Jump to content

Քսանվեց տղամարդ և մեկ աղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսանվեց տղամարդ և մեկ աղջիկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՄաքսիմ Գորկի
 Twenty-six Men and a Girl

«Քսանվեց տղամարդ և մեկ աղջիկ» (ռուս.՝ «Двадцать шесть и одна»), Մաքսիմ Գորկու գրչին պատկանող պատմվածք։ Առաջին անգամ տպագրվել է 1899 թվականին «ժիզն» ամսագրում։ Հեղինակի ամենահայտնի ստեղծագործություններից է։

Այս պատմվածքը կորսված իդեալների մասին է։ Պատմվածքի հիմքում ընկած են գրողի տպավորությունները կազանյան կյանքից (1884—1888 թվականներ)։ 1885 թվականի նոյեմբերից աշխատել է Վ․ Ս․ Սեմենովի հացաբուլկեղենի արտադրամասում՝ որպես հացթուխի օգնական[1]։

«Քսանվեց տղամարդ և մեկ աղջիկ» պատմվածքը նորարարություն էր «սոցիալական ռեալիզմի» պատմության մեջ (նախորդել է սոցիալիստական ռեալիզմին

Քսանվեց տղամարդ՝ չնչին վարձատրությամբ, օրական տասնվեց ժամ աշխատում են հացաբուլկեղենի արտադրամասի նկուղում։ Նրանք կրենդելի (ոլորուն քաղցրահաց) էին թխում, որն ամենից ցածրակարգ աշխատանքն էր արտադրամասում։ Նրանց միակ թվացյալ սփոփանքը տասնվեցամյա աղջիկն էր՝ սպասուհի Տանյան։ Տանյան ամեն օր այցելում էր նրանց՝ կրենդելիներ տանելու համար։ Նրանք իդեալականացրել էին աղջկան։

Հացաբուլկեղենի արտադրամասում հայտնվում է նոր հացթուխ՝ նախկին զինվորական։ Թեև նա, ի տարբերություն մնացած բոլորի, ում նրանք ճանաչում էին, լավ աշխատավարձ էր ստանում, բայց ընկերություն է անում նկուղի աշխատողների հետ։ Նա պարծենում է կանանց միջավայրում իր ունեցած հաջողություններով։ Վերջնական արդյունքում հացթուխը գրազ է գալիս նրանց հետ՝ կկարողանա արդյոք գայթակղել Տանյային։

Ավելի ուշ՝ ճեղքի արանքով, հացթուխները տեսնում են զինվորականի և Տանյայի ժամադրությունը։ Հացթուխները շրջապատում են Տանյային, որից հետո ծիծաղում և չարախնդորեն հայհոյում են նրան։ Աղջիկը շատ է վիրավորվում, բայց վերագտնում է սառնասրտությունն ու հանդիմանում նրանց, որից հետո Տանյան արտադրամասում այլևս չի երևում։

Պատմվածքի մասին բարյացակամորեն են արտահայտվել Ա․ Պ․ Չեխովը, Լ․ Ն․ Տոլստոյը և այլք[1]։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսանվեց տղամարդ և մեկ աղջիկ» հոդվածին։