Բալլադ կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալլադ կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՄաքսիմ Գորկի
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1896 (ենթադրաբար)
ՀրատարակչությունLetopis?
Հրատարակվել է1917
ԹարգմանիչԵղիշե Չարենց
ՎիքիդարանԲալլադ կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին

«Բալլադ կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին» (ռուս.՝ Баллада о графине Эллен де Курси), Մաքսիմ Գորկու բանաստեղծական բալլադը, որը նրա կողմից գրվել է ենթադրաբար 1896 թվականին և առաջին անգամ հրատարակվել է 1917 թվականին «Լետոպիս» ամսագրում։ Գրողի ամենավաղ ստեղծագործություններից մեկն է։

Ըստ գրականագետ Նիկոլայ Պիկսանովի, բալլադը գրվել է 1890-ական թվականների առաջին կեսերին, ստեղծագործությունը կապելով գրողի անձնական ապրումների և Օլգա Կամինսկայի հանդեպ տածած նրա զգացմունքների հետ[1]։ Ըստ Եկատերինա Պեշկովայի հիշողությունների բալլադը գրվել է 1896 թվականին՝ մինչև Ղրիմ մեկնելը կամ 1897 թվականի սկզբին։ Բալլադը այդ ժամանակ ընթերցվել է ընտանեկան միջավայրում, բայց չի հրատարակվել[2]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գորկին կրկին վերամշակում է բալլադը։ Վերամշակված խմբագրությունը վերագրվում է 1914-17 թվականներին։ Փոփոխված տարբերակի ձեռագրում կան բազմաթիվ ոճաբանական ուղղումներ և երկու ենթավերնագիր։ Առաջինը նշված է. «Վերագրված է Բեռնարդ դե Վայտրադուրնին՝ Ռենեյի բարի արքային»։ Երկրորդը նշված է. «Վերագրված է Գյուգու դե Բրյունին՝ Ռենեյի բարի արքային»[2]։

Բալլադ կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին ստեղծագործությունը առաջին անգամ տպագրվել է 1917 թվականին «Լետոպիս» ամսագրում (№ 7-8, էջ 81-84)։ Նույն թվականին նկարազարդումներով տպագրվել է Պետրոգրադի «Ազատ արվեստ» ամսագրի 6-րդ համարում։ 1969 թվականին ստեղծագործությունը հրապարակվել է Գորկու ակադեմիական երկերի ժողովածուի երրորդ ամբողջական հատորում։

Իմաստային առումով «Բալլադ կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին» ստեղծագործությունը պատկանում է Գորկու վաղ պատմվածքների շարքին, գրված «ուժեղ մարդկանց» ժամանակների մասին։ «Զրույց կոմս էտելվուդ դե Կոմինի և վանական Թոմ Էշերեյի մասին», «Նորմանների վերադարձը Անգլիայից», «Սիրո Կուրությունը», որոնք գրվել են 1890-ական թվականների կեսերին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Примечания // М. Горький. Полное собрание сочинений. Художественные произведения в двадцати пяти томах / Гл. ред. редколлегии серии Л. М. Леонов. — М. : Наука, 1969. — Т. 3: Рассказы, очерки: 1896—1897 / Подготовили текст тома и составили комментарии И. И. Вайнберг, Л. А. Евстигнеева, Ф. Н. Пицкель и др. — С. 560—561. — 600 с. — 300 000 экз.
  • Пиксанов Н. К. Горький-поэт. — М. : Гослитиздат, 1940. — 199 с.