկական գերեզմանոց և կամրջի մնացորդները, որը ըստ ավանդույթի, կառուցել Ալեքսանդր Մակեդոնացին Արաքսը անցնելու ժամանակ[12]։ |
XX դարի սկզբին հայերը կազմում էին Նախիջևանի գավառի 42 տոկոսը[13]։ Այս տարածաշրջանը Ադրբեջանին միացնելուց հետո նրանց քանակը սկսեց արագընթաց կերպով ցած իջնել։ 1987 թվականում Ջուղայում ապրում էր միայն մեկ հայուհի, իսկ շուտով բոլոր հայերը աքսորվեծ են եղել ողջ Նախիջևանի տարածաշրջանից[14]։ Սակայն հայերի հիշողության մեջ Նախիջևանի տարածաշրջանը մնում է, և այդպիսի է, վաղնջորեն հայկական շրջան, որի հետ կապված են ազգային պատմության և մշակույթի ամենակարևոր դեպքերը և որտեղ մնում են բազմաթիվ հայկական հուշարձաններ[15]։
Հայկական հուշարձանների դրությունը խորհրդային ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային Ադրբեջանի կառավարումը և «պատմաբանները» լռում էին և ժխտում էին Նախիջևանի հայկական պատմությունը։ Ավելի ուշ ժամանակ դրանք նաև սկսեցին կեղծել փաստերը և վերագրել հայկական հուշարձանները երբև այստեղ չապրած աղվանցիներին։ Միաժամանակ վանդալության ակտեր էին անկացվում՝ այդպես, 1975 թվականին, շինարարության ժամանակ Նախիջևանում քանդված է եղել Սուրբ Երորդություն եկեղեցին, որտեղ, ըստ ավանդույթի, 705 թ. արաբները ողջ-ողջ այրել են մի քանի հայ իշխանների[15]. Սակայն հիմնական հայկական հուշարձանները, 1990-ների դրությամբ, դեռ կանգուն էին։ 1987 թվականին, հայկական հնագետները և մասնագետները հաղորդել են, որ իրենց այցելության ժամանակ Ջուղայի խաչքարները դեռ կանգուն էին, իսկ ամբողջ Նախիջևանի շրջանը ուներ մոտավորապես «27 000 վանքեր, եկեղեցիներ, խաչքարներ, գերեզմանաքարներ»[2].[16]։
Ջուղայի խաչքարերի գերեզմանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարերի գերեզմանոցը եղել էր ամենահսկայական հուշարձաններից մեկը, որը մնացել էր հայկական Ջուղայից։ 1812 թվականին անգլիացի դիվանագետ Ուիլյամ Սուզլին, Ջուղա այցելության ժամանակ, նշել եր՝
Ես հետազոտել եմ Ջուղայի ավերակները, ողջ բնակչությունը միայն 45 հայկական ընտանիք է, ամենից հավանականն է ամենացածր խավերից։ Սակայն անցյալ բնակչության թվաքանակի մասին վկայում է ընդարձակ գերեզմանոցը, որը գտնվում է բլուրի թեքլանջին և իջնում է մինչև գետը իր բազմաթիվ գերեզմանաքարերի հետ, որոնք շատ խիտ են կանգնեցված, զինվորական վաշտի նման։ Դա բազմաթիվ սերունդների հիշատակ է, շատ դարերի արդյունք...[14] |
Աղբյուրներում հանդես են գալիս մնացած խաչքարերի տարբեր թվեր՝ 6 000[1], 10 000[4]։ Ալեքսանդր Ռոդեսը, 1648 թվականում իր Ջուղա այցելությունը նկարագերլիս, պատմում է 10 հազար խաչքարերի մասին։ 20-րդ դարի սկզբին գերեզմանոցը ուներ ավելի քան 6 հազար խաչքար, ուղղաձիգ տապանաքարեր, երեք եկեղեցիներ և մատուռ։ 1912 թվականում Ջուղայի գերեզմանոցը հետախուզում էին Աշխարհաբեկ Քալանթարը և Ա. Գրոգորյանը, 1915-ի սեպտեմբերին գերեզմանոցը նաև հետախուզել է և նկարել է հանրահայտ նկարիչ Արտաշես Վրույրը ուսանող Գրիգոր Աղամալյանի օգնությամբ։ Ըստ նրանց տվյալների մնացել էր միայն 3000 խաչքար։ 1971-1973 թվականներին գերեզմանոցը հետախուզում էր պատմաբան Արգամ Այվազյանը, որի տվյալներով կար 2707 խաչքար[14]։
Արգամ Այվազյանը բաժանել է խաչքարերը մի քանի ժամանակաշրջանների՝ վաղ շրջան (9-15-րդ դարեր), անցման շրջան (15-16-րդ դարեր) և ամենավերջին ու «ամենավառ» խումբը - 16-րդ դարի կեսից մինչև 1604 թ., որը առանձնանում է մնացածներից քանդակիչների մեծ վարպետությամբ[17]։
Մի քանի խաչքար դուրս է հանվել Ջուղայից՝ 16-18-րդ դարերի 10 հատ տեղափոխված է եղել Թիֆլիսի Կովկասի թանգարան իր հիմնադրի Գուստավ Ռադդեյի նախաձեռնությամբ 1867 թվին և մի քանի խաչքար է դուրս բերվել խորհրդային ժամանակ և հիմա գտնվում են Էջմիածնի վանքում (դրանց պատկերները գտնվում են հոդվածի վերևում)[14]։.
Խաչքարերի ստեղծման արվեստը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը[18][19]։
«Աղվանական խաչդաշների» տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական մշակութային ժառանգության կեղծման փորձերից, առանձնաում է մի տեսություն, որը հռչակում է Նախիջևանի, Հյուսիսային Արցախի և ժամանակակից Ադրբեջանի այլ շրջաններում գտնվող խաչքարերը ոչ թե հայկական, այլ «աղվանական» հուշարձաններ «խաչդաշները» անվանումով, որտեղ «խաչքար» բառում հայկական «քար» արմատը փոխարինում է թյուրքական ծագում ունեցած «դաշ» արմատը, համանման նշանակությամբ։ Այդ տեսությունը այսօր ընդունված է ադրբեջանական պաշտոնական գիտական շրջանակներում և քարոզչության մեջ[20]։ Այդ միտքը առաջ է բերել և «խաչդաշ» հնարել ադրբեջանցի ճարտարապետ Դ. Ա. Ախունդովը իր «Հին և Վաղ Միջնադարյան Ադրբեջանի ճարտարապետություն» (Բաքու, 1986 թ.) գրքում։ Ախունդովը փորձեր է արել Ջուղայի, Լեռնային Ղարաբաղի և Հյուսիսային Արցախի խաչքարերի մեջ գտնել միթրայականության և զրադաշտականության նշաններ, որոնք իբր թե առանձնացնում են «աղվանական խաչդաշները» խիստ քրիստոնեական հայկական խաչքարերից։
Այսպես, 16-17-րդ դարերի, Ջուղայի խաջքարերը նկարագրելիս, Ախունդովը տեսնում է առյուծի, ցուլի և ծտի պատկերների մեջ Միտրայի հնեմանի ուղեկիցներից, երբ որ մասնագետները ասում են, որ այդ երեք կենդանիներն, անկասկած, ավետարանիչների նշաններ են[15][21]։ Խաչքարերի վրա գրված հայկական գրերն անտեսվում էին[15]։ Նկարագրումներից մի օրինակ՝ «ամբողջ խաչդաշը ծածկված է ադրբեջանական զարդանկարների համատարած ժանյակներով»[22]։
Խաչքարերի ոչնչացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին արձագանքը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի Ջուղայի խաչքարերի ոչնչացման դեպքերի հետ կապված, Հայաստանը մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի կառավարությանը։ Սարա Փիքմանը, Ամերիկայի Հնագիտական Համալսարանից, կապել է հուշարձանների ոչնչացումները Ադրբեջանում տիրող հակահայկական տրամադրությունների հետ, որոնք մեծ տարածում են ստացել Արցախյան հակամարտությունում ադրբեջանցիների տանուլ տալուց հետո։ Ըստ նրա, Նախիջևանում հայկական պատմական ներկայության հուշարձանների ջնջման հետ կապված է այն, որ ադրբեջանցիները կորցրել են հսկողությունը Ղարաբաղի վրա[4]։
1998 թվականում Ադրբեջանը ժխտել է Հայաստանի կողմից խաչքարերի ոչնչացման վերաբերյալ մեղադրանքները, չնայած բազմաթիվ օբյեկտիվ ապացույցների գոյությանը։ Մասնավորապես, Արթուր Պետրոսյանը, «Հայկական Ճարտարապետությունը Իրանում» կազմակերպության անդամ, առաջինն է նկարել հուշարձանները ոչնչացնող բուլդոզերները[4]։
Արձագանք տալով իրադարձություններին, Իրանի ղեկավարությունը իր կարեկցանքն է հայտնել Հայաստանին, հուշարձանների ոչնչացման կապակցությամբ և իր հերթին բողոք է հայտնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, նույն բովանդակությամբ, ինչ որ Հայաստանը։
Շարունակելով իրադարձությունների ժխտման դիվանագիտությունը, Հասան Զեյնալովը, Բաքվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մշտական ներկայացուցիչը, հայտարարել է, որ հայերի պնդումը եղել է միայն «հայերի կեղտոտ սուտը»։ Ադրբեջանի կառավարությունը, ուղիղ չպատասխանելով ներկայացված մեղադրանքներին, հայտարարել է, որ «վանդալությունը սովոր չէ Ադրբեջանին»[23]։ Հայաստանի պահանջով գերեզմանոցի տարածքին միջազգային հետաքննություն է անցկացվել, որը ըստ այդ ժամանակ Հայաստանի մշակույթի նախարար Գագիկ Գուրջինյանի, օգնել է ժամանակավորապես կանգնեցնել խաչքարերի և գերեզմանաքարերի ոչնչացումը[2]։
Ջուղայի հսկայական միջնադարյան գերեզմանոցը, ըստ տարբեր հաշվարկների, ունեցել է 6000-ից[1] մինչև 10.000[4] խաչքար։
Արդեն 1998 թվականին խաչքարերի թիվը հասել էր մոտ 2700-ի[24]։
Ավերածությունների վերսկսումը 2003-ին
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Ադրբեջանը վերսկսել է խաչքարերի ոչնչացումը[4], որի հանդեպ Հայաստանը բողոք է հայտնել։ Դեկտեմբերի 4-ին հայկական պատմաբանները և հնագետները ներկայացրել են համապատասխան միջազգային կազմակերպություններին պաշտոնական բողոք, որի մեջ մանրամասն շարադրել են բոլոր ներկա փաստերը և պահանջել են նրանց մանրազնին հետաքննությունը[24]։
Նույնիսկ 1998 և 2002 թվականների ավերածություններից հետո պահպանվել է 2000 խաչքար[4]։ Ականատեսները, նկարագրելով հուշարձանների նոր ոչնչացումը, բնութագրել են այն որպես լավ կազմակերպված ակցիա[4]։
Միջազգային արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանից հետո, երբ որ խաչքարերի ոչնչացման գործողությունները Ադրբեջանի կողմից դարձան հանրության սեփականություն, պետությունը միջազգային դատապարտության օբյեկտ էր դարձել։ Երբ որ այդ մեղադրանքները աժաջին անգամ ներկայացված են եղել 1998 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջել էր Ջուղային հուշարձանների ոչնչացման գործողությունները դադարեցնել[4]։ Նման բովանդակության բողոք նաև ներկայացրած էր եղել Հուշարձանների պահպանության միջազգային խորհուրդին (անգլ.՝ International Council on Monuments and Sites - ICOMOS)։
Համաշխարհային գիտական հանրության ներկայացուցիչները կշտամբել են հին գերեզմանոցի քանդումը և խորհուրդ են տվել Ադրբեջանի Կառավաությանը լիարժեք պատասխան տալ կատարվածի համար[4]։
Ամերիկացի մարդաբան և Չիկագոյի Համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Ադամ Թ. Սմիթը խաչքարերի ոչնչացումը բնութագրել է որպես «…ամոթալի դրվագ մարդկության վերաբերմունքի մեջ իր անցյալի նկատմամբ, ցավալի ակտ Ադրբեջանի կառավարության կողմից, որը բացատրություն և ուղղում է պահանջում»[4]։
Սմիթը և այլ գիտնականները, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի սենատորներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ կազմակերպություններին ուղղված մի նամակ են ստորագրել, որտեղ դատապարտում են Ադրբեջանի կառավարությանը։
Ֆլավիա Ամաբիլեն «La Stampa» թերթից մեծադրել է ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ադրբեջանում կատարվող «սրբապղծության» նկատմամբ անտարբերության մեջ։ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին բնութագրել է Ադրբեջանում կատարվածը որպես հանցագործություն։
Հունական ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդը ու Աթենքի և ամենայն Հունաստանի արքիեպիսկոպոս Քրիստոդուլոսը բողոք են հայտնել հայկական հուշարձանների քանդման պատճառով և հայտարարել են, որ սրբավայրերի և հուշարձանների ավերումը մարդկության պատմության սև էջն է։ Ադրբեջանում այս վանդալության ակտը դատապարտել է նաև Վատիկանը։
2006 թվականի գարնանը Պատերազմի և խաղաղության ինստիտուտի ժուռնալիստ ծագումով ադրբեջանցի Իդրակ Աբասովը այցելել է գերեզմանոցը և գրել, որ այն «ամբողջությամբ անհետացել է»[2]։ Այդ նույնը 2006 թվականին Եվրոպառլամենտի անդամներին թույլ չեն տվել այցելել գերեզմանոցը, ինչից հետո իրենք բողոք են հայտնել Ադրբեջանի կառավարությանը։ Մասնավորապես, Հանս Սվոբոդան (Ավստրիական սոցիալիստական կուսակցություն) հայտարարել էր՝
Եթե նրանք չեն թողնում մեզ գալ, ապա դա ակնհայտ նշան է, որ որևէ վատ բան է կատարվել։ Եթե մեզնից որևէ բան է թաքցնվում, մենք հարցնում ենք, ինչու։ Բացատրությունը կարող է միայն կեը լինել՝ որովհետև պնդումներից մի որոշը ճշմարիտ են։
Եվրոպառլամենտում բրիտանացի ներկայացուցիչ Չառլզ Թանոքը ասել է՝
Սա նման է Բուդայի արձանների քանդմանը Թալիբանի կողմից։ Նրանք բետոնել են տարածքը և ռազմական ճամբարի վերածել։ Եթե նրան թաքցնելու բան չունեն, նրանք պետք է թույլ տան մեզ տեսնել վայրը։
Նա քաղվածել է իր խոսքի մեջ բրիտանացի ճարտարապետ Սթիվեն Սիմին, այդ տարածաշրջանի էքսպերտի, որը վկայել էր, որ իրանական սահմանին նկարահանված վիդեոկադրերը իսկական էին։
ԻԿՕՄՕՍ-ի նախագահ Մայքլ Պետցետը մեկնաբանելով Ջուղայում տեղի ունեցած իրադարձությունները ասել է՝
Հիմա, երբ որ այդ կարևորագույն պատմական վայրի հետքերը ոչնչացված են եղել, մենք կարող ենք միայն ողբալ այդ կորուստը և բողոքել այդ ընդհանրապես անիմաստ ոչնչացման դեմ։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Now that all traces of this highly important historic site seem to have been extinguished all we can do is mourn the loss and protest against this totally senseless destruction
Ադրբեջանը թույլ չի տվել Եվրոպառլամենտի պատգամավորությանը այցելել իրադարձությունների վայրը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ կընդունի պատգամավորությանը, եթե այն նաև այցելի հայերի կողմից վերահսկվող տարածքները։ «Մենք կարծում ենք որ, եթե բարձրացված խնդիրների նկատմամբ կիռարվի բազմակողմանի մոտեցում, ապա կգտնվի հնարավորություն ուսումնասիրել Ադրբեջանի տարածքում, այդ թվում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, գտնվող քրիստոնեական հուշարձանները» - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Թահիր Թագիզադեն։ Մի քանի անգամ հետաձգված այցելությունը վերջապես պլանավորվել էր ԵԽՊԱ-ի ինսպեկտորների կողմից Մեծ Բրիտանիայի պատգամավոր Էդվարդ Օ'Հարայի գլխավորությամբ 2007 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 6-ի վրա։ Պատգամավորությունը պլանավորում էր այցելել ոչ թե միայն Նախիջևանը, այլ նաև Բաքուն, Երևանը, Թբիլիսին, ինչպես նաև Արցախը։ Ինսպեկտորները ուզում էին Լեռնային Ղարաբաղ գնալ Հայաստանով, սակայն օգոստոսի 28-ին ԵԽՊԱ-ի ադրբեջանական պատգամավորության գլուխը պահանջել էր, որ ինսպեկտորները այցելեն Ղարաբաղ Ադրբեջանի տարածքով (հրադադարի հայ-ադրբեջանականն գոտով)։ Օգոստոսի 29-ին ԵԽՊԱ-ի գլխավոր քարտուղար Մաթեո Սորինասը հայտարարել էր, որ այցը պետք է չեղյալ համարել այն Ադրբեջանի կողմից պնդվող երթուղու օգտաոգրծման դժվարության պատճառով։ Հայաստանի ԱԳՆ հայտարարել էր, որ Ադրբեջանը կանգնեցրել էր այցը «միայն Նախիջևանում հայկական հուշարձանների ավերման իր մտադրությունը թաքցնելու համար»։
2006 թվականի փետրվարի 16-ին Եվրոպառլամենտը բանաձև էր ընդունել, որտեղ դապարտում էր Ջուղայում միջնադարյան գերեզմանոցի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում գտնվող պատմական հուշարձանների ոչնչացումը և պահանջում էր թույլատրել Եվրոպառլամենտրի պատգամավորությանը զյցելել երկրի տարածքը։
Ադրբեջանի արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատասխան Հայաստանի և միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրած մեղադրանքների Ադրբեջանը հայտարարել էր, որ «հայերը երբեք չեն ապրել այդ տարածքներին»։ 2005 թվականի դեկտեմբերին BBC հարցազրույցին Ցեյնալովը ասել էր, որ «հայերը երբեք չան ապրել Նախիջևանում, որը անհիշելի ժամանակներից ադրբեջանցիների հողն է և հենց այդ պատճառով այնտեղ չկան և երբեք չեն եղել ոչ մի հայկական գերեզմանոցներ և հուշարձաններ»[4]։ Ադրբեջանը պնդում է, որ հուշարձանները հայկական չէին, այլ աղվանական։
Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության, ազգագրության և հնագիտության ինստիտուտի ադրբեջանական բաժնի տնօրեն Հաջիֆահրադին Սաֆարլին հայտարարել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գտնվող 1300 հուշարձաններից հայկական որևէ մեկը երբեք չի եղել և գերեզմանոցի ոչնչացման մասին հայտարարությունը «անհիմն» է։
ԱԳԱԱ-ի պատմության, ազգագրության և հնագիտության ինստիտուտի ավագ գիտական աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու, Աբաս Սեիդովը, մեկնաբանելով մեղադրանքները Ադրբեջանի հասցեին, պնդում է, որ դա հենց հայերն են «Ադրբեջանի պատմության և մշակույթի համընդհանուր կեղծում կատարում», և դրա մեջ իրենց օգնում էր ԽՍՀՄ կառավարությունը և «Պիոտրովսկուն նման գիտնականները»։
Համաձայն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաևին, ավերումների հրապարակված վիդոկադրերը և լուսանկարները հնարավորություն չեն տալիս նույնականացնել (իդենտիֆիկացնել) մարդկանց որպես ադրբեջանցիներ և ցույց չեն տալիս, թե փաստորեն ինչ են նրանք ոչնչացնում։ Ըստ դեսպանի, հայկական կողմը Ադրբեջանի դեմ պրոպագանդայի կամպանիա է սկսել, Հայաստանում ենթադրվող ադրբեջանական հուշարձանների ոչնչացումց ուշադրությունը շեղելու համար։
Ադրբեջանական Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ժխտում է մեղադրանքները, անվանելով դրանց «սուտ և պրովոկացիա»[2]։
Հետաքրքրի փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվականի հոկտեմբերի 23-ին Գյումրիում քաղաքի օրը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ խաչքարերի զբոսապուրակ էր բացվել, որտեղ տեղադրված էին եղել Ջուղայում քանդված խաչքարերի 20 կրկնօրինակները։ Այդ պուրակն էր այցելել նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը[25][26][27]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանի հայկական տաճարների ցանկ
- Արգամ Այվազյան
- Վանդալություն
- Մշակութային ցեղասպանություն
- Թանգարան բաց երկնքի տակ (Նախիջևան)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
The New Tears of Araxes(անգլ.) |
- The New Tears of Araxes
- Part 1 of the destruction caught on video tape
- Archaeological Institute of America
- Destruction of the Armenian Cemetery at Djulfa by International Council on Monuments and Sites
- Evidence of destruction in Turkey Արխիվացված 2018-09-29 Wayback Machine by Armenian National Committee of Australia
- Djulfa Virtual Memorial and Museum
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2006 թվականի փետրվարի 16-ի Եվրոպառլամենտրի բանաձևը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 IWPR staff in Nakhchivan, Baku and Yerevan (19 апреля 2006). «Azerbaijan: Famous Medieval Cemetery Vanishes». Institute for War and Peace Reporting.
- ↑ Castle, Stephen. «Azerbaijan 'flattened' sacred Armenian site Արխիվացված 2006-06-15 Wayback Machine.» The Independent. 16 апреля 2006. Retrieved April 16, 2007
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Pickman, Sarah. Tragedy on the Araxes. Archaeological Institute of America. 30 июня 2006. Retrieved April 16, 2007
- ↑ Նախիջևանում շարունավում է հայկական հուշարձանների մշակութային ցեղասպանությունը(ռուս.)
- ↑ «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՅՈՒՆԵՍԿՕ) - Միջազգային կազմակերպություններ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 ЭСБЕ, Джульфа
- ↑ «Encyclopedia Iranica. Armenia And Iran». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Հայ-իրանական կապերը Աբաս I շահի կառավարման ժամանակ։ Ռոդիոնովա Ե.Մ. (Սանկտ Պետերբուրգի հուդայիկայի ինստիտուտի դասախոս) Արխիվացված 2010-02-26 Wayback Machine[1] Արխիվացված 2008-05-15 Wayback Machine
- ↑ Առաքել Դավրիժեցի։ «Գիրք պատմութեանց»
- ↑ 11,0 11,1 Всемирная история, М., 1958 т. IV, стр. 563(չաշխատող հղում)
- ↑ Гурьев Б.М "Поездка в Тавриз" глава XIII стр 337
- ↑ Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան, «Նախիջևան» հոդվածը
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Սամվել Կարապետյան։ SOS՝ Ջուղայի գերեզմանոցի ոչնչացում։ «Գոլոս Արմենիի» № 5 25.01.2003: Հոդվածի տեքստը կարելի է կարդալ այստեղ Արխիվացված 2010-02-25 Wayback Machine Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «Կարապետյան» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ 15,0 15,1 15,2 15,3 В.Шнирельман. Албанский миф.. Глава из кн.: В. А. Шнирельман, «Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье», М., ИКЦ, «Академкнига», 2003.
- ↑ «Historic graveyard is victim of war Արխիվացված 2007-02-08 Wayback Machine.» // The Times
- ↑ Արգամ Այգազյանի «Ջուղա» գրքի ռեզյումեն
- ↑ «Խաչքարերը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Հայկական խաչքարերը ՅՈՒՆԵՍԿՕ –ի ժառանգության ցուցակում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Այսպես, Ադրբեջանի հեղինակային իրավունքների գործակալության նախագահ Քյամրան Իմանովը հետևյալ կերպով է բացահատում «մեր մշակութային արժեքների սեփականացման հայկական ավանդույթը»՝ Այդ «գիտնականները, իրենց ժամանակ, գողացել են մեր քրիստոնեական անցյալի համարյա բոլոր նմուշները՝ հուշամատյանները, եկեղեցիները, քարակոթողները, մեր խաչդաշները, որոնք «խաչքար» են հայտարարվել»[2](չաշխատող հղում)
- ↑ А. Л. ЯКОБСОН ИЗ ИСТОРИИ АРМЯНСКОГО СРЕДНЕВЕКОВОГО ЗОДЧЕСТВА (ГАНДЗАСАРСКИЙ МОНАСТЫРЬ XIII в.)// «Историко-филологический журнале», (№ 2, 1984 г., 146-152)
- ↑ Իրականությունը աղվանակ խաչդաշների մասին(չաշխատող հղում)
- ↑ Wire report to BBC News: «Azeris dismiss Iran’s concern over Armenian monuments in Nakhchivan.» The BBC News in BBC Monitoring Central Asia. 11 декабря 1998. Retrieved April 16, 2007
- ↑ 24,0 24,1 Wire report to BBC News. «Armenian intellectuals blast 'barbaric' destruction of Nakhchivan monuments.» The BBC News in BBC Monitoring Central Asia. 2003 փետրվարի 13 . Retrieved April 16, 2007
- ↑ Նախագահը Գյումրիի «Խաչքարերի պուրակ»-ում դիտել է Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակները
- ↑ «Գյումրիում կբացվի Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակների պուրակը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Գյումրիի «Խաչքարերի պուրակում» տեղադրվել են Նոր Ջուղայի ավերված առայժմ 20 խաչքարերի կրկնօրինակները
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջուղայի խաչքարերի ոչնչացում կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |