Եկատերինա Պեշկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Պեշկովա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 26, 1876(1876-07-26)
ԾննդավայրՍումի, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 26, 1965(1965-03-26) (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունիրավապաշտպան և հեղափոխական
ԱմուսինՄաքսիմ Գորկի
ԿուսակցությունՍոցիալ-հեղափոխական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԵրեխաներՄաքսիմ Պեշկով
 Yekaterina Peshkova Վիքիպահեստում

Եկատերինա Պավլովնա Պեշկովա (ծննդյամբ` Վոլժինա, հուլիսի 26, 1876(1876-07-26), Սումի, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 26, 1965(1965-03-26), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս և խորհրդային հասարակական գործիչ, իրավապաշտպան։

Մաքսիմ Գորկու առաջին և միակ պաշտոնական կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Կ. Տոլստոյի բանաստեղծությունից
Այլոց տառապանքներով ու վշտերով ես լի,
Եվ ոչ մեկի վշտի նկատմամբ անտարբեր չես դու,  
Միայն քո հանդեպ ես դու միշտ անողոք...

Եկատերինա Պեշկովան ծնվել է 1876 թվականի հուլիսի 14 (26)-ին Սումի քաղաքում, ազնվականների ընտանիքում։ Հայտնի են նրա ծննդյան տարեթվի երեք տարբերակներ։ Գիմնազիան ավարտել է Սամարայում (1895)։ 1895 թվականին «Սամարյան թերթում» աշխատել է որպես սրբագրիչ, որի խմբագրությունում ծանոթացել է Ալեքսեյ Պեշկովի (Գորկու) հետ[2]։ 1896 թվականի օգոստոսի 30-ին նրանք ամուսնացանել են, 1897 թվականին ծնվել է նրանց որդին՝ Մաքսիմը, 1901 թվականին՝ դուստրը, Կատյան։ 1902-1903 թվականներին ընտանիքը բնակվում էր Նիժնի Նովգորոդում (այժմ` Ա. Մ. Գորկու տուն-թանգարան)։ Նրանք ամուսնալուծվեցին փոխադարձ համաձայնությամբ։ Հնգամյա դուստրը՝ Կատյան, մահացավ 1906 թվականի ամռանը, մենինգիտից, երբ Գորկին և Մարիա Անդրեևան գտնվում էին ԱՄՆ-ում, որտեղից Ալեքսեյ Մաքսիմովիչը մխիթարական նամակ գրեց կնոջը՝ խնդրելով հոգ տանել միակ որդու մասին[3][4]։ Սակայն նրանք «ողջ կյանքի ընթացքում առանձնահատուկ հարաբերություններ էին պահպանում», նշում է նրանց թոռնուհի Մարֆան[5]։ Ըստ հրապարակված տվյալների՝ ամուսնալուծությունը այդպես էլ պաշտոնապես չի գրանցվել, ինչն էլ մասամբ բացատրում է այն փաստը, որ Գորկին այլևս գրանցված ամուսնության մեջ չի եղել[2]։

1907-1914 թվականներին որդու՝ Մաքսիմի հետ բնակվել է արտասահմանում, հիմնականում՝ Փարիզում։ Սորբոնում հաճախել է ֆրանսերեն լեզվի դասընթացների և սոցիալական գիտությունների դասախոսությունների, աշխատել է Վերա Ֆինգերի կողմից կազմակերպված տաժանակրության և աքսորի Խմբակում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո Իտալիայից վերադարձել է Ռուսաստան։

Համարվելով Էսէռների կուսակցության նշանավոր և ազդեցիկ գործիչներից (անդամ էր 1905 թվականից[6])՝ կուսակցության պարտությունից հետո պահպանել է նրա արխիվը մինչև Ձերժինսկու կողմից դրա բռնագրավումը։ 1917 թվականին եղել է Սոցիալիստ հեղափոխականների կուսակցության Կենտկոմի անդամ։ 1913-1914 թվականներին աշխատել է Կարմիր խաչի վիրավորների օգնության կազմակերպությունում, աշխատել է Կարմիր խաչի Քաղաքական կազմակերպությունում (կրճ.` Քաղօգնություն), ղեկավարե է Պատերազմի զոհերի օգնության ընկերության մանկական հանձնաժողովը, կազմակերպել կամավորական ջոկատ ռազմաճակատի գծից այն կողմ մնացած երեխաների հայտնաբերման նպատակով։

1917 թվականից դարձել է վերստեղծված Քաղաքական կարմիր խաչի բյուրոյի ղեկավար, որը ստացել էր Քաղբանտարկյալների օգնության Կարմիր Խաչի մոսկովյան ընկերություն անվանումը։ Հետագայում դարձել է այդ կազմակերպության փոխնախագահ, աշխատել Միխայիլ Վինավերի հետ։

1919 թվականից պաշտոնապես զբաղվում էր Յուզեֆ Պիլսուդսկու լեհական բանակի լեգիոներների որոնման և հայրենիք վերադարձման գործով, 1920 թվականից համատեղությամբ եղել է լեհական Կարմիր Խաչի ներկայացուցիչը, օգնել է Խորհրդային Միության և Լեհաստանի տարածքում գտնվող ռուս և լեհ ռազմագերիներին վերադառնալու հայրենիք։

1922 թվականից ղեկավարել է Քաղաքական բանտարկյալների օգնության ԽՍՀՄ-ում միակ իրավապաշտպան կազմակերպությունը, որը գոյատևել է մինչև 1937 թվականը[4]։ 1941 թվականին տարհանման է ենթարկվել Տաշքենդ։ Կյանքի վերջին տարիներին եղել է Ա. Մ. Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի արխիվի խորհրդատուն։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1965 թվականին Կրեմլի հիվանդանոցում։ Թաղված է Նովոդևիչի վանքի գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Պեշկովան որդու՝ Մաքսիմ Պեշկովի հետ, Նիժնի Նովգորոդ, 1900

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ Պետական արխիվում գործում է ֆոնդ, որը կոչվում է «Պոմպոլիտ։ Եկատերինա Պավլովնա Պեշկովա»[7]։ Ֆոնդում պահվում են մեծ քանակությամբ փաստաթղթեր (ավելի քան հազար գործ, որոնք պարունակում են նամակներ, հիմնականում գրագրություններ, որ ստացել է Պեշկովան, իրենց քաղաքական հայացքների համար տուժած քաղաքացիներից )։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Должанская Л. А. ПЕШКОВА Արխիվացված 2021-05-15 Wayback Machine // Большая российская энциклопедия. Том 26. Москва, 2014, стр. 161
  2. 2,0 2,1 Три жены Максима Горького
  3. Павел Басинский Горький. — М.: Молодая гвардия, 2005. — ISBN 5-235-02850-3
  4. 4,0 4,1 Дмитрий Быков Был ли Горький?. — М.: АСТ. Астрель, 2012. — 348 с. — 2000 экз. — ISBN 978-5-17-054542-1
  5. «Марфа-красавица - Новости общества и общественной жизни - МК». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  6. «Честь выше долга» — Известия
  7. ОБЩЕСТВО «Е. П. ПЕШКОВА. ПОМОЩЬ ПОЛИТИЧЕСКИМ ЗАКЛЮЧЕННЫМ» 1922—1938 Արխիվացված 2014-02-20 Wayback Machine Фонды Государственного архива Российской Федерации по истории СССР. Путеводитель. Том 3. 1997

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Պեշկովա» հոդվածին։