Պիտեր Մաքսվելլ Դեյվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտեր Մաքսվելլ Դեյվիս
Բնօրինակ անունանգլ.՝ Peter Maxwell Davies
Ի ծնե անունանգլ.՝ Peter Maxwell Davies
Ծնվել էսեպտեմբերի 8, 1934(1934-09-08)[1][2][3][…]
Սոլֆորդ[4] կամ Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[5][5]
Երկիր Միացյալ Թագավորություն[6]
Մահացել էմարտի 14, 2016(2016-03-14)[7][1][2][…] (81 տարեկան)
Sanday, Օրկնեյան կղզիներ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունդասական կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դաշնակահար, կոմպոզիտոր և մանկավարժ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
ԼեյբլEMI Classics
ԿրթությունՄանչեսթերի համալսարան, Royal Manchester College of Music? (1957)[8], Moorside High School? և Փրինսթոնի համալսարան (1964)[8]
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
 Peter Maxwell Davies Վիքիպահեստում

Պիտեր Մաքսվելլ Դեյվիս[9] (անգլ.՝ Peter Maxwell Davies, սեպտեմբերի 8, 1934(1934-09-08)[1][2][3][…], Սոլֆորդ[4] և Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[5][5] - մարտի 14, 2016(2016-03-14)[7][1][2][…], Sanday, Օրկնեյան կղզիներ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կոմպոզիտոր և դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մանկուց սովորել է դաշնամուր նվագել և երաժշտություն է հորինել։ Ավարտել է Մանչեստրի համալսարանը և Թագավորական Հյուսիսային երաժշտության քոլեջը, որտեղ նրա դասընկերներն էին Հարիսոն Բյորթուիսթլը և Ջոն Օգդոնը (1953 թվականին նրանք միասին հիմնադրեցին New Music Manchester Group անսամբլը)։ 1956 թվականին քոլեջն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ սովորել է Գոֆրեդո Պետրասիի մոտ՝ Հռոմում։ Դպրոցում դասավանդել է երաժշտություն (1959-1962)։ 1962 թվականից՝ Աարոն Կոպլենդի և Բենջամին Բրիթենի աջակցությամբ ստացած կրթաթոշակի ներքո՝ նա ստաժավորվել է Փրինսթոնի համալսարանում։ 1965-1966 թվականներին եղել է Composer in Residence Ադելաիդայի համալսարանի կոնսերվատորիայում։

Վերադառնալով՝ բնակություն է հաստատել Օրկնեյան կղզիներում։ 1967 թվականին Բյորթուիսթլի հետ միասին ստեղծել է ժամանակակից երաժշտության Pierrot Players համույթը։ Կերկուոլում կազմակերպել է Սուրբ Մագնուսի արվեստի փառատոնը (1977): Հանդես է եկել Բի-Բի-Սի ֆիլհարմոնիկ նվագախմբում (1992-2002), Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբում, Քլիվլենդի նվագախմբում, Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբում, Գևանդհաուսի Լեյպցիգյան նվագախմբում և այլ հայտնի երաժշտական խմբերում որպես դիրիժոր։ Աշխատել է Թագավորական երաժշտական ակադեմիայում՝ որպես կոմպոզիցիայի պրոֆեսոր (Լոնդոն)։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին գործերում նա ստեղծագործում էր սերիալիզմով, դիմում էր պարոդիաների (մասնավորապես՝ «Ութ երգեր խելագար թագավորի համար»-ում, նա պարոդիացրել է հենդելյան «Մեսիան»)։ Հետագա աշխատանքներում նա ստեղծագործում է ավելի ներդաշնակ ոճով՝ մասամբ այն մոտեցնելով Սիբելիուսի ստեղխագործական աշխատանքին։ Հետաքրքրված է միջնադարյան և ռենեսանս երաժշտության կոմպոզիցիոն տեխնիկայով, շոտլանդական բանահյուսության թեմաներով, օգտագործել է մոգական քառակուսու, լատինական քառակուսու և այլ թվաբանական տեխնիկաներ։ Աշխատում է կինոյում, երեխաների համար մի շարք կոմպոզիցիաների հեղինակ է։

Սիրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 5 պիես դաշնամուրի համար (1955-1956)
  • Prolation (1958)
  • Sextuor (1958)
  • O Magnum Mysterium երգչախմբի և նվագախմբի համար (1960)
  • Լարային քառյակ (1961)
  • Fantasias on an In nomine of John Taverner մի քանի համույթների ընդլայնված նվագախմբերի համար (1962)
  • Սիմֆոնիա կամերային նվագախմբի համար (1962)
  • Second Fantasia on J.Taverner’s In Nomine (1964)
  • Shakespeare Music (1964)
  • The Shepherd’s Calendar տենորի, երգչախմբային և գործիքային անսամբլի համար (1965)
  • Հինգ բազմաձայն օրհներգ երկու սոպրանոյի և կոնտրալտոյի համար (1966)
  • Worldes Blis , մոտետ նվագախմբի համար (1966-1969)
  • Hymnos կլառնետի և դաշնամուրի համար (1967)
  • Eight Songs for a Mad King երգչի/պատմիչի/դերասանի և կամերային անսամբլի համար (1968)
  • Missa super l’homme armé երգչի կամ երգչուհու և նվագախմբի համար (1968)
  • St. Thomas Wake, ֆոքստրոտ Ջոն Բուլլի պավանայի համար (1969)
  • Vesalii icones պարողի, մենակատար թավջութակի և գործիքային նվագախմբի համար (1969)
  • Taverner, օպերա (1970, Ջոն Թավերների կյանքի հիմման վրա)
  • Tenebræ super Gesualdo մեցցո-սոպրանոյի և գործիքային նվագախմբի համար (1972)
  • Hymn to St. Magnus սոպրանոյի և գործիքային նվագախմբի համար (1972)
  • Stone Litany մեցցո-սոպրանոյի և նվագախմբի համար (1973)
  • Fiddlers at the Wedding մեցցո-սոպրանոյի և գործիքային նվագախմբի համար (1973-1974)
  • Psalm 124 (1974)
  • Dark Angels սոպրանոյի և կիթառի համար (1974)
  • Ave Maris Stella կամերային նվագախմբի համար (1975)
  • Anakreontika մեցցո-սոպրանոյի և գործիքային նվագախմբի համար (1976)
  • Симфония № 1 նվագախմբի համար (1976-1977)
  • The Martyrdom of St Magnus, կամերային օպերա (1977)
  • Salome, բալետ (1978)
  • The Lighthouse, կամերային օպերա (1979)
  • Farewell to Stromness, ինտերլյուդիա դաշնամուրի համար (1980)
  • Cinderella, օպերա երեխաների համար (1980)
  • Image, Reflection, Shadow նվագախմբի համար (1982)
  • Sinfonia concertante (1982)
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, նվիրված է Իսահակ Շտեռնին (1985)
  • Strathclyde Concertos, № 1—10 (1986-1996)
  • Caroline Mathilde, բալետ (1991)
  • A Spell for Green Corn: The MacDonald Dances ջութակի և նվագախմբի համար (1993)
  • Սիմֆոնիա № 5 (1994)
  • The Doctor of Myddfai, օպերա (1996)
  • Job երգիչների և նվագախմբի համար (1997)
  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (1997)
  • Mr Emmet Takes a Walk , камерная опера (2000)
  • Սիմֆոնիա № 8, Antarctic Symphony (2001)
  • Naxos Quartets (2001-2007, 10 լարային քառյակ)
  • Homerton (2010, Քեմբրիջի համալսարանի Homerton College երգչախմբի համար)
  • Kommilitonen! (2011, օպերա)
  • Սիմֆոնիա № 9 (2012)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի (1981) և ասպետական արժանավորության (1987)։ 1989 թվականից Բրիտանիայի երաժշտական ընկերությունների ազգային ֆեդերացիայի նախագահն է։ Պատվավոր բժիշկ է Օքսֆորդի համալսարանում։ Թագավորական երաժշտության վարպետ է (2004)։

Պատվավոր կավալեր (2014)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118679031 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. LIBRIS — 2016.
  7. 7,0 7,1 7,2 http://www.bbc.com/news/entertainment-arts-35802564
  8. 8,0 8,1 Komponisten-Porträts (գերմ.): Bilder und Daten — 1 — Reclam-Verlag, 2003. — 400 p. — ISBN 978-3-15-018268-0
  9. Дейвис П. М. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1974. — Т. 2.
  10. Lizo Mzimba (31.12.2013). «New Year's Honours: Lansbury and Keith become dames» (անգլերեն). BBC. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Seabrook, M. Max: The Life and Music of Peter Maxwell Davies. — Լ.: V. Gollancz, 1994.
  • McGregor, R. Perspectives on Peter Maxwell Davies. — Aldershot; Burlington: Ashgate, 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Մաքսվելլ Դեյվիս» հոդվածին։