Ադրբեջանի հայկական վանքերի և եկեղեցիների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադրբեջանի տարածքում կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ, որոնք պատկանում են Առաքելական, Կաթոլիկ, Ավետարանական և այլ եկեղեցիներին[1]։ Ադրբեջանում, սկսած խորհրդային ժամանակներից, վարում էին լռության, «ալբանիզացիայի» (Պատմության կեղծարարությունն Ադրբեջանում) կամ հայկական հուշարձանների, տաճարների ու գերեզմանատների ոչնչացման քաղաքականություն[2]։

Աղդամի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղդամի շրջանը

Աղդաշի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղդաշի շրջանը

Աղջաբեդիի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջաբեդիի շրջանը

Բաքու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքուն և նրա քաղաքային շրջանները
Անվանում Պատկեր Վայր Կառուցման ամսաթիվ Տեղակայություն Նշումներ
Սուրբ Աստվածածին եկեղեցի Իչարի Շահար, Բաքու 1797-1799 40°12′57″ հս․. լ. 49°30′04″ ավ. ե.HGЯO

Խորհրդային տարիներին եկեղեցին վերակառուցվել է և գործել է որպես մշակութային կենտրոն[1]։ 1990-ական թվականների վերջին ադրբեջանցիները քանդում են եկեղեցու շենքն ու զանգակատան երկու հարկը[1]։ Եկեղեցուց պահպանվել է միայն զանգակատան ներքին հատվածը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Իչարի Շահար, Բաքու 1863[1] 40°22′18″ հս․. լ. 49°50′11″ ավ. ե.HGЯO Հայ-թաթարական բախումների ժամանակ՝ 1919 թվականի հունիսի 11-ին թուրք-թաթարական զորքը շրջափակման մեջ է վերցնում եկեղեցին՝ այնտեղ զենք-զինամթերք գտնելու նպատակով, իսկ չգտնելուց հետո զինվորները հրացանազարկով վնասում են եկեղեցու պատերը[1]։ 1989 թվականի դեկտեմբերի 25-ին ադրբեջանցիները հրդեհում են եկեղեցին, որի հետևանքով այրվում են արժեքավոր գրքեր, սրբապատկերներ և եկեղեցական ողջ գույքը[1]։ 2001 թվականին ներառվում է «Ադրբեջանի տարածքում գտնվող պատմական հուշարձանների ազգային ռեգիստրում», իսկ որոշումից ընդամենը մեկ տարի անց եկեղեցին վերածվում է գրադարանի[1]։ Ադրբեջանի իշխանությունները հանել են եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերը, փայտյա զարդաքանդակ դռները փոխարինել երկաթյա դռներով, պատել եկեղեցու երկու պատուհանները, քերել հյուսիսային և հարավային մուտքերի երկու կողմից երիզվող զույգ խաչքարերը, ջնջել հայերեն արձանագրությունները[1]։
Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար Նիսամիի շրջան, Բաքու 1907 40°13′26″ հս․. լ. 49°30′14″ ավ. ե.HGЯO 1918 թվականին Բաքվի գրավումից հետո այն ենթարկվել է կողոպուտի թուրք-թաթարական զորքերի կողմից[1]։ Երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո, եկեղեցին հայտնվում է «ոչ ցանկալի» հուշարձանների ցանկում և 1930-ական թվականներին հիմնահատակ քանդվում է[1]։ 3 տարի քանդելու անհաջող փորձերից հետո պայթեցվում է 1937 թվականին[1]։ Եկեղեցու տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի նոր շենքը[1]։
Սուրբ Թարգմանչաց եկեղեցի Էրմենիքենդ, Բաքու 20-րդ դար 1918 թվականի թուրք-թաթարական խաժամուժը թալանել է եկեղեցին, իսկ արդեն խորհրդային շրջանում՝ 1930 թվականի հունվարի 3-ին, տեղի Կոմունալ տնտեսության ղեկավարի պահանջով եկեղեցու բանալիները նրան են հանձնել[1]։ Ընդամենը 2 օր անց ադրբեջանցիները կողոպտել են եկեղեցին, որից հետո շենքը վերակառուցել՝ որպես մշակութային կենտրոն[1]։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ Հայկական գերեզմանատուն, Բաքու Գտնվել է հայկական գերեզմանոցում[1]։ Կոչվել է նաև Սուրբ Հարություն։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ ադրբեջանցիներն այն քանդել են 1930-ական թվականներին «Ազգային պուրակի» կառուցապատման աշխատանքների ժամանակ[1]։
Հայ-լյութերական եկեղեցի Բաքու 1894 Գտնվել է հայկական գերեզմանոցում։

Գանձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձակը
Անվանում Պատկեր Վայր Կառուցման ամսաթիվ Տեղակայություն Նշումներ
Սուրբ Հովհաննես եկեղեցի Գանձակ 1633 40°40′11″ հս․. լ. 46°21′50″ ավ. ե.HGЯO չգործող, օգտագործվում է որպես երաժշտական ակումբ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Գանձակ 1869 40°39′39″ հս․. լ. 46°21′35″ ավ. ե.HGЯO չգործող, օգտագործվում է որպես թանգարան
Սուրբ Սարգիս եկեղեցի Գանձակ 18-րդ դար 40°41′00″ հս․. լ. 46°20′25″ ավ. ե.HGЯO չգործող, օգտագործվում է որպես թանգարան

Դաշկեսանի և հարակից շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախիջևան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գողթն գավառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երնջակ գավառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախճավան գավառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարուր գավառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճահուկ գավառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Հայերի ներդրումը Բաքվի մշակութային կյանքում». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. В. А. Шнирельман Войны памяти: мифы , идентичность и политика в Закавказье. — М.: Академкнига, 2003. — С. 208—209, 211, 213—214, 238.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]