Պավանա
Պավանա (իսպ.՝ Pavana), հնագույն իսպանական պարահանդեսային պար։ Չափը՝ 2/4, տեմպը՝ շատ դանդաղ, միաժամանակ կարող են պարել մեկ կամ երկու զույգ, վեհապանծ և հանդիսավոր շարժումներով։
16-րդ դարում պավանան տարածվել է նաև Ֆրանսիայում։ Երկմասանի գործիքային սյուիտում պավանան հանդիսանում է առաջին մասը։ Կատարվում է գալյարդայից առաջ[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Երաժշտական բացատրական բառարան, «Խորհրդային գրող», 1989