Jump to content

Ոսկե թիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե թիմը 1953 թվականին․ առջևում՝ Միխայ Լանտոշ, Ֆերենց Պուշկաշ, Դյուլա Գրոշիչ, հետևի շարքում՝ Դյուլա Լորանտ, Ենյե Բուզանսկի, Նանդոր Հիդեգկուտի, Շանդոր Կոչիշ, Յոժեֆ Զակարիաշ, Զոլտան Ցիբոր, Լասլո Բուդաի

Ոսկե թիմ (հունգ.՝ Aranycsapat), Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար թիմի տարածված անվանումը։ Հանդես է եկել 1950-ական թվականների առաջին կեսին մարզիչ Գուստավ Շեբեշի գլխավորությամբ։ Թիմի կազմում խաղում էին Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը, Շանդոր Կոչիշը, Նանդոր Հիդեգկուտին, Յոժեֆ Բոժիկը, Դյուլա Գրոշիչը։ Այս թիմն առանց պարտության անցկացրել է 32 անընդմեջ խաղ, և այդ ցուցանիշն անգերազանցելի է մնում եվրոպական ֆուտբոլում մինչ այսօր։ Այդ ընթացքում Հունգարիայի հավաքականը դարձել է 1952 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, հաղթել է Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկությունում։ 1953 թվականին հունգարացիները 6։3 հաշվով հաղթել են անգլիացիներին՝ դառնալով առաջին ոչ բրիտանական թիմը որ կարողացել է հաղթել անգլիացիներին «Ուեմբլի» մարզադաշտում։ Այդ հաղթանակից յոթ ամիս անց տեղի ունեցած պատասխան խաղում հունգարացիները Բուդապեշտում հաղթել են 7:1 հաշվով[1]։ Հաղթական խաղերի շարքն ավարտվել է 1954 թվականին, երբ աշխարհի առաջնության եզրափակչում Հունգարիան 2։3 հաշվով զիջել է Գերմանիայի հավաքականին։ Դրանից հետո հունգարացիները ևս 18 խաղ են անցկացրել առանց պարտության՝ դառնալով առաջին թիմը, որ Մոսկվայում հաղթել է ԽՍՀՄ հավաքականին[2]։ Հաղթական խաղերի նոր շարքը շարունակվել է մինչև 1956 թվականը և ավարտվել Թուրքիայի հավաքականի դեմ խաղում կրած պարտությամբ։

Նախապայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Հունգարիայում իշխանության գլուխ անցան սոցիալիստները Մատյաշ Ռակոի գլխավորությամբ։ Երկրում սկսված բարեփոխումներն իրենց արտացոլումը գտան նար ֆուտբոլում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլը վերացվեց, իսկ ակումբները Խորհրդային Միության օրինակով անցան նախարարությունների, գերատեսչությունների ու ձեռնարկությունների ենթակայության տակ։ 1949 թվականի դեկտեմբերի 18-ին «Կիշպեշտ» ակումբը, որում արդեն խաղում էին «Ոսկե թիմի» ապագա առաջատարներ Յոժեֆ Բոժիկն ու Ֆերենց Պուշկաշը, անցնում է Հունգարիայի պաշտպանության նախարարության ենթակայության տակ և վերանվանվում «Հոնվեդ» (թարգմանաբար՝ Հայրենիքի պաշտպան)։ Վերակազմավորվեցին նաև այլ ակումբներ։

1950 թվականի փետրվարին երկրի առաջատար ակումբներից մեկը՝ «Ֆերենցվարոշը», անցավ Սննդի արդյունաբերության աշխատողների ազգային միության ենթակայության տակ, իսկ ակումբի առաջատար խաղացողներ Լասլո Բուդաին ու Շանդոր Կոչիշը կամավոր-ստիպողական կերպով տեղափոխեցին «Հոնվեդ»։ Շուտով այդ ակումբ տեղափոխվեցին նաև ազգային հավաքականի այլ խաղացողների, որոնց թվում էին դարպասապահ Դյուլա Գրոշիչը, պաշտպան Դյուլա Լորանտը և ձախ հարձակվող Զոլտան Ցիբորը։ Մի քանի անգամ անվանափոխվեց ու տարբեր կազմակերպությունների ենթակայության տակ անցավ նաև մեկ այլ առաջատար ակումբ՝ ՄՏԿ-ն։

Aranycsapat-ը կամ «Ոսկե թիմը», ինչպես Հունգարիայում և այլ երկրներում անվանում են 1950-ականների սկզբի Հունգարիայի հավաքականը, մեծ մասամբ եղել է կոմունիստական ռեժիմի աշխատանքի արդյունք։ Նրա պատմությունը շատ բանով հիշեցնում է սովետական հոկեյի ԲԿՄԱ թիմի ու Խորհրդային Միության հոկեյի հավաքականի պատմությունը։

Հավաքականի բազային թիմը եղել է մայրաքաղաքային «Հոնվեդը»։ 1949-1955 թվականներին՝ սոցիալիտական բարեփոխումների սկզբից մինչև Հունգարական հեղափոխություն, «Հոնվեդը» հինգ անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Հաջորդ անգամ ակումբը երկրի առաջնությունում ոսկե մեդալի արժանացավ միայն 1980 թվականին։

Թարմացված հավաքականը գլխավորում էր Գուստավ Շեբեշը։ Առավել հաճախ Ոսկե թիմը խաղում էր հետևյալ կազմով․ դարպասապահ՝ Դյուլա Գրոշիչ, աջ պաշտպան՝ Ենյո Բուզանսկի, կենտրոնական պաշտպան՝ Դյուլա Լորատ, ձախ պաշտպան՝ Միխայ Լանտոշ, աջ կիսապաշտպան՝ Յոժեֆ Բոժիկ, ձախ կիսապաշտպան՝ Յոժեֆ Զակարիաշ, աջ եզրային հարձակվող՝ Լասլո Բուդաի, աջ ինսայդ՝ Շանդոր Կոչիշ, կենտրոնական հարձակվող՝ Նանդոր Հիդեգկուտի, ձախ ինսայդ՝ Ֆերենց Պուշկաշ, ձախ եզրային հարձակվող՝ Զոլտան Ցիբոր։ Տեղաբաշխումը եղել է 3–2–5, սակայն կախված խաղի ընթացքից ու հակառակորդից՝ կարելի էր փոփոխություններ կատարել։

Ոսկե թիմի դարաշրջանին իր ավարտի հասավ 1956 թվականի Հունգարական հեղափոխության սկսվելուց հետո։ Հավաքականի հիմնական խաղացողները, որ հեղափոխության ընթացքում «Հոնվեդի» կազմում գտնվում էին Իսպանիայում, որտեղ պիտի մասնակցեին Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակներում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղին։ Հեղափոխության պարտության մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ «Հոնվեդը» վերադառնում էր հայրենիք։ Ակումբի որոշ խաղացողներ, որոնց թվում էին Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը, Շանդոր Կոչիշը, չեն վերադարձել հայրենիք և այլևս երբեք չեն խաղացել Հունգարիայի հավաքականի կազմում (Պուշկաշն այդ ժամանակ եղել է 29 տարեկան, Ցիբորն ու Կոչիշը՝ 27)։ 1958 թվականին Շվեյցարիայում անցկացվող աշխարհի առաջնությանը Հունգարիայի հավաքականը չի կարողացել դուրս գալ խմբից՝ լրացուցիչ խաղում 1։2 հաշվով պարտվելով Ուելսի հավաքականին։

Ամսաթիվ Անցկացման վայր Հակառակորդ Հաշիվ Մրցություն Հունգարիայի
գոլեր
Հանդիսատես
08․05․1949 Հունգարիա Բուդապեշտ Ավստրիա Ավստրիա 6։1 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Պուշկաշ (3), Կոչիշ, Դեակ (2) 50,000
12․06․1949 Հունգարիա Բուդապեշտ Իտալիա Իտալիա 1։1 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Դեակ 47,000
19․06․1949 Շվեդիա Ստոկհոլմ Շվեդիա Շվեդիա 2։2 Ընկերական խաղ Կոչիշ, Բուդաի 38,000
10․07․1949 Հունգարիա Դեբրեցեն Լեհաստան Լեհաստան 8։2 Ընկերական խաղ Դեակ (4), Պուշկաշ (2), Էգրեսի, Կեստհեյ 30,000
16․10․1949 Ավստրիա Վիեննա Ավստրիա Ավստրիա 4։3 Ընկերական խաղ Դեակ (2), Պուշկաշ (2) 65,000
30․10․1949 Հունգարիա Բուդապեշտ Բուլղարիա Բուլղարիա 5։0 Ընկերական խաղ Պուշկաշ (2), Դեակ, Բուդաի, Ռուդաշ 36,000
20․11․1949 Հունգարիա Բուդապեշտ Շվեդիա Շվեդիա 5։0 Ընկերական խաղ Կոչիշ (3) Պուշկաշ, Դեակ 50,000
30․04․1950 Հունգարիա Բուդապեշտ Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 5։0 Ընկերական խաղ Կոչիշ (2) Պուշկաշ (2), Սիլահի 47,000
14․05․1950 Ավստրիա Վիեննա Ավստրիա Ավստրիա 3։5 Ընկերական խաղ Կոչիշ, Պուշկաշ, Սիլահի 65,000
04․06․1950 Լեհաստան Վարշավա Լեհաստան Լեհաստան 5։2 Ընկերական խաղ Պուշկաշ (2), Սիլահի (3) 60,000
24․09․1950 Հունգարիա Բուդապեշտ Ալբանիա Ալբանիա 12։0 Ընկերական խաղ Պուշկաշ (4), Բուդաի (4), Պալոտաշ (2), Կոչիշ (2) 38,000
29․10․1950 Հունգարիա Բուդապեշտ Ավստրիա Ավստրիա 4։3 Ընկերական խաղ Պուշկաշ (3), Սիլահի 45,000
12․11․1950 Բուլղարիա Սոֆիա Բուլղարիա Բուլղարիա 1։1 Ընկերական խաղ Սիլահի 35,000
27․05․1951 Հունգարիա Բուդապեշտ Լեհաստան Լեհաստան 6։0 Ընկերական խաղ Կոչիշ (2), Շանդոր, Պուշկաշ (2), Ցիբոր 42,000
14․101951 Չեխոսլովակիա Օստրավա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 2։1 Ընկերական խաղ Կոչիշ (2) 45,000
18․11․1951 Հունգարիա Բուդապեշտ Ֆինլանդիա Ֆինլանդիա 8։0 Ընկերական խաղ Հիդեգկուտի (3), Կոչիշ (2), Ցիբոր, Պուշկաշ (2) 40,000
18․05․1952 Հունգարիա Բուդապեշտ Արևմտյան Գերմանիա Արևելյան Գերմանիա 5։0 Ընկերական խաղ Հիդեգկուտի (2), Սուսա, Կոչիշ, Շանդոր 38,000
15․06․1952 Լեհաստան Վարշավա Լեհաստան Լեհաստան 5։1 Ընկերական խաղ Կոչիշ (2), Պուշկաշ (2), Հիդեգկուտի 50,000
22․06․1952 Ֆինլանդիա Հելսինկի Ֆինլանդիա Ֆինլանդիա 6։1 Ընկերական խաղ Պուշկաշ, Բոժիկ, Կոչիշ (3), Պալոտաշ 25,000
15․07․1952 Ֆինլանդիա Տուրկու Ռումինիա Ռումինիա 2։1 Օլիմպիական խաղեր 1952 Ցիբոր, Կոչիշ 14,000
21․07․1952 Ֆինլանդիա Հելսինկի Իտալիա Իտալիա 3։0 Օլիմպիական խաղեր 1952 Պալոտաշ (2), Կոչիշ 20,000
24․07․1952 Ֆինլանդիա Կոտկա Թուրքիա Թուրքիա 7։1 Օլիմպիական խաղեր 1952 Պալոտաշ, Կոչիշ (2), Լանտոշ, Պուշկաշ (2), Բոժիկ 20,000
28․07․1952 Ֆինլանդիա Հելսինկի Շվեդիա Շվեդիա 6։0 Օլիմպիական խաղեր 1952 Պուշկաշ, Պալոտաշ, Լին (ինքնագոլ), Կոչիշ (2), Հիդեգկուտի 35,000
02․08․1952 Ֆինլանդիա Հելսինկի Հարավսլավիա Հարավսլավիա 2։0 Օլիմպիական խաղեր 1952 Պուշկաշ, Ցիբոր 60,000
20․09․1952 Շվեյցարիա Բեռն Շվեյցարիա Շվեյցարիա 4։2 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Պուշկաշ (2), Կոչիշ, Հիդեգկուտի 35,000
19․10․1952 Հունգարիա Բուդապեշտ Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 5։0 Ընկերական խաղ Հիդեգկուտի, Էգրեսի, Կոչիշ (3) 48,000
26․04․1953 Հունգարիա Բուդապեշտ Ավստրիա Ավստրիա 1։1 Ընկերական խաղ Ցիբոր 44,000
17․05․1953 Իտալիա Հռոմ Իտալիա Իտալիա 3։0 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Հիդեգկուտի, Պուշկաշ (2) 90,000
05․07․1953 Շվեդիա Ստոկհոլմ Շվեդիա Շվեդիա 4։2 Ընկերական խաղ Պուշկաշ, Բուդաի, Կոչիշ, Հիդեգկուտի 40,000
04․10․1953 Բուլղարիա Սոֆիա Բուլղարիա Բուլղարիա 1։1 Ընկերական խաղ Սիլահի 45,000
04․10․1953 Չեխոսլովակիա Պրահա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 5։1 Ընկերական խաղ Չորդաշ (2), Հիդեգկուտի, Միխայ Տոտ, Պուշկաշ 50,000
11․10․1953 Ավստրիա Վիեննա Ավստրիա Ավստրիա 3։2 Ընկերական խաղ Չորդաշ, Հիդեգկուտի (2) 65,000
15․11․1953 Հունգարիա Բուդապեշտ Շվեդիա Շվեդիա 2։2 Ընկերական խաղ Պալոտաշ, Ցիբոր 80,000
25․11․1953 Անգլիա Լոնդոն Անգլիա Անգլիա 6։3 Ընկերական խաղ Հիդեգկուտի (3), Պուշկաշ (2), Բոժիկ 105,000
12․02․1954 Եգիպտոս Կահիրե Եգիպտոս Եգիպտոս 3։0 Ընկերական խաղ Պուշկաշ (2), Հիդեգկուտի 28,000
11․04․1954 Ավստրիա Վիեննա Ավստրիա Ավստրիա 1։0 Ընկերական խաղ Հապել (ինքնագոլ) 65,000
23․05․1954 Հունգարիա Բուդապեշտ Անգլիա Անգլիա 7։1 Ընկերական խաղ Լանտոշ, Պուշկաշ (2), Կոչիշ (2), Միխայ Տոտ, Հիդեգկուտի 92,000
17․06․1954 Շվեյցարիա Ցյուրիխ Հարավային Կորեա Հարավային Կորեա 9։0 Աշխարհի առաջնություն 1954 Պուշկաշ (2), Լանտոշ, Կոչիշ (3), Ցիբոր, Պալոտաշ (2) 15,000
20․06․1954 Շվեյցարիա Բազել Արևմտյան Գերմանիա Արևմտյան Գերմանիա 8։3 Աշխարհի առաջնություն 1954 Կոչիշ (4), Պուշկաշ, Հիդեգկուտի (2), Յոժեֆ Տոտ 53,000
27․06․1954 Շվեյցարիա Բեռն Բրազիլիա Բրազիլիա 4։2 Աշխարհի առաջնություն 1954 Հիդեգկուտի, Կոչիշ (2), Լանտոշ 60,000
30․06․1954 Շվեյցարիա Լոզան Ուրուգվայ Ուրուգվայ 4։2 (ավ․ ժամ․) Աշխարհի առաջնություն 1954 Ցիբոր, Հիդեգկուտի, Կոչիշ (2) 50,000
04․07․1954 Շվեյցարիա Բեռն Արևմտյան Գերմանիա Արևմտյան Գերմանիա 2։3 Աշխարհի առաջնություն 1954 Պուշկաշ, Ցիբոր 65,000
19․09․1954 Հունգարիա Բուդապեշտ Ռումինիա Ռումինիա 5։1 Ընկերական խաղ Կոչիշ (2), Հիդեգկուտի (2), Բուդաի 93,000
19․09․1954 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 1։1 Ընկերական խաղ Կոչիշ 85,000
10․10․1954 Հունգարիա Բուդապեշտ Շվեյցարիա Շվեյցարիա 3։0 Ընկերական խաղ Կոչիշ (2), Բոժիկ 94,000
24․10․1954 Հունգարիա Բուդապեշտ Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 4։1 Ընկերական խաղ Կոչիշ (3), Շանդոր 93,000
14․11․1954 Հունգարիա Բուդապեշտ Ավստրիա Ավստրիա 4։1 Ընկերական խաղ Կոչիշ, Ցիբոր, Շանդոր, Պալոտաշ 94,000
08․12․1954 Շոտլանդիա Գլազգո Շոտլանդիա Շոտլանդիա 4։2 Ընկերական խաղ Կոչիշ, Հիդեգկուտի, Բոժիկ, Շանդոր 134,000
24․04․1955 Ավստրիա Վիեննա Ավստրիա Ավստրիա 2։2 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Հիդեգկուտի, Ֆենվեշի 65,000
08․05․1955 Նորվեգիա Օսլո Նորվեգիա Նորվեգիա 5։0 Ընկերական խաղ Պուշկաշ, Կոչիշ, Պալոտաշ (2), Տիխի 34,000
11․05․1955 Շվեդիա Ստոկհոլմ Շվեդիա Շվեդիա 7։3 Ընկերական խաղ Պուշկաշ (2), Կոչիշ (3), Հիդեգկուտի, Սոյկա 40,000
15․05․1955 Դանիա Կոպենհագեն Դանիա Դանիա 6։0 Ընկերական խաղ Կոչիշ (2), Շանդոր (3), Պալոտաշ 41,000
19․05․1955 Ֆինլանդիա Հելսինկի Ֆինլանդիա Ֆինլանդիա 9։1 Ընկերական խաղ Պալոտաշ (3), Պուշկաշ, Տիխի (2), Չորդաշ (2), Յոժեֆ Տոտ 30,000
29․05․1955 Հունգարիա Բուդապեշտ Շոտլանդիա Շոտլանդիա 3։1 Ընկերական խաղ Կոչիշ, Հիդեգկուտի, Ֆենվեշի 100,000
17․09․1955 Հունգարիա Բուդապեշտ Շվեյցարիա Շվեյցարիա 5։4 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Պուշկաշ (2), Կոչիշ, Մախոշ (2) 45,000
25․09․1955 Հունգարիա Բուդապեշտ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 1։1 Ընկերական խաղ Պուշկաշ 103,000
02․10․1955 Չեխոսլովակիա Պրահա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 3։1 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Կոչիշ, Տիխի, Ցիբոր 50,000
16․10․1955 Հունգարիա Բուդապեշտ Ավստրիա Ավստրիա 6։1 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Կոչիշ, Պուշկաշ, Ցիբոր (2), Տիխի, Յոժեֆ Տոտ 104,000
13․11․1955 Հունգարիա Բուդապեշտ Շվեդիա Շվեդիա 4։2 Ընկերական խաղ Պուշկաշ, Տիխի, Ցիբոր (2) 90,000
27․11․1955 Հունգարիա Բուդապեշտ Իտալիա Իտալիա 2։0 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Պուշկաշ, Յոժեֆ Տոտ 103,000
03․06․1956 Բելգիա Բրյուսել Բելգիա Բելգիա 4։5 Ընկերական խաղ Պուշկաշ, Կոչիշ (2), Բուդաի 75,000
23․09․1956 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 1։0 Ընկերական խաղ Ցիբոր 105,000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Glanville, Brian (2009 թ․ մայիսի 17). «The Hungarian disasters – England v Hungary, 1953-4». The Observer. Guardian News and Media Limited. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  2. «International football MATCH report: 23.09.1956 Soviet Union vs Hungary». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե թիմ» հոդվածին։