Իսահակ Շտեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսահակ Շտեռն
Շտեռնը իր 60-րդ տարելիցին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունIsaac Stern
Ծնվել էհուլիսի 21, 1920(1920-07-21)[1][2][3][…]
Կրեմենեց, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4]
Երկիր ԱՄՆ[5]
Մահացել էսեպտեմբերի 22, 2001(2001-09-22)[1][2][3][…] (81 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար, դիրիժոր և գրող
Գործիքներջութակ և Q88607662?
ԿրթությունՍան Ֆրանցիսկոյի երաժշտական կոնսերվատորիա (1931)
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինՆորա Կեյ
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան,

Լեոնի Սոնինգի մրցանակ (1982)

,

Վոլֆի մրցանակ արվեստի բնագավառում (1987)

, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր,

Grammy Award for Best Instrumental Soloist(s) Performance (with orchestra)? (փետրվարի 24, 1982)

,

Grammy Award for Best Instrumental Soloist(s) Performance (with orchestra)? (ապրիլի 13, 1965)

,

Grammy Award for Best Instrumental Soloist(s) Performance (with orchestra)? (մայիսի 15, 1963)

,

Grammy Award for Best Instrumental Soloist(s) Performance (with orchestra)? (մայիսի 29, 1962)

,

Grammy Award for Best Chamber Music Performance? (փետրվարի 25, 1992)

,

Grammy Award for Best Chamber Music Performance? (մարտի 16, 1971)

, Մշակույթի ազգային շքանշան,

Polar Music Prize (2000)

, Գրեմի կյանքի նվաճումների համար,

Գրամոֆոն մրցանակ կյանքի նվաճումների համար (1999)

,

Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ (ապրիլ 2000)

,

Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ (1991)

,

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

և

Sibelius Medal?

 Isaac Stern Վիքիպահեստում

Այզեկ (Իսահակ) Ստեռն (անգլ.՝ Isaac Stern, հուլիսի 21, 1920(1920-07-21)[1][2][3][…], Կրեմենեց, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4] - սեպտեմբերի 22, 2001(2001-09-22)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ջութակահար։ 1921 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ 1930-1937 թվականներին սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում Ն․ Բլինդերի, 1937 թվականին՝ Նյու Յորքում Լ․ Փերսինգերի մոտ։ 1937 թվականին ելույթ է ունեցել Նյու Յորքում, այնուհետև հյուրախաղերով հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում։

Մասնակցում է եվրոպայի և ամերիկայի երաժիշտների փառատոներին։ 1950-ական թվականներից նվաճել է աշխարհի խոշորագույն ջութակահարներից մեկի համբավ։ Նրան բնորոշ են գեղարվեստական մեծ ընդհանրացումներ, մեկնաբանման պարզություն, երգեցիկ տոնի գեղեցկություն, անթերի վիրտուոզ վարպետություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Շտերնը ծնվել է Ուկրաինայում, բայց նա մի քանի ամսական էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո։ Նրա երաժշտական տաղանդը շուտ աչքի է ընկնում։ Իր առաջին դասերը առնում է մորից։ Այնուհետև սովորում է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում՝ Լուի Փերսինգերի դասարանում։ Իր առաջին մենահամերգը նվագում է 16 տարեկան հասակում։

Իր ամբողջ կյանքի ընթացքում նա եղել է կամերային երաժշտության կատարող և հանդես է եկել տարբեր կատարողների հետ։ 1960-ական թվականներին Շտերնի ուժերով Նյու Յորքյան Քարնեջի Հոլը շարունակում է իր գործունեությունը և չի քանդվում, ինչպես այն նախաձեռնվել էր։ Այս առիթով էլ այս համերգասրահի ամենամեծ դահլիճը անվանվել է Իսահակ Շտերն։

Շտերնի շնորհիվ բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ կարողացել են ասպարեզ դուրս գալ և սեփական կարիերա ունենալ։ Այդ երաժիշտներից են ջութակահարներ Իթցակ Պերլմանը, Պինկաս Ցուկերմանը, Շլոմո Մինցը, թավջութակահար Յո-Յո Ման և այլք։

Նա նաև ակտիվ երաժշտական գործունեություն է վարել իր հայրենիք Իսրայելում և բազմաթիվ բարեգործական ակցիաներ է կազմակերպել։

Բացի ջութակահար լինելուց Շտերնը զբաղվել է նաև դիրիժորությամբ։

Գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտերնը իր կյանքի ընթացքում նվագել է տարբեր գործիքներ։ Դրանք հիմնականում պատկանում են իտալական վարպետների ձեռքի աշխատանքին։ Նա նվագել է Գվարների ընտանիքի տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ գործիքներ։ Ունեցել է նաև Ստրադիվարիուսի ջութակներ։ Բայց իր ամենանախընտրելի գործիքը եղել է Գվարներիուս դել Ջեզուի "Իսայի Գվարներիուս" գործիքը, որը ժամանակին պատկանել է մեկ այլ փայլուն ջութակահարի՝ Օժեն Իսայիին։

Այսօր Շտերնի նվագած Գվարնաերիուսներից մեկը պատկանում է ֆրանսիացի ջութակահար Ռենո Կապյուսոնին։

Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Շտերնը իր համերգային կատարումներից բացի թողել է նաև մի շարք ձայնագրություններ, այդ թվում՝ Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆելիքս Մենդելսոնի, Յոհաննես Բրամսի բոլոր կոնցերտները։ Նա կատարում էր նաև մոդերն երաժշտություն և իր նվագացանկի մեջ է նաև ներառել Բելա Բարտոկի, Իգոր Ստրավինսկու, Սամուել Բարբերի, Լեոնարդ Բերնշթայնի կոնցերտները։

Շտերնը վեց անգամ արժանացել է ամերիկյան Գրեմմի մրցանակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. LIBRIS — 2012.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 121