Չելկաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չելկաշ
Челкаш
I 005.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՄաքսիմ Գորկի
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1894
Հրատարակություն1895

Չելկաշ (ռուս.՝ Челкаш), Մաքսիմ Գորկու առաջին ստեղծագործությունը տպագրված «Ռուսական հարստություն» ամսագրում 1895 թվականին (№ 6) Վլադիմիր Կորոլենկոյի աջակցությամբ: Գրվել է 1894 թվականի օգոստոսին Նիժնի Նովգորոդում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը սկսվում է նավահանգստի նկարագրությամբ առավոտյան աշխատանքային ժամին: Ավելի ուշ՝ ճաշի ժամին հայտնվում է Չելկաշը, գործազուրկ մաքսանենգը՝ ով փնտրում էր իր ընկերոջը Միշային, որի հետ միասին գողություն էր կատարում մի նոր գործի համար: Պահակից իմանալով, որ Միշկան հիվանդանոցում է, Չելկաշը նստում է գինետան դռների մոտ և մտածում է ի՞նչ անել: Այդ ժամանակ նա նկատում է մի լայնաթիկունք երիտասարդ տղայի Գավրիլա անունով: Հերոսները ծանոթանում են: Գավրիլը պատմում է, որ նավահանգիստ է եկել գումար աշխատելու և արդեն ժամանակն է ամուսնանալու: Չելկաշը տղային ներկայանում է որպես ձկնորս և աշխատանք է առաջարկում: Համաձայնվելուց հետո հերոսները ուղևորվում են պանդոկ: Մութն ընկնելուն պես նստում են նավակը և հանգիստ, առանց ուշադրություն գրավելու, անցնում են աշխատանքի: Չելկաշը անհետանում է իր հետ տանելով Գավրիլի անձնագիրը, որպեսզի նա չփախչի և վերադառնում է իր հետ բերելով ինչ-որ ծանր քառակուսի բան: Մաքսանենգները շարունակում են իրենց ճանապարհը: Լողալով բեռնանավի մոտ, որտեղ նրանց սպասում էին, բարձրանում են տախտակամած և քնում: Անօրինական կատարված աշխատանքը Գավրիլին դժվարությամբ տրվեց, սակայն գիշերը վաստակած գումարը և նրա մեջ արթնացած ագահությունը ստիպում են մտածել հաջորդ նման փորձի մասին: Չելկաշը առաջինը արթնանալով ստանում է վաստակած գումարը, արթնացնում է Գավրիլին և միասին, նստելով նավակը, գնում են ափ: Հասնելով ափ, Գավրիլը նետվում է իր կառավարչի ոտքերի մոտ, խնդրում է նրան տալ ամբողջ հասույթը պատճառաբանելով, որ գումարն իրեն ավելին է անհրաժեշտ: Չելկաշը լցված խղճահարությամբ և ատելությամբ իր ստրուկի ագահ հանդեպ, նետում է ամբողջ գումարը նրան: Դրանից հետո Գավրիլը խոստովանում է, որ դեռ նավում նա ցանկացել է սպանել Չելկաշին և վերցնել բոլոր փողերը: Վիրավորված Չելկաշը վերցնում է գումարը և գնում, Գավրիլը անմիջապես նրա գլխին քար է նետում և փախչում, բայց շուտով վերադառնում է: Տեսնելով Չելկաշին կենդանի խնդրում է ներել: Չելկաշը չի ներում, վերցնում է փողը գրպանից, թողնելով մի կտոր թուղթ, մնացածը տալիս Գավրիլին: Գավրիլը գումարը ընդունում է ։ Հերոսները ցրվում են տարբեր կողմեր ընդմիշտ:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին Մաքսիմ Գորկին Նիկոլաև քաղաքի հիվանդանոցն է ընկնում: Այդ նույն հիվանդասենյակում է լինում նաև մի բոսյակ, որը գրողին պատմում է իր պատմությունը, և դա հանդիսանում է ստեղծագործության հիմք: Պատմվածքը գրվել է 2 օր և անմիջապես տրվել Վ. Կորոլենկոյին[1]:

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չելկաշ - բոսյակ-մաքսանենգ, գլխավոր հերոս
  • Գավրիլա - գեղջուկ տղան է, ով ձգտում է վաստակել, գլխավոր հերոս
  • Սեմենիչ - մաքսային պահակ

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Այս երեխան նրա Չելկաշի համեմատ, համարձակվում է սիրել ազատությունը, որը չգիտի գները և որը նրան պետք չէ»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тарасова А. А. Комментарии к рассказу