Ռոզա Քենեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Քենեդի
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Մանհեթենվիլ քոլեջ, Նոր Անգլիայի կոնսերվատորիա և Dorchester High School?
Մասնագիտություն՝ բարձրաշխարհիկ հեղինակություն
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հուլիսի 22, 1890(1890-07-22) կամ հուլիսի 21, 1890(1890-07-21)[1]
Ծննդավայր Բոստոն, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 22, 1995(1995-01-22)[2][3][4][…] (104 տարեկան)
Վախճանի վայր Hyannis, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Թաղված Holyhood Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր John Francis Fitzgerald?
Մայր Mary Josephine Hannon?[2]
Ամուսին Ժոզեֆ Քենեդի[5]
Զավակներ JFK[5], Ռոզմարի Քենեդի[5], Քեթլին Քենեդի Քավենդիշ[5], Յունիս Քենեդի Շրայվեր[2][5], Պատրիսիա Քենեդի Լոուֆորդ[5], RFK[5], Էդվարդ Քենեդի[5], Ժոզեֆ Պատրիկ Քենեդի[2][5] և Ջին Քենեդի Սմիթ[2][5]
 
Ինքնագիր Изображение автографа

Ռոզա (Ռոուզ) Էլիզաբեթ Ֆիցջերալդ Քենեդի (անգլ.՝ Rose Elizabeth Fitzgerald Kennedy, հուլիսի 22, 1890(1890-07-22) կամ հուլիսի 21, 1890(1890-07-21)[1], Բոստոն, ԱՄՆ - հունվարի 22, 1995(1995-01-22)[2][3][4][…], Hyannis, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի բարեգործ, Ջոզեֆ Պատրիկ Քենեդու Կրտսերի կինը (1888-1969), Քենեդիների ընտանիքի փաստացի մայրիշխան[6]։ Ինը երեխաների մայր է, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու, ինպես նաև սենատորներ Ռոբերտ Քենեդու և Էդվարդ Մուր Քենեդու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Ֆիցջերալդ Քենեդին ծնվել է ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Եղել է Բոստոնի Ֆիցջերալդների դեմոկրատական կլանի նախկին ներկայացուցիչներ Ջոն Ֆիցջերալդի և նրա կնոջ՝ Մերի Ջոզեֆին Հենոնի ընտանիքի ավագ երեխան[7][8]։ Հայրը եղել է Բոստոնի անվանի քաղաքական գործիչ, երկու անգամ զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը, հետագայում դարձել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ։

Ռոզան նախնական կրթությունը ստացել է Վալսի նիդեռլանդական վանական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Դորչեստերյան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1906 թվականին։ Այս ամենի հետ մեկտեղ նա նաև հաճախել է Նոր Անգլիայի կոնսերվատորիա, որտեղ սովորել է դաշնամուր նվագել[9]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նյու Յորքյան Մանհեթենվիլ քոլեջ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ տարվա ընկերությունից հետո՝ 1914 թվականի հոկտեմբերի 8-ին, ամուսնացել է Ջոզեֆ Պատրիկ Քենեդու հետ։ Նրանք ունեցել են ինը երեխա։ 1969 թվականի նոյեմբերին՝ ամուսնու մահից հետո, Ռոզա Քենեդին դարձել է այրի։ Նա տեսել է իր ինը երեխաներից չորսի մահը։

Ամուսինը նրան և իր ընտանիքին ապահովված էր պահում, բայց անհավատարիմ էր ամուսնության մեջ։ Իր երրորդ երեխայով հղիության ութերորդ ամսում (Ռոզմարի Քենեդի) Ռոզան վերադարձել է ծնողների մոտ։ Իրավիճակը հորը ներկայացնելուց հետո վերջինս հիշեցրել է, որ ինքը կաթոլիկ է և չի ընդունում ամուսնալուծությունը, և որ նա կշարունակի ապրել իր կյանքի համար ընտրված ամուսնու հետ։ Ռոզան վերադարձել է և համառորեն դիմադրել ամուսնու բոլոր սիրային հարաբերություններին, որոնց թվում էր կինոաստղ Գլորիա Սվենսոնը։ Վերջինս մի անգամ այս առիթով ասել է.

«Այդ Ռոզան պետք է որ լինի սուրբ, հիմար կամ ավելի լավ դերասանուհի, քան ես»։

Ռոզան ուշադրություն չէր դարձնում ամուսնու սիրային հարաբերություններին, չնայած գիտեր դրանց մասին։ Նյարդայնությունը և սթրեսը, ստամոքսային ֆունկցիաների խանգարումը բուժելու համար նրան բուժում էին հանգստացնող միջոցներով[6]։

Կաթոլիկ վարդապետությանը խստորեն հետևելը Ռոզայի համար հաճախ էր դառնում երեխաների, հատկապես դուստր Քեթլինի հետ վեճի առիթ։ Ռոզան հրաժարվել է մասնակցել իր դստեր հարսանիքին, որը դարձել էր Դևոնշիրի 10-րդ դքսուհու ավագ որդու՝ Ուիլյամ Քավենիշի կինը, քանի որ նա պատկանում էր Անգլիկան եկեղեցուն։ Նրանք վերականգնել են նորմալ հարաբերությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարկիզի մահից հետո։ Երբ նրա դուստրը՝ Քեթլին Քեյվենդիշը, որը հայտնի էր որպես Լեդի Հարթինգթոն, 1948 թվականին մահացավ ինքնաթիռի վթարի հետևանքով (որի ժամանակ մահացել է նաև նրա նոր փեսացու Պիտեր Ուենթվորթ-Ֆիցվիլյամը՝ 8-րդ կոմս Ֆիզվիլյամը), եկեղեցական արարողության և թաղման ժամանակ ներկա էր միայն նրա հայրը։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Ծննդյան ամսաթիվ Մահվան ամսաթիվ Հակիրճ կենսագրություն Մահվան պատճառ
Ջոզեֆ Քենեդի Կրտսեր 1915 թվականի հուլիսի 25 1944 թվականի օգոստոսի 12 ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու Ռազմածովային ինքնաթիռների պայթյուն Լա Մանշում
Ջոն Ֆ. Քենեդի 1917 թվականի մայիսի 29 1963 թվականի նոյեմբերի 22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (1947-1953)
ԱՄՆ սենատոր (1953-1960)
ԱՄՆ նախագահ (1961-1963)
Մահացել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխաս նահանգի Դալաս քաղաքում արված մահափորձի հետևանքով։
Ռոզմարի Քենեդի 1918 թվականի սեպտեմբերի 13 2005 թվականի հունվարի 7 1941 թվականին ենթարկվել է լոբոտոմիայի, ինչը նրան դարձրել է հաշմանդամ, 1949 թվականից կյանքն անցկացրել է բժշկական հաստատություններում մինչև մահ։ Բնական մահ
Քեթլին Քավենդիշ, մարքիզուհի Հարթինգթոն 1920 թվականի փետրվարի 20 1948 թվականի մայիսի 13 1944 թվականի մայիսի 6-ին ամուսնացել է Ուիլիամ Քավենդիշի հետ։ Մահացել է 1948 թվականին Փարիզում ինքնաթիռի վթարից։
Յունիս Մերի Քենեդի 1921 թվականի հուլիսի 10 2009 թվականի օգոստոսի 11 Հաշմանդամություն ունեցող անձանց զարգացման իրավունքների պաշտպանության միջազգային փաստաբան էր, հիմնադրել է առանձնահատուկ օլիմպիական խաղեր։ Բնական մահ
Պատրիսիա Քենեդի Լոուֆորդ 1924 թվականի մայիսի 6 2006 թվականի սեպտեմբերի 17 Նախկինում ունեցած թոքաբորբի բարդացում
Ռոբերտ Քենեդի 1925 թվականի նոյեմբերի 20 1968 թվականի հունիսի 6 ԱՄՆ գլխավոր դատախազ (1961-1964)
ԱՄՆ սենատոր (1965-1968)
Մահացել է 1968 թվականին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ մահափորձի հետևանքով։
Ջին Քենեդի Սմիթ 1928 թվականի փետրվարի 20 Իռլանդիայում ԱՄՆ դեսպան (1993-1998)
Էդվարդ Մուր Քենեդի 1932 թվականի փետրվարի 22 2009 թվականի օգոստոսի 25 ԱՄՆ սենատոր (1962-2009) Ուղեղի քաղցկեղ
Ռոզա Քենեդին որդու՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու հետ, 1962 թվական

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին Հռոմի Պապ Պիոս 12-րդը Ռոզա Քենեդուն շնորհել է «կոմսուհու» տիտղոս` ի նշան նրա «օրինակելի մայրության և բազմաթիվ բարեգործական գործերի»։

Հայտնի լինելով իր բարեգործական գործունեությամբ՝ նա 90 տարեկան հասակում ղեկավարել է հատուկ Օլիմպիական խաղերի տարեցների շքերթը։ Նրա կյանքն ու ձեռքբերումները արտացոլվել են «Օսկար» մրցանակի արժանացած «Ռոզա Քենեդի։ Հիշելու կյանք» (անգլ.՝ Rose Kennedy: A Life to Remember) կարճամետրաժ վավերագրական ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118561391 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Kindred Britain
  6. 6,0 6,1 Ronald Kessler|Kessler, Ronald. The Sins of the Father: Joseph P. Kennedy and the Dynasty He Founded. Hachette Book Group USA|Warner Books, 1996. ISBN 0-446-60384-8. pp. 318, 372—373.
  7. Джон Фицжеральд Кеннеди Программа из серии «Час истины» на канале «365 дней ТВ».
  8. Doris Kearns Goodwin|Goodwin, Doris Kearns (2001). The Fitzgeralds and the Kennedys: An American Saga. Simon and Schuster. pp.88-89.
  9. Rose Fitzgerald Kennedy — Infoplease.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Քենեդի» հոդվածին։