Jump to content

Պավել Գայդեբուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Գայդեբուրով
Ծնվել էփետրվարի 15 (27), 1877
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 4, 1960(1960-03-04)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան (1899)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, բանաստեղծ, գրող և թարգմանիչ
ԱշխատավայրՎախթանգովի թատրոն
Ծնողներհայր՝ Պավել Գայդեբուրով
Ամուսին(ներ)Նադեժդա Սկարսկայա
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

Պավել Պավլովիչ Գայդեբուրով (ռուս.՝ Па́вел Па́влович Гайдебу́ров, փետրվարի 15 (27), 1877, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 4, 1960(1960-03-04)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, մանկավարժ[2]։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1940)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Գայդեբուրովը ծնվել է 1877 թվականի փետրվարի 15-ին Լենինգրադում հայտնի գրականագետ Պավել Գայդեբուրովի ընտանիքում։ Պոետ Վասիլի Գայդեբուրովի կրտսեր եղբայրն է։ Յակով Գուրևիչի գիմնազիան ավարտելուց հետո 1896 թվականին ընդունվում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Մասնակցում է ուսանողական սիրողական ներկայացումներին, դերասանական վարպետության դասեր անցնում Պավել Սվոբոդինի մոտ[2]։

1899 թվականին հեռացվում է համալսարանից՝ ուսանողական ելույթների համար և նույն թվականին սկսում պրոֆեսիոնալ բեմական գործունեությամբ զբաղվել պրովինցիայում՝ Ն․ Վասիլևայի անտրեպրիզում։ Առաջին բեմելը եղել է Մինսկում, որտեղ Չեխովի «Ճայը» ստեղծագործության մեջ մարմնավորել է Տրեպլևին[2]։

1903 թվականին դերասանուհի Նադեժդա Սկարսկայայի հետ (Վերա Կոմիսարժևսկայայի քույրը), որը մեկ տարի անց դարձավ իր կինը, կոմսուհի Սոֆյա Պանինայի ժողովրդական տանը կից ստեղծեց Հանրամատչելի թատրոն, որը բացվեց 1903 թվականի նոյեմբերի 23-ին։ Առաջին ներկայացումը Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ» պիեսի ներկայացումն էր, որն արագ մեծ ճանաչում ստացավ աշխատավորների շրջանում[2][3][4]։

Հանրամատչելի թատրոնը գոյատևեց մինչև 1914 թվականը։ Դեռևս 1905 թվականին Գայդեբուրովը վերջինիս հիման վրա ստեղծել էր Շրջիկ թատրոնը։ Ի տարբերություն Հանրամատչելի թատրոնի, որի խաղացանկը հիմնականում կազմված էր դասականներից, մինչև 1928 թվականը գործած Շրջիկ թատրոնը ձգտում էր թե՛ պրովինցիայի, թե՛ մայրաքաղաքի հանդիսատեսի համար բեմադրել նաև ժամանակակից պիեսներ, այդ թվում՝ Ա. Չեխովի, Մ. Գորկու, Հ. Իբսենի և Բ. Շոուի ստեղծագործությունները։ 1905 թվականի մարտի 7-ին Պետերբուրգում Գայդեբուրովի բեմադրած Հ. Իբսենի «Փոքրիկ Էյոլֆ» ներկայացմամբ բացված Շրջիկ թատրոնն իր մշտական թատերախմբով շրջում էր պրովինցիայի խոշոր քաղաքներով[2]։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը «շրջիկները» ամեն տարի շրջում էին Ռուսաստանի հյուսիսային ու կենտրոնական քաղաքներով, Ուկրաինայի, Բելառուսի, Կովկասի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի քաղաքներով։

10 տարվա ընթացքում մեծ հաջողությամբ բեմադրվել են Լ. Տոլստոյի, Ա. Օստրովսկու և Ա. Չեխովի պիեսները, Ա. Տոլստոյի եռագրությունը, Սոփոկլեսի «Անտիգոնե» և «Էդիպուս արքա» ողբերգությունները, Շեքսպիրի «Լիր արքա» և «Համլետ» պիեսները, Ջ. Բայրոնի «Մարինո Ֆալյերի» և «Սարդանապալ», Հ. Իբսենի «Պայքար գահի համար», «Հասարակության սյուները» և «Նորա» ստեղծագործությունները, Բոմարշեի եռագրությունը, Բ. Բյոռնսոնի պիեսները, Ֆ. Շիլլերի «Վիլհելմ Տել» դրաման և այլն։

Կնոջ հետ Գայդեբուրովը հիմնել է «Շրջիկ թատրոնի հրատարակչությունը» (1906-1924), ղեկավարել է «Շրջիկ թատրոնի գրությունների» հրատարակությունը (1914-1924, հրատարակվել է 69 թողարկում)։

1933 թվականից Գայդեբուրովը ղեկավարել է Լենշրջխորհկոմի անվան Կոլխոզասովխոզի շրջիկ թատրոնը, որտեղ բեմադրել է Ն. Գոգոլի «Ռևիզորը» (1934), Ի. Տուրգենևի «Ազնվականների բունը» (Նադեժդա Սկարսկայայի հետ համատեղ, 1943), Ա. Արբուզովի «Վեց սիրելիներ»-ը (1935), Լ. Տոլստոյի «Խավարի իշխանություն»-ը (1936), Ա. Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»-ը (1936), Ա. Պուշկինի «Բորիս Գոդունով»-ը (1937), Դ. Ֆոնվիզինի «Տհասը» (1938) և այլ ներկայացումներ[2]։ Պատերազմի տարիներին աշխատել է Յարոսլավլի Ֆ. Վոլկովի անվան թատրոնում։

1944-1950 թվականներին Գայդեբուրովը հանդես է եկել Մոսկվայի Կամերային թատրոնի բեմում[5]։ 1955 թվականից ընդգրկվել է Ե. Վախթանգովի անվան թատրոնի թատերախմբում[5]։ Դասավանդել է Կենդանի խոսքի ինստիտուտում։

Կինը՝ Նադեժդա Սկարսկայան (1868-1958), ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ է (1927)։

Պավել Գայդեբուրովը մահացել է 1960 թվականի մարտի 4-ին սրտային սուր անբավարարությունից։ Թաղված է Լենինգրադի Վոլկովոյի գերեզմանոցի Գրական կամրջակներում։

Գրական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պավել Գայդեբուրովի տապանաքարը Գրական կամրջակներում։

Գայդեբուրովի առաջին բանաստեղծությունը՝ «Օրորոցի մոտ»-ը, հրատարակվել է 1898 թվականին[6]։

Գայդեբուրովը մի շարք բանաստեղծություններ է հրատարակել «Եվրոպայի բանբեր»-ում, «Ռուսական միտք», «Աստծո աշխարհ» և այլ ամսագրերում։ Առանձին գրքով լույս է տեսել 1913 թվականին։ Բանաստեղծություններում զգացվում է սիմվոլիստ պոետների ազդեցությունը[7]։ «Բեմում և կյանքում» գրքի համահեղինակներից է (1959, Նադեժդա Սկարսկայայի հետ համատեղ)։ Թարգմանել է Էմիլ Վերհառնի «Ֆիլիպ II» ողբերգությունը (բեմադրվել է 1928 թվականին Շրջիկ թատրոնում)։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ Ներկայացում Դեր
Անտոն Չեխով Ճայը Կոնստանտին Տրեպլև
Անտոն Չեխով Քեռի Վանյա Իվան Վոյնիցկի
Լև Տոլստոյ Խավարի իշխանություն Պյոտր
Ալեքսանդր Գրիբոյեդով Խելքից պատուհաս Ալեքսանդր Չացկի
Գերհարդ Հաուպտման Գենշել Ֆրանց
Արթուր Շնիցլեր Զվարճանք Ֆրից
Վիկտորիեն Սարդու Ոգեհմայություն Ժորժ դ'Օբենաս
Ալեքսեյ Տոլստոյ Բորիս ցարը Խրիստիան
Ալեքսանդր Օստրովսկի Անմեղ մեղավորներ Գրիգորի Նեզնամով
Գերհարդ Հաուպտման Ջրասույզ զանգը պաստոր
Նիկոլայ Գոգոլ Մեռած հոգիներ Պավել Չիչիկով
Ալեքսեյ Սուվորին Տատյանա Ռեպինա Կոտելնիկով
Ֆեոդոր Դոստոևսկի Ոճիր և պատիժ Ռոդիոն Ռասկոլնիկով
Ալեքսեյ Տոլստոյ Ֆեոդոր Իվանովիչ ցարը Ֆեոդոր Իվանովիչ
Ալեքսանդր Պուշկին Մոցարտ և Սալիերի Մոցարտ
Մոլիեր Ժլատը Հարպագոն
Իլյա Սելվինսկի Գեներալ Բրուսիլով Ալեքսեյ Բրուսիլով
Տարի Հեղինակ Ներկայացում Թատրոն
1940 Անտոն Չեխով Բալի այգին Լենինգրադի Մ․ Գորկու անվան ակադեմիական դրամատիկական մեծ թատրոն
1951 Մաքսիմ Գորկի Ծերունի (պիես) Սիմֆերոպոլի դրամատիկական թատրոն

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր
1938 Ընկերներ ծերունի օս
1946 Ադմիրալ Նախիմով լորդ Ռեգլան
1948 Միչուրին ակադեմիկոս Վասիլի Պաշկևիչ
1950 Գաղտնի առաքելություն Ռոջերս

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շրջիկ թատրոնի առաջին տարվա հաշվետվություն, Պետրոգրադ, 1907
  • Народный театр. Первые итоги, Պետրոգրադ, 1918
  • Театральное дело внешкольника, Պետրոգրադ, 1919
  • Зарождение спектакля, Պետրոգրադ, 1922
  • Проблемы пьесы «Старик» // Горьковский альманах, Մոսկվա, 1948
  • Полвека с Чеховым // Театральный альманах, Մոսկվա, 1948
  • На сцене и в жизни (Ն. Սկարսկայայի հետ համատեղ), Մոսկվա, 1959
  • Литературное наследие, Մոսկվա, ВТО, 1977, 464 էջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Гайдебуров Павел Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Дрейден С. Д., Ганцевич С. М. Гайдебуров, Павел Павлович // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1. Архивировано из первоисточника 24 Ապրիլի 2016.
  3. Ляшенко, Е. (2015 թ․ ապրիլի 20). «Вернадский для рабочих. Как был устроен Народный дом Паниной в Петербурге» (ռուսերեն). АиФ СПб. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «История Лиговского Народного дома графини Паниной» (ռուսերեն). Вечёрка. 2020 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  5. 5,0 5,1 Гайдебуров Павел Павлович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  6. ЦГАЛИ. Ф. 991, оп. 1, д. 356.
  7. Русские писатели. 1800—1917. Биографический словарь. — М., 1989. — Т. 1. — С. 513.
  8. «сентября 1932 г. 91 страница». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 40 лет сценической деятельности П. П. Гайдебурова. — Л., 1939.
  • Страницы большой жизни // Скарская Н. Ф., Гайдебуров П. П. На сцене и в жизни. — М., 1959.
  • Брянцев А. Пламенный просветитель // «Театральная жизнь», 1960, № 9.
  • Зубков К. П. П. Гайдебуров // Там же.
  • Большакова Т. Жить широкими перспективами // Там же.
  • Сазанович Е. Гайдебуровский старик // «Юность», 2012, № 1-6 (остросюжетный психологический роман, в котором использованы некоторые реальные факты творческой биографии П. П. Гайдебурова).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Գայդեբուրով» հոդվածին։