Մակար Չուդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մակար Չուդրա
Макар Чудра
Տեսակստեղծագործություն
ՀեղինակՄաքսիմ Գորկի
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1892
Հրատարակություն1892

Մակար Չուդրա (ռուս.՝ «Макар Чудра»), Մաքսիմ Գորկու առաջին տպագրական ստեղծագործությունը: Հրատարակվել է 1892 թվականին «Կավկազ» թերթում: Պատմվածքը առաջին անգամ ստորագրվել է Մ. Գորկի կեղծանունով[1]: Էկրանավորվել է ռեժիսոր Էդուարդ Լոտյանույի կողմից 1976 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ այն տանը, որտեղ գրվել է պատմվածքը՝ Թբիլիսի, Վրաստան

Ստեղծագործության գլխավոր հերոսը մի ծեր գնչու Մակար Չուդրան է: Նա մի լեգենդ է պատմում երկու երիտասարդ գնչուների՝ Լոյկո Զոբարայի և Ռադիի ողբերգական հանդիպման մասին, ովքեր սիրում են միմյանց, բայց այդ զգացմունքը համարում են մի շղթա, որը զրկել է իրենց անկախությունից։ Արդյունքում Լոյկոն սպանում Ռադույին և բոլոր մոտ կանգնում է նրա առաջ, արդեն մահացած, ծնկի գալով, այսպիսով կատարելով աղջկա կողմից ավելի վաղ դրված իրենց հարսանիքի պայմանը[2]: Ռադիի հայրը, ով տեսավ դստեր մահը, Լոյկոյին սպանում է դանակով[3]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականի ամռանը գտնվելով Թիֆլիսում, Ալեքսեյ Պեշկովը հանդիպեց հեղափոխական շարժման մասնակից Ալեքսանդր Կալյուժնիին: Լսելով պատանու պատմություններ ճամփորդության մասին, Կալյուժնին անգամ առաջարկում էր նրան գրի առնել այդ պատմությունները[4]: Երբ «Մակար Չուդրա» պատմվածքի  ձեռագիրը պատրաստ էր, Կալյուժնին ծանոթ լրագրողի՝ Ցվետնիցկովի օգնությամբ կարողացավ  «Կավկազ» թերթում տպագրել պատմվածքը[5]:

1925 թվականին Կալյուժինին ուղղված նամակում Գորկին հիշեցրել է իր գրական դեբյուտի մասին, նշելով՝ «Ձեր հարվածին ես պարտական եմ նրանով, որ արդեն երեսուն տարի է ծառայում եմ ռուս արվեստին»[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Басинский, 2005, էջ 442
  2. У цыган считается страшным унижением вставать на колени на людях, кроме особых ритуальных ситуаций, когда встают перед старшими родственниками, вроде свадьбы
  3. Verwendete Ausgabe, S. 22, 7. Z.v.u.
  4. Verwendete Ausgabe, S. 485, 5. Z.v.o.
  5. 5,0 5,1 Максим Горький Макар Чудра и другие рассказы. — М: "Детская литература", 1970. — С. 195-196. — 207 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Павел Басинский // Горький. — М.: Молодая гвардия, 2005. — 451 [13] с. — (ЖЗЛ). — 5000 экз. — ISBN 5-235-02850-3