Տրանսպորտային հանգույց է։ Ունի ավտոմոբիլային և էլեկտրաշարժիչների գործարաններ, փայտամշակության, նավթավերամշակման և նավթաքիմիական կոմբինատներ, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած են սննդի (մսի, կաթի, գինու), կաշվի, կոշիկի, մանածագործության, ռետինի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։
Ենթադրվում է, որ Պիտոշտիում, ինչպես և հարևան Սլատինա և Կուրտեա դե Արճեշ քաղաքներում հայերը հաստատվել են 14-16-րդ դարերում։ Պիտոշտիում հայկական գաղութի գոյության մասին հավաստի տեղեկությունները վերաբերում են 19-րդ դարին։ 1850-ական թվականներին հայերը Պիտոշտիում հիմնադրել են Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (նորոգվել է 1882 թվականին), որի հոգևոր իշխանությանը ենթարկվել են նաև հարևան բնակավայրերի (Կրայովա, Տրգովիշտե ևն) համայնքները։
1881 թվականին Պիտեշտին ունեցել է մոտ 180, 1939 թվականին՝ 200 հայ բնակիչ։ 20-րդ դարի 1-ին կեսին Պիտեշտիում կազմակերպվել են հայերեն թատերական ներկայացումներ, հայկական Ս․ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին երգի համերգներ են։ 1965 թվականին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, հայկական գերեզմանատանը տեղադրվել է խաչքարհուշարձան։ Այժմ Պիտեշում բնակվում են 15-20 հայ ընտանիք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 305)։