Ծերունի (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծերունի
ռուս.՝ Старик
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպիես
ՀեղինակՄաքսիմ Գորկի
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1915

«Ծերունին» (ռուս.՝ «Старик»), պիես, որը գրել է Մաքսիմ Գորկին 1915 թվականին։ Առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է 1919 թվականի հունվարի 1-ին Փոքր թատրոնի բեմում[1]։ Այս ներկայացմանը ներկա էին Վ. Լենինը և Ն․Կրուպսկայան[2]։

Ծերուկը պիեսը սերտ կապ ունի Մ. Գորկու «Կարամազովշչինի մասին» և «Դեռ կարամազովշչինի մասին» հրապարակախոսական հոդվածների հետ, որոնք հրատարակվել են 1913 թվականին[3]։ Այսպես, պիեսի ամերիկյան հրատարակության նախաբանում Մ. Գորկին գրել է. «Ծերունին պիեսում ես փորձում էի նշել, թե ինչ զզվելի է մարդը, որը սիրահարված է իր տառապանքին, կարծում է, որ նա իրեն իրավունք է տալիս վրեժխնդիր լինել այն ամենի համար, ինչ նա ստիպված էր կրել։ Բայց եթե մարդը համոզված է, որ տառապանքը նրան իրավունք է տալիս իրեն համարել բացառիկ անձ և վրեժխնդիր լինել ուրիշներին իր դժբախտությունների համար, - այդպիսի մարդը, իմ կարծիքով, չի պատկանում այն մարդկանց, որոնք հարգանքի են արժանի ուրիշների կողմից։ Ձեզ համար դա հասկանալի կլինի, եթե դուք ինքներդ պատկերացնեք մի մարդու, որը հրդեհում է տներ և քաղաքներ միայն այն պատճառով, որ նրա համար ցուրտ է»[4]։

Պիեսի գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրությունները տրված են հեղինակային բնութագրով[5]

  • Մաստակով՝ 40-45 տարեկան; բաց գույնի մազերով, մորուքավոր, ռուս տղամարդու դրական տեսակ։
  • Պավել՝ 20-22 տարեկան, անշնորհք ինքնասիրահարված երիտասարդ։
  • Տատյանա՝ 17-19 տարեկան, երես առած, քմահաճ և միամիտ աղջիկ։
  • Զախարովա՝ 60 տարեկան, զբաղվում է տնտեսությամբ, սիրում է այն տունը, որտեղ ապրում է։
  • Ստեպանիչ՝ 50 տարեկան.
  • Սոֆյա՝ 30-35 տարեկան, եռանդուն, գեղեցիկ, կատակասեր, ինքնավստահ կին։
  • Խարիտոնով՝ 45-50 տարեկան, ակտիվ մարդ, խարդախամիտ։
  • Յակով՝ 25 տարեկան, շոյող գեղեցկությամբ, հիմարավուն, էժան պճնամոլ։
  • Որմնադիր՝ ծեր մարդ, որը հակված է մտախոհության։
  • Ծերունի՝ 60-65 տարեկան, հագնված է կիսավանականի զգեստով, դեմքը չար է, նայում է աչքի տակով։
  • Օրիորդ՝ ուղեկցում է ծերունուն։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Սիմֆերոպոլի դրամատիկական թատրոնում «Ծերունին» ներկայացումը Պավել Գայդեբուրովի բեմադրությամբ արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի[6]։

1962 թվականին ներկայացումը բեմադրվել է Ա. Պուշկինի անվան Պսկովի թատրոնի բեմում[7]։

2013 թվականին ներկայացումը բեմադրվել է Տոմսկի դրամատիկական թատրոնի բեմում ռեժիսոր Ա. Զագորաևի կողմից[8][9]։

2017 թվականին բեմադրվել է Ա. Պուշկինի անվան Պսկովի թատրոնի բեմում, ռեժիսոր Աննա Լվովնա Պոտապովայի կողմից[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «СТАРИК» ГОРЬКОГО И МОЛОДОСТЬ ТЕАТРА
  2. «К 120-летию со дня рождения Веры Николаевны Пашенной» «ЖИВАЯ ПАШЕННАЯ»
  3. М. Горький. О «карамазовщине»
  4. пьеса „Старик“
  5. «Старик. Примечания». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. Гайдебуров // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  7. Внук актёра, исполнявшего главную роль в спектакле «Старик» 1962 года, примет участие в документальном проекте Псковского театра
  8. ««Старик» для томичей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. Режиссёр Александр Загораев
  10. «Старик» Детективная история в двух действиях
  11. «Потапова Анна Львовна». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.