Յունիս Քենեդի Շրայվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յունիս Քենեդի Շրայվեր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1921(1921-07-10)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլայն[4][5][6][…]
Մահացել էօգոստոսի 11, 2009(2009-08-11)[7][1][2][…] (88 տարեկան)
Մահվան վայրHyannis, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6]
ԳերեզմանSaint Francis Xavier Cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ[5][6]
Կրոնռոմանական կաթոլիկ[5]
ԿրթությունՍթենֆորդի համալսարան (1943)[5][6] և Մանհեթենվիլ քոլեջ
Մասնագիտությունթեթևատլետ, քաղաքական գործիչ, սոցիոլոգ, կազմակերպության հիմնադիր, բարեգործ և հասարակական ակտիվիստ
ԱմուսինSargent Shriver?[8][5]
Ծնողներհայր՝ Ժոզեֆ Քենեդի[3][8][5][…], մայր՝ Ռոզա Քենեդի[3][8][5][…]
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունJohn Carroll Society?[5] և The Becket Fund for Religious Liberty?[5]
ԵրեխաներMaria Shriver?[3][8][5], Bobby Shriver?[3][5], Timothy Shriver?[3][5], Mark Shriver?[3][5] և Anthony Shriver?[3][5]
Կայքspecialolympics.org/eunice-kennedy-shriver
Ստորագրություն
Изображение автографа
 Eunice Kennedy Shriver Վիքիպահեստում

Յունիս Քենեդի Շրայվեր (անգլ.՝ Eunice Kennedy Shriver, հուլիսի 10, 1921(1921-07-10)[1][2][3][…], Բրուքլայն[4][5][6][…] - օգոստոսի 11, 2009(2009-08-11)[7][1][2][…], Hyannis, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի ակտիվիստ, Քենեդիների կլանի ներկայացուցիչ, մտավոր հետամնացությամբ տառապող մարդկանց համար առաջին միջազգային հատուկ Օլիմպիական խաղերի կազմակերպիչն ու հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեդիների հայտնի դինաստիայի ներկայացուցիչ Յունիսը ծնվել է Բրուքլայնում՝ Մասաչուսեթս նահանգում, և թվով հինգերորդ երեխան է եղել մեծ ընտանիքում։

Սթենֆորդի համալսարանում ստացել է սոցիոլոգիական կրթություն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է Պետդեպարտամենտում, ապա ԱՄՆ արդարադատության նախարարությունում, որտեղ զբաղվել է դեռահասների հանցագործության հարցերով, կանանց բանտում աշխատել է որպես սոցիալական աշխատող , մանկատան կարիք ունեցող դեռահասների համար և անչափահասների գործերով դատարանում[14]։

Այնուհետև նա հետաքրքրվել է մտավոր տարբեր շեղումներով մարդկանց սոցիալական խնդիրներով և իր հետագա գործունեությունը նվիրել դրանց լուծմանը։

1953 թվականի մայիսի 23-ին նա պսակադրվել է Սարջենտ Շրայվերի՝ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ականավոր անդամի, հետագայում այդ կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի, ինչպես նաև Մասաչուսեթսի նահանգի սենատորի հետ։ Նրանք 5 հինգ երեխա են ունեցել։

1960 թվականին Յունիս Քենեդին ակտիվորեն օգնել է իր ավագ եղբորը՝ Ջոն Քենեդիին՝ կազմակերպելու և անցկացնելու հաջող նախագահական ընտրարշավը։

1963 թվականի հունիսին նա Մերիլենդի իր տանը բացել է ամառային ցերեկային ճամբար՝ ինտելեկտի խախտում ունեցող երեխաների և մեծահասակների համար, որպեսզի ուսումնասիրի սպորտի և ֆիզկուլտուրայի նրանց ունակությունները։ Արդյունքում նրա ամբողջ աշխատանքն այդ ուղղությամբ վերածվել է առաջին միջազգային Հատուկ Օլիմպիական խաղերի կազմակերպման, որոնք տեղի են ունեցել 1968 թվականի հուլիսին՝ Չիկագոյի զինվորական դաշտում։ Նույն թվականի դեկտեմբերին ստեղծվել է հատուկ Օլիմպիադա, որն ստացել է բարեգործական կազմակերպության կարգավիճակ։ 1988 թվականին Կալգարիում կայացած XV ձմեռային օլիմպիական խաղերում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը Յունիս Քենեդիի հետ համաձայնագիր է ստորագրել, ըստ որի Հատուկ Օլիմպիադան իրավունք է ստացել իր անվանման մեջ օգտագործել «օլիմպիական» բառը։ Այդ ժամանակից ի վեր, հատուկ խաղերն ունեն օլիմպիական կարգավիճակ և անցկացվում են մինչ օրս։

Յումիսի գլխավոր արժանիքն այն է, որ նա կարողացել է ապացուցել՝ ֆիզկուլտուրայի կանոնավոր պարապմունքները, որ մրցույթներին մասնակցելը օգնում է մտավոր հետամնաց մարդկանց, ձեռք բերել հմտություններ աշխատանքի և կոլեկտիվ գիտակցված գործողությունների, ուսուցանել է նրանց հանդես գալ նպատակաուղղված և լավ կազմակերպված։ Սա հնարավորություն է ստեղծում կյանքի իրական պայմաններին աստիճանաբար հարմարվելու և հասարակությանը ինտեգրվելու համար[15]։ Ակտիվ բարեգործական գործունեության համար ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1984 թվականին Յունիս Քենեդիին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն պետական պարգևով՝ Ազատության մեդալով[16]։

Կյանքի վերջին տարիներին, չնայած տարիքին և ծանր հիվանդությանը (տառապել է Ադիսոնի հիվանդությամբ), շարունակել է մասնակցել երկրի սոցիալական կյանքին։ 88 տարեկանում՝ մահվանից քիչ առաջ, տեղափոխվել է Մասաչուսեթսի նահանգի Հայաննիս քաղաքի կլինիկա կրիտիկական վիճակում, որտեղ էլ շուտով մահացել է Ադիսոնի ներզատիչ հիվանդությունից[17]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունիս Քենեդի Շրայվերը եղել է Ջոզեֆ և Ռոզա Քենեդիների հինգերորդ զավակը, նրա երեք եղբայրները եղել են ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ․

Յունիս Քենեդին ամուսնացել է Դեմոկրատական կուսակցության անդամ Ռոբերտ Սարջենտ Շրայվերի՝ ԱՄՆ-ի նշանավոր քաղաքական գործչի հետ, որից 5 երեխա է ունեցել․

  • Ռոբերտ Սարջենտ Շրայվեր III (ծնվել է 1954):
  • Մարիա Օուվինգս Շրայվերը (ծնվել է 1955-ին) լրագրող էր, Կալիֆոռնիայի նախկին առաջին տիկինը, 1986 թվականից մինչև 2011 թվականը եղել է հայտնի դերասան և Կալիֆոռնիայի նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կինը։
  • Տիմոտի Փերրի Շրայվեր (ծնվել է 1957
  • Մարկ Քենեդի Շրայվերը (ծնվել է 1964):
  • Անտոնի Փոլ Քենեդի Շրայվերը (ծնվել է 1965):

Յունիս Շրայվերը ուներ 5 երեխա և 13 թոռ։

Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաքլին Քենեդիի հիշողություններով՝ նրա սկեսուրը՝ Ջոզեֆ Քենեդին, հետևյալն է ասել իր դստեր մասին. «Մրցակցությունը մեզ առաջ է շարժում։ Դա վերաբերվում է նաև կանանց։ Փաստորեն, Յունիսը ավելի եռանդուն էր, քան Ջեքը և Բոբին։ Եթե նա տղամարդ լիներ, ապա նախագահ կդառնար»[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Library of Congress Library of Congress Name Authority File
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 Notable Names Database — 2002.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Bauer P. Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 http://www.msnbc.msn.com/id/32369161/ns/politics-more_politics/
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Kindred Britain
  9. Maryland Women's Hall of Fame Biographies
  10. https://www.womenofthehall.org/inductee/eunice-kennedy-shriver/
  11. https://laetare.nd.edu/recipients/#info1988
  12. https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
  13. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  14. Smith, J.Y. (August 11, 2009). "Eunice Kennedy Shriver, Founder of Special Olympics, Dies at 88" The Washington Post. Retrieved August 11, 2009.
  15. «Специальная Олимпиада России (Special Olympics)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.
  16. Итар-Тасс(չաշխատող հղում)
  17. Сестра Джона Кеннеди умерла в возрасте 88 лет — Глобалист
  18. Келли К. Жаклин/Пер. с англ. О. В. Разумовского;художник А. И. Барило. — Смоленск: Русич, 1997. — 448с. — С.47. — («Женщина-миф»)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]