Jump to content

Սերիական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերիական երաժշտություն, որի հորինումը հիմնված է տասներկու խրոմատիկ հնչյունների շարքի՝ սերիայի տարբերակման վրա։ Դոդեկաֆոնիայից սերող հնչյունները չկրկնելու սկզբունքը սերիական երաժշտության մեջ տարածվեց բոլոր արտահայտչամիջոցների վրա՝ ռիթմ, տեմբր, դինամիկա, տեմպ և այլն, հանգեցնելով համապարփակ՝ տոտալսերիալիզմի, որի գաղափարը պատկանում է Անտոն Վեբերնին։ Սերիական երաժշտությունը տարածվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, տեսական և ստեղծագործական զարգացում ստացավ արևմտաեվրոպական մի շարք կոմպոզիտորների կողմից (Օլիվեր Մեսսիան, Պ․ Բուլեզ, Կ․ Շտոկհաուզեն և ուրիշներ)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերիական երաժշտություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 337)։