Ֆերենց Մախոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերենց Մախոշ
հունգ.՝ Machos Ferenc
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 30, 1932(1932-06-30)[1][2]
Ծննդավայր Տատաբանյա, Հունգարիայի Թագավորություն
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 3, 2006(2006-12-03) (74 տարեկան)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1947-1950 Հունգարիա/Հունգարիա Տատաբանյա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1950-1952 Հունգարիա Տատաբանյա ? (?)
1953 Հունգարիա Հոնվեդ (Սոգեդ) ? (?)
1954-1959 Հունգարիա/Հունգարիա Հոնվեդ 95 (59)
1960-1969 Հունգարիա Վաշաշ 105 (59)
Ազգային հավաքական
1955-1963 Հունգարիա/Հունգարիա Հունգարիա 29 (14)
Մարզչական կարիերա
1965-1968 Հունգարիա Վաշաշ խաղ․ մարզիչ
1969-1970 Հունգարիա Հունգարիա մարզչի օգն․
1970-1972 Հունգարիա Վաշաշ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆերենց Մախոշ (հունգ.՝ Machos Ferenc, 30 հունիսի, 1932, Տատաբանյա, Հունգարիայի Թագավորություն – 3 դեկտեմբերի, 2006, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող[3]։ Հայրենի երկրի հավաքականի կազմում մասնակցել է 1954 թվականի աշխարհի առաջնությանը[4]՝ դառնալով փոխչեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերենց Մախոշն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1950 թվականին հայրենի քաղաքի «Տատաբանյա» ակումբում, որի կազմում խաղացել է մինչև 1952 թվականը։ Այնուհետև տեղափոխվել է «Հոնվեդ Սեգեդ», որի կազմում անցկացրել է մեկ տարի։ 1954 թվականին Ֆերենց Մախոշը մեկնել է Բուդապեշտ, որտեղ միացել է «Հոնվեդ» ակումբին։ Մայրաքաղաքային ակումբում նա խաղացել է 1950-ական թվականներին հայտնի «Ոսկե թիմի» այնպիսի անդամների հետ, ինչպիսիք են Ֆերենց Պուշկաշը, Շանդոր Կոչիշը և Յոժեֆ Բոժիկը։ «Հոնվեդ» ակումբի կազմում նա նվաճել է իր առաջին տիտղոսը՝ 1954 թվականին դառնալով Հունգարիայի չեմպիոն․ «Հոնվեդը» դարձել է երկրի չեմպիոն՝ հինգ միավորով առաջ անցնելով ՄՏԿ-ից։ Հաջորդ տարի իրադրությունը կրկնվել է, սակայն այդ անգամ «Հոնվեդը» ՄՏԿ-ից առաջ է անցել չորս միավորով։ 1956 թվականին Հունգարիայի առաջնությունն ընդհատվել է Հունգարական հեղափոխության պատճառով, և մինչև տարվա վերջ ֆուտբոլիստներից շատերը, որոնց թվում էին Պուշկաշը, Կոչիշն ու Զոլտան Ցիբորը, փախել են Արևմուտք։ Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերից Հունգարիայում մնացել են միայն դարպասապահ Դյուլա Գրոշիչը, Լասլո Բուդաին ու Յոժեֆ Բոժիկը, սակայն «Հոնվեդը» կրկին կարողանում է հաղթել Հունգարիայի առաջնությունում միայն 1980 թվականին (1964 թվականին ակումբը դարձել է Հունգարիայի գավաթակիր)։ 1959 թվականին «Հոնվեդը» հաղթել է Միտրոպայի գավաթի խաղարկությունում։ Նույն թվականին Ֆերենց Մախոշը լքում է ակումբն ու տեղափոխվում է Բուդապեշտի «Վաշաշ»։ Այդ ակումբի կազմում նա չորս անգամ հաղթում է երկրի առաջնությունում և երեք անգամ նվաճում Միտրոպայի գավաթը։ «Վաշաշի» կազմում անցկացնելով 105 խաղ՝ Ֆերենց Մախոշը 1969 թվականին ավարտում է խաղացողի կարիերան և սկսում աշխատել որպես մարզիչ։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի ազգային հավաքականում Ֆերենց Մախոշը 1955-1963 թվականներին մասնակցել է 29 հանդիպման։ 1954 թվականին նա հավաքականի հետ մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը[5]։ Առաջնության ոչ մի խաղի Ֆերենց Մախոշը չի մասնակցել, իսկ հավաքականը, հաողությամբ հասնելով եզրափակիչ, անսպասելիորեն պարտվել է Արևմտյան Գերմանիայի հավաքականին։ Իր առաջին միջազգային հանդիպումը Ֆերենց Մախոշն անցկացրել է 1955 թվականին՝ մասնակցելով Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղին։ Հետագայում նա հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել ևս 28 անգամ, սակայն այլևս չի մասնակցել ոչ մի առաջնության։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1968 թվականներին Ֆերենց Մախոշը եղել է «Վաշաշի» խաղացող մարզիչ։ 1969 թվականից որպես մարզչի օգնական աշխատել է Հունգարիայի հավաքականի հետ։ Սակայն գլխավոր մարզիչ Կարոլիի գլխավորությամբ հավաքականն անհաջողություն է կրում 1970 թվականին Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնությունում, ինչից հետո Մախոշն ու Կարոլին հեռացվում են իրենց պաշտոններից։ 1970-1972 թվականներին Ֆերենց Մախոշը եղել է «Վաշաշ» ակումբի մարզիչը, ինչից հետո ավարտել է իր կարիերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Ֆերենց Մախոշը transfermarkt.com կայքում
  4. «1954 FIFA World Cup Switzerland». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «1954 FIFA World Cup Switzerland». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]