Նիկոլայ Սեմյոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Սեմյոնով
Николай Семёнов
Ծնվել էապրիլի 3 (15), 1896
Սարատով, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 25, 1986(1986-09-25)[2][3][4] (90 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Բնակության վայր(եր)Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, պրոֆեսոր և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ, Տոմսկի պետական համալսարան, Տոմսկի պոլիտեխնիկ համալսարան, Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան և Գիտելիք
Գործունեության ոլորտքիմիական ֆիզիկա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1917) և Q4406448? (1913)
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[5]
Եղել է գիտական ղեկավարDmitrii Knorre?, Արամ Նալբանդյան, Նիկողայոս Ենիկոլոպով և Vitalii Goldanskii?[6]
Հայտնի աշակերտներՅակով Զելդովիչ, Յուլի Խարիտոն, Viktor Nikolaevič Kondratʹev?, David A. Frank-Kamenetskii?, Nikolay Emanuel?, Walter Alexander Filippovich?, Արամ Նալբանդյան, Նիկողայոս Ենիկոլոպով և Vladislav Voyevodsky?
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Maria Liverovskaya?
 Nikolay Nikolayevich Semyonov Վիքիպահեստում

Նիկոլայ Նիկոլաևիչ Սեմյոնով (ռուս.՝ Николай Николаевич Семёнов, (ապրիլի 3 (15), 1896, Սարատով, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 25, 1986(1986-09-25)[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական ֆիզիկոս և ֆիզիկաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932 թ.), հասարակական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1966 թ., 1976 թ.

Ավարտել է Պետրոգրսդի համալսարանը (1917 թ.)։ Աշխատել է Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (1920-1931 թթ.) և Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտում (պրոֆեսոր 1928-1931 թթ.1931 թ.-ից ԽԱՀՄ ԳԱ քիմ․ ֆիզիկայի ինստ-ի տնօրենն է, 1944 թվականից՝ Մոսկվայի համալսարանի պրոֆ․։ Եղել է ԱՀՄ ԳԱ փոխպրեզիդենտը (1963-1971 թթ.), ԽՍՀՄ ԳԱ քիմիական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը (1957-1963 թթ.) և «Գիտելիք» համամիութենական ընկերության նախագահը (1960-1963 թթ.)։ 1961-1966 թթ.՝ ԱՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու։ Սեմյոնովը ստեղծել է գազային խառնուրդների ջերմային պայթյունի տեսությունը և մշակել բոցի տարածման, դետոնացման, պայթուցիկ նյութերի և վառոդների այրման ուսմունքը։ Հայտնաբերել է ճյուղավորված շղթայական ռեակցիաները և շղթայական բոցավառման (պայթյունի) երևույթը։ Ստեղծել է շղթայական ռեակցիաների ընդհանուր քանակական տեսությունը (չճյուղավորված, ճյուղավորված և «այլասերված» ճյուղավորված շղթայական ռեակցիաների համար)։

Սեմյոնովն աշխատակիցների հետ հայտնաբերել է կատալիզի նոր տեսակ՝ իոնական տարասեռ (հետերոգեն) կատալիզը բազմամոլեկուլային ադսորբցիոն շերտերում և բարակ թաղանթներում, զարգացրել է տարասեռ կատալիզում ազատ արժեքականությունների ունեցած դերի մասին պատկերացումները։ Ավելի ուշ ուսումնասիրել է էներգիական ճյուղավորումներով շղթայական ռեակցիաները (որոնք շղթայական ռեակցիաների նախկինում անհայտ տեսակ էին) և մետաղակոմպլեքսային կատալիզատորների մասնակցությամբ ընթացող համասեռ (հոմոգեն) կատալիզի կինետիկան և մեխանիզմը։ Սեմյոնովը արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ է։ ԽՍՀՄ V—VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պետական (1941 թ., 1949 թ.), լենինյան (1976 թ.) և նոբելյան (1956 թ.) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 7 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սեմյոնով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 282